Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Անդրիաս Ղուկասյանի ուղերձը Հայաստանի քաղաքացիներին

Անդրիաս Ղուկասյանի ուղերձը Հայաստանի քաղաքացիներին` մեր երկրի արտաքին քաղաքականության փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ

Հայրենակիցնե’ր,

Հայաստանի անվտանգության եւ զարգացման համար արտաքին քաղաքականությունն ունի մեծ նշանակություն։ Մեր ժողովրդին անհրաժեշտ է, որպեսզի Հարավային Կովկասում ստեղծվի անվտանգ, առանց ազգամիջյան կոնֆլիկտների ընդհանուր տնտեսական տարածք, որտեղ պետական սահմանները ապրանքների, մարդկանց եւ կապիտալի շարժի համար լինեն թափանցիկ: Հարավային Կովկասի աշխարհագրական դիրքը, կլիմայական պայմանները, բնական պաշարները, տնտեսական եւ սոցիալական ներուժը հանդիսանում են բավարար գործոններ տարածաշրջանում ապրող ժողովուրդների կայուն զարգացման համար։ Հարավային Կովկասը կարող է դառնալ միջազգային առեւտրի խոշոր հանգույց, ունենալ տեղական հումքով գործող առաջատար արդյունաբերություն եւ զարգացած գյուղատնտեսություն։

Տարածաշրջանում անվտանգության եւ համագործակցության հարցերի շուրջ Վրաստանի եւ Ադրբեջանի հետ համաձայնության գալու համար անհրաժեշտ է ունենալ հավասարակշռված, կոմպլեմենտար քաղաքականություն ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Եվրոպական Միության, Թուրքիայի եւ Իրանի հետ, ընդ որում թվարկած պետությունների հետ անհրաժեշտ է համագործակցել նաեւ հայ ժողովրդի համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի շուրջ։ ԱՄՆ-ի աջակցությամբ հարկավոր է լուծում գտնել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման խնդրին, Ֆրանսիայի հետ համագործակցելով՝ ստեղծել անվտանգության եւ զարգացման երաշխիքներ Մերձավոր Արեւելքում, Լիբանանում ու Սիրիայում ապրող հայերի եւ այլ քրիստոնյաների համար, Ռուսաստանի եւ Իրանի հետ համատեղ աջակցել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը։ Հայ ժողովրդի խնդիրների համաշխարհային բնույթը հարկադրում է Հայաստանին ունենալ ազատության բարձր աստիճան արտաքին քաղաքականության տարբեր ուղղություններում։ Հայաստանը չի կարող իր արտաքին քաղաքականության մեջ որեւէ ուղղություն գերադասել մնացածներից։ Շատ կարեւոր է հետեւել, որ անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը չխոչընդոտի եւ չսահմանափակի Արեւմուտքի, Թուրքիայի ու Իրանի հետ հարաբերությունները։ Հայաստանի արժանապատիվ եւ արդյունավետ արտաքին քաղաքականության հիմնասյուներն են՝

Ազնիվ եւ հավասարակշռված դիվանագիտությունը,
Լիարժեք ինքնուրույնությունը անվտանգության հարցերում եւ ժողովրդի կամարտահայտությունն` իշխանությանը առնչվող միջազգային համագործակցության հարցերում։
Սերժ Սարգսյանը մեծ վնաս պատճառեց Հայաստանին եւ Արցախին՝ ստորադասելով արտաքին քաղաքականությունն իր անձնական իշխանությունը պահելու խնդրին։ Դրա արդյունքում Ադրբեջանը հաջողվեց գրավել Արցախի պաշտպանության բանակի առաջնային որոշ դիրքեր` վստահ լինելով, որ իր միջազգային հարաբերությունների համար դա մնալու է առանց որեւէ բացասական հետեւանքների։

Այսօր առաջնահերթ խնդիր է՝ մեր երկրի արտաքին քաղաքականությունը դուրս բերել ստեղծված ճգնաժամից։ Վարդան Օսկանյանը եղել է կոմպլեմենտար դիվանագիտության հիմնադիրներից մեկը։ Նա ունի մեծ փորձ եւ լայն կապեր միջազգային հարաբերությունների ասպարեզում։ Սատար կանգնելով Վարդան Օսկանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սեյրան Օհանյանի դաշինքին` մենք դրանով իսկ նպաստում ենք Հայաստանի նոր, արժանապատիվ եւ արդյունավետ արտաքին քաղաքականության ձեւավորմանը։ Դա նաեւ մեր քաղաքացիական պարտքն է` հաջորդ սերունդների համար ապահովել այնպիսի քաղաքական ժառանգություն, որը ամուր խաղաղություն եւ կայուն զարգացում կապահովի մեր տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդների համար։

 

Անդրիաս Ղուկասյան

«Նուբարաշեն» ՔԿՀ

28 մարտի, 2017թ

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>