Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Մենք չենք կարող սպասել, մինչև հերթը հասնի մեկ ուրիշին. Գառնիկ Դանիելյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին

Եվրախորհրդարանի պատգամավորների հայտարարության առնչությամբ այսօր նամակով դիմել եմ հայտարարության հեղինակներին

«Եվրախորհրդարանի պատգամավորների երեկվա անընդունելի հայտարարության առնչությամբ այսօր հատուկ նամակով դիմել եմ հայտարարության հեղինակներին։ Նամակի կրկնօրինակը ուղարկել եմ նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար տիկին Վիկտորինին։ Ստորև` նամակի հայերեն տեքստը։

-------------------------

ԵՄ-Հայաստան Խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի նախագահ

տիկին Մարինա Կալյուրանդին

Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հարցերով մշտական զեկուցող

պարոն Տրայան Բասեսկուին

Եվրոպական խորհրդարանի Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող

տիկին Ժելյանա Զովկոյին

Հարգելի գործընկերներ,

Մեր հանրությունը Հայաստանի և Արցախի հանրապետություններում խորապես ցնցված է երեկվա ձեր համատեղ հայտարարությունից։ Որպես Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար, իմ պարտքն եմ համարում հրապարակայնորեն կիսել մեր ժողովրդի այդ մտահոգությունը, և ի լրումն Հայաստանի դիվանագիտական ու խորհրդարանական խողովակներով ձեզ փոխանցվելիք մտահոգության և փաստարկների, լրացուցիչ պարզություն մտցնել այս հարցում։

ԵՄ-ն եղել և մնում է Հայաստանի Հանրապետության առանցքային գործընկերներից մեկը անկախ մեր երկրում տեղի ունեցած քաղաքական զարգացումներից։ ԵՄ-ի հետ մեր երկրի համագործակցությունը նախորդ տասնամյակներում նշանակալի արդյունքներ է արձանագրել գրեթե բոլոր ոլորտներում։ Այդ համագործակցությունը որակապես լրիվ այլ հեռանկարներ ստացավ 2017թ․ ստորագրված «Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրով» (CEPA), որը դեռ սպասում է իր ամբողջական իրականացմանը։

ԵՄ-ի հետ համագործակցության առանցքային ձևաչափերից մեկը եղել և մնում է հենց խորհրդարանական ուղղությունը։ Տասնամյակներ շարունակ Եվրոպական խորհրդարանի և ՀՀ Ազգային ժողովի հարյուրավոր պատգամավորներ իրենց բաժին ներդրումն են բերել, որպեսզի եվրոպական և հայաստանյան հանրությունների միջև փոխգործակցությունը ծառայի մեր ընդհանուր օրակարգին ու ընդհանուր շահին։ Այդ ողջ ընթացքում մեր համագործակցությունը հիմնված է եղել փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի և գոյություն ունեցող զգայուն խնդիրների վերաբերյալ փոխադարձ զսպվածության սկզբունքների վրա։  Գաղտնիք չէ, որ այդ ամենը նախևառաջ դրսևորվել է հենց Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նախկինում մեր ունեցած քննարկումներում, ընդունված համատեղ փաստաթղթերում ու հայտարարություններում։

Չափազանցություն չի լինի արձանագրել, որ երեկվա Ձեր համատեղ հայտարարությունը կոտրում է տասնամյակներով ձևավորված այդ օրինակելի ավանդույթը, չի արտացոլում Հայաստան-ԵՄ համագործակցության ու դրա հեռանկարների փոխշահավետության ոգին, հայաստանյան հանրության աչքում կասկածի տակ է դնում մեր ազգային օրակարգի ամենազգայուն խնդրի վերաբերյալ եվրոպական խորհրդարանի օբյեկտիվությունը, ու որ ամենակարևորն է, խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բուն էությունը՝ էական վնաս պատճառելով բանակցային եղանակով հակամարտությանը խաղաղ հանգուցալուծում գտնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին։

Ձեր համատեղ հայտարարության մեջ տեղ գտած անընդունելի ձևակերպումները հակասում են արցախյան հակամարտության վերաբերյալ ԵՄ-ի պաշտոնական դիրքորոշումներին, որոնք արձանագրված են բազմաթիվ պաշտոնական փաստաթղթերում, այդ CEPA-ում։ Նման անընդունելի ձևակերպումները հակասում են հենց խորհրդարանական համագործակցության այս ձևաչափով նախկինում ընդունված մոտ քսան համատեղ հայտարարություններին և որ ամենակարևորն է, էական վնաս է պատճառում հակամարտության շուրջ ընթացող բանակցային գործընթացին՝ շիկացնելով առանց այդ էլ լարված մթնոլորտը հակամարտության բուն գոտում։

