Գեղարքունիքում լայնածավալ խուզարկություններ են, ընդհուպ երեխաների հեռախոսներն են առգրավվում. Արման Աբովյան. Տեսանյութ
Վարչապետին պատկանող թերթը տարածում է ապատեղեկատվություն ինչ–որ ֆինանսական մախինացիաների մասին, իբր այդ պատճառով են խուզարկում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տունը, սակայն դա ապատեղեկատվություն է, խուզարկություն իրականացվում է 2017թ. ընտրությունների առնչությամբ, իբր Գավառի թեկնածուն չարաշահումներ է արել։ Այս մասին այսօր՝ հունիսի 14–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, որն առավոտից ԲՀԿ մյուս պատգամավորների հետ գտնվում է Գագիկ Ծառուկյանի առանձնատան մոտ, որտեղ այս պահին խուզարկություն է իրականացնում ԱԱԾ–ն։
«Գեղարքունիքի մարզում մեր կուսակցական բոլոր պատասխանատուներին բերման են ենթարկում, լայնածավալ խուզարկություններ են անում, ընդհուպ երեխաների հեռախոսներն են առգրավվում»,– ասաց Աբովյանը՝ կրկին շեշտելով, որ սա Ծառուկյանին լռեցնելու փորձ է և ճնշում։
Մանրամասները՝ NEWS.am-ում