Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Ո՞ վ է իրականում Փաշինյանը. Ինչո՞ւ է փչացնում Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի, Չինաստանի, Եվրոմիության, Իրանի և ԱՄՆ-ի հետ

Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում ոչ մի իշխանություն  այս չափ վտանգավոր աստիճանի ապաշնորհ արտաքին քաղաքականություն չի վարել:

Փաշինյանն իր այս ընդամենը երկու տարվա կառավարման ընթացքում հասցրել է վատթարացնել Հայաստանի հարաբերությունները գրեթե բոլոր մեր հիմնական գործընկերների  հետ:

Ռուսաստան

Այն, որ Մոսկվայի հետ հաստատվել է սառը հարաբերություններ վերջերս հաստատեց նաև այդ երկրի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նշենք, որ վերջին 30 տարվա ընթացքում Մոսկվան հրապարակավ դժգոհություն չէր հայտնել Երևանից: Իհարկե խնդիրներ միշտ էլ լինում էին: Սակայն, երբ այդ խնդիրներն այն աստիճանի սրվեին, որ այդ երկրի ԱԳ նախարարը հրապարակավ դա ներկայացներ, նման փաստ չի եղել:

Հիշեցնենք, որ Մոսկվան համարվում և համարվել է Հայաստանի գլխավոր ռազմավարական դաշնակիցը: Իսկ ավելի անկեղծ ներկա պահին մեր անվտանգության գլխավոր երաշխավորն է: Ինչպե՞ս է ստացվել, որ Փաշինյանին «հաջողվել» է այս չափի լարել մեր երկրների հարաբերությունները, և կա այստեղ միտում, թե ոչ ցույց կտա ապագան:

Իրան

Իրանն մեր չորս հարևաններից երկուսից մեկն է, որի հետ մենք ունենք հարաբերություններ: Մեր արտաքին ապրանքափոխանակման մոտ 30 տոկոսը անցնում է Իրանի միջոցով: Թե ինչ դեր է կատարում այդ երկիրը նաև անվտանգության հարցերում, չխոսենք դրա մասին:

Այդ երկրում վերջին 30 տարվա ընթացքում Բաքուն փորձում էր ամեն ինչ անել, որպեսզի  այդ երկրի ադրբեջանական գործոնն օգտագործի Հայաստանի դեմ, սակայն Իրանի իշխանության  ջանքերի արդյունքում այդ ամենը չեզոքացվում էր:

Փաշինյանի կառավարման ընթացքում առաջին անգամ, հակահայկական ցույց է ընթանում և այն էլ խրախուսվում է իշխանության կողմից: Նախկինում եղել են ցույցեր, սակայն չեն խրախուսվել իշխանության կողմից և ճիշտ հակառակը, արագ ձևով ճնշվել է:

Ինչպե՞ս է ստացվել, որ Փաշինյանի օրոք նման աննախադեպ քայլ է կատարվում: Սա միտումնավոր է կատարվում, թե ոչ ապագան  ցույց կտա:

Եվրամիություն

Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորների ընդգծված հակահայկական  հայտարարությունը  ցույց տվեց մեկ բան, որ Փաշինյանի իշխանությունը չունի եվրոպական կառույցների հետ աշխատելու ունակություն: Իսկ Ռուբեն Ռուբինյանն ու Հովհաննես Իգիտյանը, թե ում շահերն են իրականում պաշտպանում այդ կառույցում, դեռ լուրջ հարց է:

Նրանց մի շարք քվեարկության արդյունքները լուրջ կասկածի տեղիք են տալիս, թե սրանք աշխատում են «ՀՀ  հպարտ քաղաքացիների» օգտին: Անկախ նրանից, թե ովքեր են սրանք, սրանց Փաշինյանն ուղարկել աշխատելու այս ուղղությամբ և այդ իմաստով այս ամենի պարության պատասխանատուն հենց Փաշինյանն է:

Այլ խնդիր է, որ վերը նշված  «գործիչները» նույնպես իր պատասխանատվության մասը պիտի կրեն:

ԱՄՆ

Արդեն երկու տարի է անցել, սակայն այս երկրի հետ Փաշինյանն շփվում է բացառապես այդ երկրի ամենացածր մակարդակը ներկայացնող ներկայացուցիչների հետ: Փաշինյանը ոչ միայն այդ երկրի   նախագահին ու Պետքարտուղարին չի հանդիպել, այլև չունի հարաբերությունները զարգացնելու ոչ մի առարկայական  օրակարգ:

Փաշինյանին մնացել է քննարկումներն անցկացնել, հավանաբար, բացառապես այդ երկրի գործակալական ցանցի ներկայացուցիչների հետ: Եվ ավելի անպատվեր հարաբերություններ այդ երկրի հետ Հայաստանը իր նորանկախ փուլի պատմության ընթացքում չի ունեցել:

Հիշեցնենք, որ նախկին 2-րդ և 3-րդ նախագահները ոչ միայն ԱՄՆ նախագահների ու պետքարտուղարների հետ հանդիպումների շարք են ունեցել և այլև ունեին հարաբերությունների օրակարգ:

Չինաստան

Ներկայիս ՀՀ  իշխանություննների կողմից  միանալը, փաստացի, հակաչինական դաշինքին իսկական պրովոկացիոն քայլ պետք է դիտարկել Փաշինյանի կողմից: Ի՞նչ է Հայաստանին մտահոգո՞ւմ է Չինաստանի ույգուրների խնդիրը: Սա ի՞նչ է գավառական պրիմիտիվություն, թե՞  կանխամտածված քայլ`  փչացնելու համար Երևանի և Պեկինի  հարաբերությունները:

Այս ամենը վերլուծելիս ակամայից այն հետևության կարելի է հանգել, որ չի կարող այս  մարդը  պատահականությամբ այս չափի սխալներ գործել:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>