«Թևանյանի «գործը» պայթելու է դատարանում»,-Մանուկ Սուքիասյան Նիկոլը՝ բոլշևիկ, մոնղոլ-թաթարական վարքագիծ, Քոչարյան-ատյացություն. Տիգրան Քոչարյան «Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակը. հայկական թիմը կխաղա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում
28
Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Պատերազմ Արցախում
Որ լարերի վրա է խաղում «հայտնի անձնավորությունը», ինչու ունի համակիրներ և ինչու է... դատապարտված ձախողման Հռչակագիրը «սարի Գոքոր» չի, որ հետը ոնց ուզեք վարվեք. Էդուարդ Շարմազանով ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱԽՃԱՆԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ «Հրապարակ». COP17-ը նույն COP-ը չէ, ինչն անցկացվեց Բաքվում «Խլուրդներ»–ի որս, կաշառքի մեղադրանքներ և զոքանչների ունեցվածքի ստուգում․Փաշինյանի նոր սպառնալիքները Մոսկվայում չեն հավատում Փաշինյանի հավաստիացումներին Փաշինյանը բարեփոխումների պատրվակով փորձում է գրավել հայկական եկեղեցին․ Ամստերդամ «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստում քննվելու է Չախալյանի և Իգոր Սարգսյանի խափանման միջոցների հարցը 4 հարազատ կորցրած արցախցի կինը տուն չի կարողանում ձեռք բերել. բաց նամակ՝ ՀՀ իշխանությանը Կառավարությունը Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպչից չի կարողանում հետ ստանալ վերադարձի ենթակա 1.3 մլն դոլարը. «Ազատություն» «Թևանյանի «գործը» պայթելու է դատարանում»,-Մանուկ Սուքիասյան «Որպեսզի սոցիալական խնդիրները չվերածվեն կազմակերպված շարժման, պրոֆիլակտիկ ձևով ռուսամետ ընդդիմության ղեկավարությունը չեզոքացվում է». քաղտեխնոլոգ Տիգրանաշենը վերցնելով՝ Ադրբեջանը կախվելու է Երևանի վրա. Հովհաննես Իշխանյան Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշումը կբողոքարկվի. պաշտպան ԵՄ տնտեսության առավելությունները վերանում են. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Նիկոլը՝ բոլշևիկ, մոնղոլ-թաթարական վարքագիծ, Քոչարյան-ատյացություն. Տիգրան Քոչարյան Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին Բռնաճնշումների նոր փուլն սկսվեց մայիսի 22-ից, Անդրանիկ Թևանյանի ձերբակալությամբ Տնտեսական աճի աստիճանական դանդաղում. արտահանումը նվազում է, ներմուծումը՝ աճում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ «Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակը. հայկական թիմը կխաղա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները Մեծ հաշվով Փաշինյանը փող է փնտրում, փող, որը կապահովի իր իշխանության գոյությունը «Ուժեղ Հայաստանը» խստորեն դատապարտել է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդումները Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր «Սպառնապետը»... Ահավոր սպառնում եմ. Փաշինյանը`իրավապահներին է հիմա էլ սպառնում հեռացնել Հայաստանը ռիսկի է դիմում. ՌԴ ԱԳՆ 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ «Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք)

Հայաստանում ստեղծված իրավիճակը հատելէ վտանգավոր եզրագիծը. Միհրան Պողոսյանի գրասենյակի հայտարարությունը

 նախկին պատգամավոր, ՀՀ արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հայաստանում ստեղծված իրավիճակն ու երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը հատել են վտանգավոր եզրագիծը։

Նոր համավարակի դեմ պայքարն ամբողջությամբ տապալված է։ Կորոնավիրուսի տարածումը զսպող իշխանությունների քայլերը ոչ մի արդյունք չեն տալիս։ Մինչդեռ, հունվարից կորոնավիրուսի դեմ պայքարելու փոխարեն իշխանությունը հանրահավաքներով Սահմանադրական հանրաքվե էր քարոզում, երբ վարակն արդեն ակտիվորեն տարածվում էր մարզերում ու Երևանում: Ցավոք, Հայաստանում իրավիճակը մնում է խիստ      ճգնաժամային․ ունենք 3 հարյուրից ավել մահ։

