Ալիևն ու Փաշինյանն ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի Չշտապել, կարմիր կետագծերում կայանման համար շաբաթական փաթեթից բարձր փաթեթ չգնել Ս․ Կարապետյան․ ՌԴ-ում հայ գործարարները մտահոգված են ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին քննարկումներով
15
Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը «Տրանսպորտը թանկացնում են, որակը չի բարձրանում` մտել են քաղաքացու գրպանը». Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու նրա ցանկության հետ․ Լավրով Քաղաքային տրանսպորտի և կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման դեմ պայքարի մարտավարության մասին․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Քննարկում Գյումրիում (տեսանյութ, լուսանկար) Արսեն Թորոսյանն ուլտիմատում է դրել Փաշինյանի առաջ Փաշինյանն ու Ալիևը ակտիվ «ուղիղ կապի» մեջ են Տրանսպորտի թանկացման կասեցման նիստ (տեսանյութ) Հրատապ. արտահերթ նիստ` տրանսպորտի ու կարմիր կետագծերի թանկացման դեմ (տեսանյութ) Փաշինյանի կառավարությունն այս տարվանից սկսում է հարկային տեռորի քաղաքականություն վարել փոքր բիզնեսի հանդեպ Պատերազմ Արցախում
Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը «Տրանսպորտը թանկացնում են, որակը չի բարձրանում` մտել են քաղաքացու գրպանը». Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Իսկ թե զիջումների ցանկը որքանով կընդլայնվի` կերևա առաջիկայում. Տիգրան Աբրահամյան Դա Բայդենի վերջին վատությունն է Հայաստանին. Տիգրան Քոչարյան Քո կառավարումից քո զզվելը չի գալի՞ս․ «Կարճ ասած» Ջրվեժում՝ «Սոչի պալասի» դիմաց, մի խումբ անձինք հարաբերությունները պարզել են քարերի և ռետինե ու փայտե մահակների միջոցով IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ (լուսանկար) Վահան Բիչախչյանը հեռացել է «Պոգոնից» «Սրտի խնդիրներ ունեցող մարդը ստիպված ոտքով է գնացել տուն». Կարեն Վրթանեսյան Հայ գերիների ազատ արձակման պահանջով ակցիա կիրականացվի Կալիֆոռնիայի հրդեհներն ավելի քան 250 միլիարդ դոլարի վնաս են պատճառել «Քո կարճ խելքով, դու շատ ես աշխատո՞ւմ»․ ժողովրդի արձագանքը՝ Փաշինյանին Իսկ գուցե սկսեք վերջապես «քաղաքականությամբ զբաղվե՞լ». «Փաստ» Ալիևն ու Փաշինյանն ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի Նիկոլն ու իր թալանը (տեսանյութ) ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու նրա ցանկության հետ․ Լավրով ՔՊ-ն փակում է նույնիսկ մարդկանց շնչառությունը՝օդի ախտոտվածության ցուցանիշի մակարդակով Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը փորձում է արգելափակել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին Boeing բեռնատար ինքնաթիռների վաճառքի ֆինանսավորումը Սպասվում է թույլ ձյուն․ եղանակը՝ առաջիկա օրերին Չշտապել, կարմիր կետագծերում կայանման համար շաբաթական փաթեթից բարձր փաթեթ չգնել Քաղաքային տրանսպորտի և կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման դեմ պայքարի մարտավարության մասին․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Քննարկում Գյումրիում (տեսանյութ, լուսանկար) Ս․ Կարապետյան․ ՌԴ-ում հայ գործարարները մտահոգված են ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին քննարկումներով «Արարատ Միրզոյանն ընդունել է Ռուսաստան այցելելու հրավերը»․ Լավրով Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 15-ին Պեսկովն արձագանքել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին ստորագրվելիք փաստաթղթին Ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի՝ ԱԺ նիստերի դահլիճի դիմաց կբացվի սգո հուշամատյան Ադրբեջանում 1 միլիոնանոց բանակ են ուզում կենտրոնացնել Իրան ներխուժելու համար. Հայկ Նահապետյան Իսկ ԵՄ-ում մեզ սպասո՞ւմ են. եթե այդ ամենը հանրաքվե անելով լիներ.... «Փաստ»

