ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ
Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Պատերազմ Արցախում
ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ «Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Քաղաքական արատավոր կարուսել Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը Ձեզ ոչ ոք չի ուզում բժժացնել, ձեզնից հարցերի պատասխաններ են ուզում․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը ուզում է մեկնել իր շատ սիրելի Թուրքիա Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան. Իվետա Տոնոյան Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները մեծ են, իսկ մարդկային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ Մենք երկրի կորստի առաջ ենք. Աննա Մայիլյան «Միասնության թևեր». Պատրաստ ենք մասնակցելու հիմնված համախմբման նախաձեռնություններին Պետք է շատ ռեալ խոսել, հասկանալ՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ պետք է անենք. Արման Նավասարդյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Կալանավորված Հայաստան Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը... Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկից և մահացել Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան

Անհրաժեշտ է ներազգային համերաշխությամբ ճգնաժամի հաղթահարումը՝ նոր որակի իշխանության ձևավորմամբ

Yerkir.am–ի հարցերին պատասխանում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։ 

- Ինչպե՞ս եք գնահատում համավարակի դեմ պայքարի այսօրվա վիճակը:

- Այդ մասին Հայաստանի մեր կազմակերպությունն արդեն տվել է իր գնահատականը հիմնված իրավիճակի բազմակողմանի վերլուծումների և մասնագիտական տեսակետների համադրման վրա: Համաճարակը անշուշտ համաշխարհային փորձություն է` ժողովուրդների եւ պետությունների համար: Ոչ մեկ երկիր, ոչ  մեկ կառավարություն լիարժեք պատրաստ չէր այդ ծավալի առողջապահական, տնտեսական, մարդկային, հոգեբանական, անվտանգային և այլ խնդիրների դիմակայելու համար: Բայց պետական հաստատությունների, կառավարության կազմակերպած աշխատանքն է, որ պարտավոր է հնարավոր դարձնել արագ արձագանքելը, համարժեք լուծումներ գտնելը, նախ` կասեցնելով վարակի հետագա տարածումը, ապա` նրա դեմ արդյունավետ պայքար շղթայազերծելով: Ցավոք, ճիշտ այս առումով ՀՀ կառավարությունը թույլ տվեց լուրջ սխալներ, որոնց հետևանքով է  նաև այսօրվա մտահոգիչ ու վտանգավոր իրավիճակը: Տակավին ակնկալում ենք,  որ ՀՀ  քաղաքական ղեկավարությունը կդրսևորի պետական մտածողություն ու դրանից  բխող գործելաոճ: Հակառակ պարագայում կունենանք անդառնալի կորուստներ, որոնց ամբողջ պատասխանատվությունը կրելու է ԱԺ մեծամասնութիւնը, ՀՀ կառավարությունը, անձամբ`վարչապետը:

-Բայց ամիսներ առաջ մասնագետները, քաղաքական ուժերը ահազանգում էին, կառավարությանը անհետաձգելի միջոցառումների առաջարկներ ու համապարփակ ծրագրեր էին ներկայացնում։ 