Երկրի տնտեսությունը գահավիժում է։ Տնտեսական ցանկացած գործունեություն ռիսկային է։ Բիզնես միջավայրը կաթվածահար վիճակում է։ Երկու տարի շարունակ խոստացվող օտարերկրյա ներդրումները փուչիկի պես պայթեցին։ Աննախադեպ տեմպերով աճում է գործազրկությունը։

Արտաքին քաղաքականության ասպարեզում մեկը մյուսին հաջորդող լրջագույն սխալները ոչ միայն հարվածում են երկրի միջազգային վարկանիշին, այլև վերաճել են ազգային անվտանգության սպառնալիքի։

Հայաստանի գործող իշխանությունը 2 տարում ցույց տվեց իր ապաշնորհ կառավարումը։ Զուգահեռաբար համատարած ատելության խոսքը, սպառնալիքները, ժողովրդին «սևերի» ու «սպիտակների» բաժանելը ձևավորել են անհանդուրժողականության մթնորոտ։ Կտրուկ լարվել է երկրի ներքաղաքական իրավիճակը։ Ավելորդ է ասել, թե դա ինչ ռիսկեր կարող է ունենալ պատերազմական իրավիճակում գտվող Հայաստանի և Արցախի համար։

Գործող իշխանությունը սեփական ապիկարությունը փորձում է քողարկել տարատեսակ շոուներով։ Անձնական քինախնդրությամբ պայմանավորված «վենդետաները» Հայաստանում շարունակվում են։

Սակայն շինծու մեղադրանքներ հորինելու տաղանդը միայն տանելու է փակուղի՝ էլ ավելի ապակայունացնելով  վիճակը։

Կադրային քաղաքականության հարցում այս կառավարությունը ևս ձախողված է։ Ոչ պրոֆեսիոնալ կադրերին պատասխանատու պաշտոններին նշանակելը փաստում է իշխանության անպաստասխանատվությունը։ Էմոցիոնալ ու պահով պայմանավորված որոշումները կոլապսի առաջ են կանգնեցրել ամբողջ պետական համակարգին, այդ թվում՝ ուժային կառույցներին։

Հայաստանի գործող իշխանությունները հարստանում են՝ կարծես չնկատելով երկրում տիրող արհավիրքը։ Իշխանությունը մոտ ապագայում կորցնելու վախը առաջացրել է հնարվորինս շատ պոկելու մոլուցք։ Ժողովրդի մեջքի հետևում իշխանությունների մութ գործարքների ապացույցներն արդեն միջազգային ասպարեզում է քննարկվում։

Այս հայտարարությամբ ես ամփոփում են նաև իմ հազարավոր ընտրողների այսօրվա տրամադրություններն ու հավաքական կարծիքը։

Հայաստանից ստացվող հազարավոր զանգերը փաստում են երկրում տիրող ծանր իրավիճակի մասին։

2 տարի «շոուներով» և պոպոլիզմով կերակրվելուց հետո ժողովուրդը հասկացավ, որ խաբված է։ Այսօր իր ուսերի վրա բերած իշխանության կողմից նա մեղադրվում է նույն իշխանության ձախողումների համար։

Ապաշնորհ կառավարման և աղաղակող սխալների մեղքը ժողովրդի վրա բարդելը Հայասատնի գործող իշխանությունների իրական որակն է։ Այն այդպես էլ չկարողացավ լինել բոլորի իշխանությունը՝ սպասարկելով բացառապես նեղ շրջապատի շահերը։

Ժամանակն է գիտակցել ստեղծված իրավիճակի լրջությունն ու 2 տարվա ընթացքում տրված բազմաթիվ խոստումներից կատարել գոնե մեկը՝ հեռանալ ժողովրդի պահանջով։

Պատասխանատվությունից փախնելն այլևս անհնար է»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>