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին օծվեց և վերատեղադրվեց Մայր տաճարի գմբեթի խաչը․ Լուսանկար

Հունիսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Արարատյան տոների շաբաթը պսակող Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը:
 
Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում Սուրբ Պատարագ մատուցվեց Սուրբ Տրդատ Գ հայոց արքայի անունը կրող բաց խորանին։ Պատարագիչն էր Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ով իր քարոզում անդրադարձ կատարեց Միածնաէջ Մայր տաճարի հիմնադրման խորհրդին և կարևոր նշանակությանն ու առաքելությանը հայ ժողովրդի կյանքում։
 
Տոնի բերկրանքը հավելվեց մեկ այլ նշանակալի իրադարձությամբ։ Նկատի առնելով, որ Միածնաէջ Մայր տաճարի ամրակայման աշխատանքների հերթական փուլի ավարտի արդյունքում ամբողջությամբ հիմնանորոգվել էր տաճարի գմբեթը, Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց տաճարի գմբեթի նորակերտ խաչի օծման արարողությունը։ Տաճարի հին խաչը, որը վնասվել էր ժամանակների ներգործության պատճառով, իր մշտական հանգրվանը կգտնի Մայր Աթոռի թանգարանում։
 
Բաց խորանի առջև, ըստ ընկալյալ կարգի, նախ սաղմոսների ներքո գինով և ջրով լվացվեց խաչը, ապա սուրբգրային ընթերցվածքներից ու աղոթքներից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սրբալույս մյուռոնով օծեց այն։
 
Տոնի առիթով, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նաև կատարվեց Սուրբ Էջմիածնի մաղթանք:
 
Հոգևոր դասը և ներկա բարեպաշտ հայորդիները միասնաբար աղոթք բարձրացրեցին առ Բարձրյալն Աստված Հայոց Ընդհանրական Մայր Աթոռի՝ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության, աշխարհասփյուռ հայ ժողովրդի կյանքում նրա սրբազան առաքելության հարատև իրականացման համար։
 
Այնուհետև նորաօծ խաչի առջև Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Կաթողիկոսն իր պատգամն ուղղեց ներկաներին և համայն մեր ժողովրդին Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի և Մայր տաճարի գմբեթի խաչի օծման ուրախալի առիթով։
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքի ավարտին ծաղիկներով զարդարյալ օծված խաչը հանդիսավոր թափորով տարվեց Մայր տաճարի առջև, որտեղից ներկաների գոհաբանական մաղթանքների և շարականների երգեցողության ներքո կռունկով բարձրացվեց և տեղադրվեց տաճարի գմբեթին։
 
Ն.Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ
ԿԱԹՈՂԻԿԵ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏՈՆԻՆ
 
«Գոհանամք զՔէն, Հայր ամենակալ, որ պատրաստեցեր
մեզ նաւահանգիստ Սուրբ զԵկեղեցի, տաճար սրբութեան,
ուր փառաբանի Սուրբ Երրորդութիւնդ»
(Պատարագամատույց)
 
Սիրելի հավատավոր զավակներ Մեր,
Այսօր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրության հիշատակի օրն է։ Այս նշանակալի տոնի բերկրանքը մեր սրտերում սրբալույս մյուռոնով օծեցինք նորակերտ այս խաչը, որը քիչ հետո, միասնական գոհաբանությամբ ու փառաբանությամբ առ Աստված, պիտի վերատեղադրվի համայն հայության Սրբություն Սրբոց աստվածակառույց Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի գմբեթին։ «Գոհություն ենք հայտնում Քեզ, Հայր Ամենակալ, որ պատրաստեցիր մեզ համար որպես նավահանգիստ Սուրբ Եկեղեցին, տաճարը սրբության, որտեղ փառաբանվում է Սուրբ Երրորդությունդ»։
 
