Արսեն Բաբայանի կոչը պատգամավորներին
Խնդրում եմ հատկապես ընդդիմադիր պատգամավորներին այցելել Երեւանի Ոստիկանության բաժիններ, տեսակցել բերման ենթարկվածներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում լայվով ասաց իրավապաշտպան, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
«Այս պահին Երեւանի Ոստիկանության գրեթե բոլոր բաժիններում բերման ենթարկված անձինք կան, որոնց անուն ազգանունները մեր փաստաբանական թիմին հայտնի չեն: Խնդրում եմ հատկապես ընդդիմադիր պատգամավորներին այցելել Երեւանի Ոստիկանության բաժիններ, տեսակցել բերման ենթարկվածներին, հնարավորության դեպքում ցուցակագրել նրանց անուները որպեսզի կամավորական հիմքով մեր փաստաբանները կարողանան աջակցություն ցուցաբերեն բերման ենթարկված քաղաքացիներին»,- ասաց նա:
Նշենք, որ ԱԱԾ շենքի մոտից Գագիկ Ծառուկյանին աջակցող ավելի քան 100 քաղաքացիների են ոստիկանները բերման ենթարկել։

