Առավոտյան ուղիղ եթերում վարչապետն ազդարարեց համավարակը սանձելու հերթական ձախողման մասին և փորձեց մեղքը գցել «ժողովրդի» վրա․ Ռուբեն Մելիքյան
Դիտել նաև
Ռուբեն Վարդանյանին կարտահանձնե՞ն Ուկրաինա
Ստալինյան քարտեզի ուրվագիծ տեղադրելը բանակի քաղաքականացման վառ դրսևորում է. Մելիքյան
Խուզարկում են Փաշինյանին դավաճան անվանած քաղաքացու տունը. փաստաբան
Եթե հայ քաղաքացիների պաշտպանությունը ՀՀ օմբուդսմենի մանդատի մեջ չի մտնում, ապա ո՞ւմ մանդատն է սա. Ռուբեն Վարդանյան
Ռուբեն Ռուբինյանը սպառնացել էր իրեն պսակադրող քահանային
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղիղ եթերում հնչեցված մտքերին՝ կապված մարդկանց իշխանությանը ենթարկվելու կամ չենթարկվելու պատճառների հետ։
Նա մասնավորապես գրել է․ «Առավոտյան լայվում վարչապետն ազդարարեց համավարակը սանձելու գործում գրանցված հերթական ձախողման մասին և հերթական անգամ փորձեց մեղքը գցել «ժողովրդի» վրա՝ դրա համար ներկայացնելով մի «հետաքրքիր», բայց, իմ կարծիքով, հիմնազուրկ տեսություն։
Ինձ թվում է՝ իշխանության վերին էշելոններում գաղափար չունեն, թե առհասարակ ինչու են մարդիկ ենթարկվում կամ ինչու չեն ենթարկվում պետության սահմանած արգելքներին»։