Աստվածահաստատ Սուրբ Էջմիածինը Աստծո պարգևն է մեր ժողովրդին Իր Միածին Որդու Էջքով՝ որպես Երկնավորի անհուն սիրո վկայություն հանդեպ մեր ժողովուրդը։ Մարդկության Փրկիչը իջավ հայոց աշխարհ` ի տես Սուրբ Գրիգոր Լուսավորչի, և ցույց տվեց հայոց սրբազնասուրբ Մայր տաճարի կառուցման վայրը։ Բիբլիական Արարատի դիմաց վեր հառնեց հայոց աստվածաշնորհ տաճարը՝ Լուսավորիչ Հայրապետի, Հայոց Տրդատ արքայի և հավատացյալ ժողովրդի ջանքերով։ Սուրբ Էջմիածինը դարեր շարունակ եղավ և այսօր էլ է ու միշտ պիտի լինի այն ամուր վեմը, որի վրա խարսխված է հայոց հավատքը, որով կերտվել է հայոց ինքնությունն ու վերակերտվել հայոց պետականությունը։ Արդարև, Էջմիածինն է մեր ժողովրդին ազգային արժեքներով միաբան պահպանել և առաջնորդել դեպի հայրենի անկախության նոր հորիզոններ։ Քրիստոսահիմն ոսկեխարիսխ Սուրբ Էջմիածինը այն նավահանգիստն է, որտեղ դարերի արհավիրքներից ու ալեկոծություններից խաղաղություն է գտել հավատավոր մեր ժողովուրդը, հույսով առատացել, հաղթանակի նոր ուժ ու զորություն առել։ Այստեղ է Ավարայրի, Սարդարապատի, արցախյան ազատամարտերի հաղթության ոգին զորացել, այստեղ են Հայոց ցեղասպանությունից մազապուրծ բազում գաղթական հայորդիք օգնություն ստացել, մխիթարությամբ սփոփվել և նոր կյանքի ավիշով լցվել։ Էջմիածնի Մայր տաճարը Տիրոջ դրոշմն է հայոց հողում, հայոց կյանքում և հայոց հոգիներում, որի երկնառաք անմար լույսը ճառագում է աշխարհասփյուռ մեր բոլոր եկեղեցիներից։ Այն թանկագին մարգարիտ է, որը միշտ պիտի շողա որպես հոգևոր գանձ մեր բարեպաշտ ժողովրդի հավատքի անդաստանում: «Ուրա՛խ եղիր, Սուրբ Եկեղեցի, քանզի Քրիստոս՝ Արքան երկնից, քեզ պսակեց Իր խաչով»:
 
Սիրելիներ, էջմիածնանվեր ու եկեղեցասեր մեր բարերարների սրտաբուխ նվիրատվություններով, աշխարհասփյուռ Մեր զավակների ազնիվ հանձնառություններով վերանորոգվող Մայր տաճարն այսօր պայծառանում է սուրբ խաչի պսակումով։ Մենք հավատում ենք, որ Սուրբ Էջմիածնի տաճարի բարձունքից ճառագող Տիրոջ Սուրբ Խաչի զորությունը պիտի պարգևի մեր ժողովրդին ուժ ու կորով՝ վեր հառնելու դժվարություններից, հաղթահարելու համավարակի փորձությունը և նոր օրհնություններով ու ձեռքբերումներով շարունակելու իր ստեղծարար կյանքը։ Խաչը նշան է դժվարությունների ու փորձությունների դիմագրավումով հաղթության, խաչը առհավատչյան է մեր միաբանության ամրապնդման, խաչը Քրիստոսի ներկայությունն է մեր մեջ և խաչով Փրկիչը զորակից է ու ապավեն աստվածասեր ազգիս հայոց: Մենք այսօր խաչապսակ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարով, մեր Սուրբ Եկեղեցիով այդ զորության, այդ հաղթության կրողներն ենք։ Չթերանանք ու չտկարանանք Միածնաէջ մեր անգին սրբավայրի հանդեպ մեր սերն ու նվիրվածությունը արտահայտելու մեջ, քանզի մեր բարեպաշտ հայրերի շուրթերով օրհնված են բոլորը, ովքեր բարի հիշատակ ունեն Սուրբ Էջմիածնում։ Լինենք միավորված ու համերաշխ՝ մեր հայրենիքի հզորացման, մեր ազգային երազանքների իրականացման, մեր լուսավոր գալիքը կերտելու համար:
 