- Ճիշտ եք: Բազմաթիվ առաջարկներ  ներկայացված ՀՅԴի, այլ քաղաքական կուսակցությունների եւ մասնագետների կողմից, իշխանությունը պարզապես անտեսեց, իսկ երբ շարունակական պնդումներից հետո փորձ եղավ մասնակիորեն նկատի առնել կամ կիսատ-պռատ արձագանքել`արդեն ուշ էր: Արդյունքը եղավ այն, որ կառավարությունը ինքն իրեն զրկեց համաճարակի դեմ պայքարի առնչությամբ մասնագիտական աջակցությունից: Հակառակ այս մթնոլորտին ՀՅԴ Բյուրոն համայն հայությանը մղեց հասնելու Հայաստանին օժանդակության. իր շարքերով, մարմիններով, ուղեկից կառոյցներով (ՀՕՄ, ՀՄԸՄ, Համազգային), երիտասարդական եւ ուսանողական միություններով առաջին օրերից  իսկ անցավ աշխատանքի, կատարեց առաքումներ եւ հաստատեց ծրագրեր ու այսօր էլ  հայտնում է իր պատրաստակամությունը հասնելու  Հայաստանի ու Արցախի ժողովրդի կարիքներին: Բնականաբար ակնկալում էինք, որ համահայկական պատրաստակմության պատեհ առիթն օգտագործելով՝ համախումբ մթնոլորտով, միասնական ճակատով եւ համայն ազգի միջոցներով կարողանանք պայքարել համաճարակի դեմ: Նման համախմբման նախաձեռնողը իշխանությունն ինքը պետք է հանդիսանար՝ խորհրդակցության հրավիրելով բոլոր քաղաքական ուժերին, որպեսզի համախոհությամբ դիմագրավեին ճգնաժամի  մարտահրավերները: Իշխանությունը պարտ էր  դրսեւորել քաղաքական կամք՝ ամեն տարակարծություն մեկ կողմ դնելով  բոլորին  համախմբելու, միասնական ծրագրեր մշակելու եւ դրանք  համախոհությամբ իրագործելու համար: Սակայն ճգնաժամի այս օրերին իշխանութիւնը չմնաց իր առաքելության բարձրության վրա: իշխանությունը ոչ միայն այդ չնախաձեռնեց, այլ նույնիսկ այս իրավիճակում կատարեց պառակտիչ հայտարարություններ ու այլընտրանքային տեսակետների հանդեպ անհանդուրժողականության դրսևորումներ: Խորհուրդներին անսալու, օգնութեան համար երկարած ձեռքը բռնելու, ձախող  ընթացքից հրաժարվելու և սեփական սխալները սրբագրելու փոխարեն՝ անընդհատ փորձեց մեղավորներ փնտրել։ Եւ կրկին ականատես եղանք իշխանության կողմից գռեհիկ ոճով ներքին թշնամիներ որոնելու եւ բաժանարար գծեր ստեղծելու քաղաքականության: Իսկ վերջին զարգացումները արդեն վկայում են ընդդիմությանը լռեցնելու նպատակով գործադրվող բռնաճնշումների մասին։

– Նկատի ունեք վարչապետի ելույթի  որակո՞ւմները  ՀՅԴ հասցեին

– Ոչ միայն: Այսօր, իշխանության տեսակետից տարբեր խոսքի հանդեպ անհանդուրժողական վերաբերմունքը համատարած է: Իսկ ինչ վերաբերվում է վարչապետի այդ ելույթին, ապա նրանում հնչած արտահայտությունները թե բովանդակությամբ, թե ձևով, թե օգտագործված բառապաշարով հարիր չէին պետության առաջնորդին, քաղաքական ղեկավարին: Բովանդակային քննադատության եւ հստակ առաջարկներին նման ձևաչափով պատասխանելը  ոչ միայն քաղաքական սխալ է, այլև լրջագույն հիմնախնդիրների դիմակայող հասարակությանը թուլացնող քայլ: Անթույլատրելի, անընդունելի, վտանգավոր քայլ:  Ըստ երևույթին, վարչապետը չի հասկացել կամ դիտմամբ թերագնահատում է Դաշնակցության էությունը, ուժը, կամքն ու ոգին։

– Ստեղծված  իրավիճակում  ինչպե՞ս եք  պատկերացնում ելքը։

– Նկատի առնելով ստեղծված իրավիճակը, առաջնահերթ նպատակը պետք է լինի ներազգային համերաշխությամբ ճգնաժամի հաղթահարումը և ազգային ուղեգծին համապատասխան երկրի անվտանգ զարգացման ապահովումը։ Իսկ այս բոլորը ենթադրում է նոր որակի իշխանության ձևավորում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>