Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը
ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի Պատերազմ Արցախում
ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Փաշինյանը սպառված գործիչ է և հանրային ճնշում գեներացնել չի կարող. Քաղտեխնոլոգ «ԶԱՊ-ը» և «Օշականցի Գևորիկը» դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք. Լևոն Զուրաբյան

Վտանգավոր է ոչ այնքան ԲՀԿ-ն, որքան նման տոտալիտար մտածողությամբ վարչապետը. Ստեփան Դանիելյան. Տեսանյութ

Իշխանությանը քննադատող անձինք և ուժերը՝ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն, կոշտ հակազդեցության են արժանանում, և հանրային ընկալումը միանշանակ է՝ սա քաղաքական հետապնդում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Հետաքրքրական է՝ Գագիկ Ծառուկյանը և Նիկոլ Փաշինյանն ունե՞ն քայլերի հաջորդականություն տարբեր սցենարների դեպքում: Եթե, օրինակ, ԲՀԿ-ն մանդատները վայր դնի, դրան միանա նաև ԼՀԿ-ն, ի՞նչ է անելու գործող իշխանությունը: Երկրում երկու տարի լարվածության մթնոլորտ ստեղծողը Նիկոլ Փաշինյանն է, և քանի դեռ նա իշխանության է, երկրում մշտական լարվածություն է լինելու»,-ասել է քաղաքագետը:

Ըստ Դանիելյանի՝ կառավարության հրաժարականի պահանջը նորմալ քաղաքական գործընթաց է, և որևէ նախկին իշխանություն նման հիստերիայի չի մատնվել այդ պահանջը լսելիս. «Ինչո՞ւ է իշխանությունը ցավագին տանում այդ պնդումները: Դա ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանն իր հոգեկերտվածքով հեռու է ժողովրդավարության արժեքային համակարգից, նա տոտալիտար մտածողությամբ անձ է: Այլ երկրներում քաղաքական ուժերին «բացիլ» անվանելը կամ «քաղաքական աղբանոց» ուղարկելը կբերեր հրաժարականի և պատասխանատվության»:

Քաղաքագետի կարծիքով՝ տարակուսելի է հատկապես եվրոպական արժեքային համակարգ կրող անձանց ու կառույցների լռությունը. «Կյանքը ցույց տվեց, որ մենք քաղաքացիական հասարակություն չունենք: Քաղաքական և իրավապաշտպան հարցերը չի կարելի դարձնել աշխարհաքաղաքական հարց և սպասարկել տարբեր ուժային կենտրոնների: Սա սարսափելի մեծ վտանգ է, և այս իշխանության ամենամեծ հանցանքներից մեկն այն է, որ ոչ միայն թույլ է տալիս, այլև մասնակցում է այդ խաղին»:

Ստեփան Դանիելյանի պնդմամբ՝ կարևոր է, որ ընդդիմադիր կուսակցությունները պայմանավորվեն առաջիկա անցումային կառավարության արհեստավարժ բնույթի մասին. «Այսօր Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ցածր է 20 տոկոսից: Ժամանակին նրա իշխանության հիմքը հանրության ներգրավվածությունն էր: Այսօր՝ համավարակի պայմաններում, մենք աշխարհի վատագույն կառավարվող երկրներից ենք: Իշխանությունը, օգտվելով համավարակից, մյուս քաղաքական ուժերին մեջքից հարվածում է և գնում ռեպրեսիաների»:

Քաղաքագետի պնդմամբ՝ ԱԱԾ-ի և ոստիկանության առջև այսօր դրված է ներքին ռեպրեսիաների խնդիր, և դա վիրավորական է սպաների ու գեներալների համար:

«Մեր քաղաքական ուժերը, նախևառաջ իշխանությունը, չունեն պատասխանատվություն երկրի առջև: Այս իշխանությունն օրինական ընտրություն թույլ չի տա»,-ասել է Դանիելյանը՝ հավելելով. «Այսօր ԲՀԿ-ի հերթն է, վաղը՝ ամբողջ քաղաքական դաշտի և մամուլի: Պետք է այս ամենը դադարեցնել. վտանգավոր է ոչ այնքան ԲՀԿ-ն, որքան նման վարչապետը»:

Աղբյուրը՝ tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>