Հոգենորոգ այս առիթով վերստին Հայրական Մեր սերն ու Հայրապետական բարձր գնահատանքն ենք բերում մեր բոլոր երախտարժան բարերարներին, ովքեր սրտաբուխ նվիրատվություններով վկայում են մեր Սուրբ Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի հանդեպ իրենց որդիական ջերմ սերը: Մայր տաճարի նորոգությունը հոգևոր ուրախություն ու մխիթարություն է ինչպես հայրենաբնակ հայորդիների, այնպես էլ սփյուռքի Մեր զավակների համար։ Հայրապետական օրհնությամբ բարձրորեն գնահատում ենք Մեր բոլոր զավակների զոհողությունն ու ազնիվ մասնակցությունը հայոց հոգևոր կենտրոնի, Քրիստոսաէջ Մայր տաճարի հիմնանորոգման ու պայծառազարդման աստվածահաճո գործում։ Մեր բարձր գնահատանքն ենք բերում հանգանակության հանձնախմբի անդամներին, Մայր Աթոռի Ճարտարապետական խորհրդին և Ճարտարապետական բաժնի աշխատակիցներին, «Հորիզոն 95» շինարարական կազմակերպությանը, բոլոր վարպետներին, շինարարներին ու մասնագետներին, ովքեր շարունակում են ջանասիրաբար աշխատել՝ օր առաջ մեր սրբազան աղոթավայրի դռները բացելու հավատավոր ժողովրդի առջև։ Հիմնանորոգման աշխատանքները, որ կտևեն շուրջ մեկ և կես տարի, վստահ ենք, հաջողությամբ պիտի ավարտվեն, և շուքով նորոգված ու գեղեցկազարդ մեր սրբազան աղոթավայրի կամարների ներքո պիտի շարունակվեն աստվածային օրհնություններ ու շնորհներ բաշխվել հավատավոր Մեր ժողովրդին և բոլոր ուխտավորներին։ Համազգային մասնակցությամբ Մայր տաճարի նորոգությունը Մեր հավատավոր զավակների միասնականության, մեր սրբությունների ու արժեքների շուրջ համախմբվածության վկայություններից է:
 
Սիրելիներ, այս տոնական օրը վերստին հայցենք Բարձրյալն Աստծո զորակցությունը, որ շուտափույթ հաղթահարենք համավարակի ճգնաժամը և սիրով ու համերաշխությամբ ընթանանք դեպի ազգային-եկեղեցական կյանքի նոր առաջընթաց: Աղոթենք, որ Աստված խաղաղություն ու շինություն շնորհի աշխարհին, բարօրություն, ապահովություն պարգևի մեր հայրենիքին և իր երկնառաք բյուր օրհնություններն ու զորակցությունը համայն մեր ժողովրդին: Շարականագրի «Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ» կոչին համահունչ՝ համայն ազգիս ջանքերով, անկախ պետականության հովանու ներքո թող միշտ շեն լինի Մայր Աթոռը, հավետ շողարձակի լույսը Սուրբ Էջմիածնի, և պայծառ ու անսասան մնա քրիստոսահիմն Մայր տաճարը՝ ի վայելումն ազգիս հայոց և ի փառս Ամենասուրբ Երրորդության. ամեն:
 
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ
 

«Աստվածահաստատ Սուրբ Էջմիածինը Աստծո պարգևն է մեր ժողովրդին Իր Միածին Որդու Էջքով»․ Ամենայն Հայոց Կաթողիկոս Կաթողիկե...

Опубликовано Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ/ Info Service Dept of the Mother See Воскресенье, 14 июня 2020 г.
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan