Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը
ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի Պատերազմ Արցախում
ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Փաշինյանը սպառված գործիչ է և հանրային ճնշում գեներացնել չի կարող. Քաղտեխնոլոգ «ԶԱՊ-ը» և «Օշականցի Գևորիկը» դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք. Լևոն Զուրաբյան

Ուղղակի Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա՝ հասկանալով, որ ինքը տապալել է երկրի կառավարումը․ Արեն Ապիկյան. Տեսանյութ

Բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանն այն կարծիքին չէ, թե արտակարգ դրությունը խանգարում է հնարավոր իշխանափոխությանը, որովհետև ըստ նրա՝ 2018թ. մեծ բողոքը չի լինի, որովհետև դեռ եռման աստիճանին չի հասել:

«Բնական է, որ շատերը հիասթափված են, որ Նիկոլ Փաշինյանի եռանդուն պաշտպաններից շատերը նրանք քննադատում են, բնական է, որ մարդիկ իրենց խաբված են զգում, որովհետև այն, ինչի համար նրանք արել են այս հեղափոխությունը, չի արդարացրել իրեն: Իմ կարծիքով՝ հեռացումը լինելու է լրիվ այլ տրամաբանության մեջ՝ ուղղակի Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, հասկանալով, որ ինքը տապալել է երկրի կառավարումը, հասցրել մի վիճակի, որից երկիրը չի կարող հանել, և շատ լավ հասկանալով, որ դրանում մեղադրելու են իրեն: Եվ քանի որ ինքը պոպուլիստ է, իր համար ավելի շատ նշանակություն ունի մարդկանց կարծիքը՝ իր կառավարման մասին, քան իր իրական կառավարման արդյունքները, նա դա կանի այն ժամանակ, երբ զգա, որ իր լայվերի տակ ավելի շատ բացասական մեկնաբանություններ կան, քան դրական»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հարցին՝ բայց հիմա արդեն բացասական քոմենթները չե՞ն գերակշռում, նա պատասխանեց. «Մոտենում ենք դրան: Եթե 2 տարի առաջ 90 տոկոսը դրական էր, 10 տոկոսը՝ բացասական, հիմա մոտավորապես 50/50 է, բայց մինչև տարվա վերջ պատկերը հակառակը կլինի»:

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի կերպարն այնպիսին է, որ նա միշտ մեղավորներ է գտնում, միշտ ունենում է քննադատության օբյեկտ. «Ինքը երբեք չի ուզում լինել այդ քննադատության օբյեկտը և երբեք չի ճանաչելու իր մեղավորությունը: Նման մարդիկ կան, որ մինչև վերջ բոլորին կմեղադրեն իրենց անհաջողությունների մեջ, բայց չեն ընդունի իրենց մեղավորության չափաբաժինը: Նիկոլ Փաշինյանն ուղղակի այդպիսի մարդ է, ես վստահ եմ, որ ինքը տանն էլ է այդպես: Նա չի ասի, որ մեղավոր է, ուղղակի կվախենա և հրաժարական կտա: Ինքը կասի՝ ժողովուրդը չհասկացավ իրեն, կմտնի չհասկացված հանճարի կերպարի մեջ, որ ինքն ուզում էր լավը բոլորի համար, բայց իրեն չհասկացան կամ չթողեցին, ժողովուրդը գիտակից չէր, դուրս չեկավ փողոց, երբ իրեն պետք էր»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե՝ եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր է նաև ժողովուրդը, որովհետև իրենք են այս կառավարությանը բերել, նա նշեց, որ դա էլ է պոպուլիստական հայտարարություն՝ հավասարեցնել իշխանությանն ու ժողովրդին. «Աշխարհում որևէ երկիր չկա, որտեղ իշխանությունն ու ժողովուրդը պետք է հավասարեցնել. Ժողովուրդն ընդամենը միջոց է իշխանության գալու համար, այսինքն՝ ժողովուրդն ընտրում է իր վրա իշխող ուժ, որն ինչ-որ ժամանակահատվածում իշխանություն է ձևավորում և իշխում ժողովրդի վրա: Իհարկե, կարելի է ասել՝ մենք չենք մեղավոր, ժողովուրդն է մեղավոր, որովհետև անգիտակից է և դիմակ չի կրում, բայց դա չի անցնելու: Նույն ժողովուրդը սկսում է հասկանալ, որ իրեն ներքաշել են ինչ-որ խաղի մեջ, որտեղ ինքը և՛ զոհ է, և՛ իրավիճակի պատասխանատուն: Իրականում, ժողովուրդը հիմա զոհն է այս կառավարման որակի, այսինքն՝ վատ կառավարման պատճառով ժողովուրդը տուժում է՝ մարդիկ հիվանդանում են, շատերն արդեն կորցնում են իրենց հարազատներին, և այլն: Շատ ծանր ճգնաժամային վիճակ է, և այդ ամենի ֆոնին ասել՝ դուք եք մեղավոր, չի անցնելու, արդեն չի անցնում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>