Նոր կորոնավիրուսով պայմանավորված ողջ մոլորակը պատուհասած գլոբալ համաճարակի պայմաններում, երբ բոլոր երկրներն ու նրանց կառավարությունները իրենց ջանքերը կենտրոնացրել են մարդկանց կյանքերը փրկելու առաջնային առաքելության վրա, իսկ միջազգային կառույցներն ու համաշխարհային կարծիքի առաջատարները կառավարություններին կոչ են անում առժամանակ մի կողմ դնել եղած բոլոր հակասությունները, իսկ հակամարտության գոտիներում խստագույնս պահպանել հրադադարի ռեժիմը, Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունները շարունակում են անտեսել միջազգային հանրության այդ կոչերը և Հայաստանին ու Արցախին սպառնում են լայնածավալ նոր պատերազմով՝ պարբերաբար խախտելով զինադադարի եռակողմ համաձայնագիրը։

Նման պայթյունավտանգ իրավիճակում ձեր երեկվա հայտարարությունը այլ կերպ, քան անթաքույց և դատապարտելի աջակցություն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ապակառուցողական պահվածքին ու շփման գծում հնարավոր նոր սադրանքներին, չի կարող ընկալվել։ Ավելորդ ենք համարում հիշեցնել, թե ինչպիսի ահռելի «խավիարային ջանքեր» էր գործադրում Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը 2016թ․ապրիլին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծված նոր պատերազմին նախորդած ժամանակահատվածում՝ ստանալու եվրոպական խորհրդարանական կառույցների նմանատիպ «աջակցությունը», որպես ծրագրված ռազմական գործողություններ սկսելը «միջազգայնորեն լեգիտիմացնելու» ծխածածկույթ․ անվիճելի հանգամանք, որ հետագայում փաստվեց նաև խորհրդարանական և լրագրողական տարբեր հետաքննությունների արդյունքում։

Ավելորդ է ասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում, իսկ  Ադրբեջանի կողմից ռազմական հնարավոր նոր արկածախնդրությունը կրկին արդյունավետորեն կանգնեցվելու է Հայաստանի ու Արցախի զինված ուժերի կողմից։ Արցախին, նրա ժողովրդի անվտանգությանը վերաբերող հարցերում մեր հասարակությունը անկախ քաղաքական իրավիճակներից միասնական է, և որևէ մեկը, ով կասկածի տակ կառնի այն, իրեն սխալված կգտնի։ Դրանով հանդերձ, ԵՄ-ի, նրա բոլոր կառույցների, այդ թվում՝ Եվրախորհրդարանի առաքելությունը պիտի լինի ոչ միայն նման անհավասարակշիռ հայտարարություններով առանց այդ էլ լարված իրավիճակի վրա յուղ չլցնելը, այլև ամեն ինչ անելը, որպեսզի երաշխավորված լինի հակամարտության խաղաղ կարգավորման համար ուժի կամ դրա սպառնալիքի բացառման դրույթի գործողությունը գետնի վրա։

Ավելորդ է ասել, որ ապակառուցողական և ճշմարտությունը որևէ կերպ չարտացոլող նման միակողմանի հայտարարությունների արդյունքում  հայկական հանրության աչքերում կասկածի տակ է առնվում ոչ միայն Եվրախորհրդարանի, այլ ընդհանուր ԵՄ-ի անաչառությունն ու օբյեկտիվությունը, ինչպես նաև ուժեղացնում մեր հասարակության այն շերտերի ձայները, ովքեր թերահավատորեն են վերաբերվում Հայաստան-ԵՄ համագործակցության հեռանկարներին ու դրա նպատակահարմարությանը, նաև դրա հիմքում ընկած արժեքներին մեր ունեցած փոխադարձ հավատարմությանը։

Քննարկման ենթակա չէ այն, որ պետք է գտնել ճիշտ ձևաչափն ու պատեհ հնարավորությունը, համանման մեկ այլ հայտարարությամբ ուղղելու արդեն իսկ թույլ տրված սխալը։ Վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական առաքելությունները և խորհրդարանական դիվանագիտության օրվա պատասխանատուները ձեզ կփոխանցեն նույն ուղերձը։

Հայաստան-ԵՄ համագործակցությունը, դրա խորհրդարանական ձևաչափով գործընկերությունը հարուստ պատմություն ունի և պիտի նույնքան հարուստ ապագա ու հեռանկար ունենա, ինչին հավաստում եմ իմ հանձնառությունը։

Հարգանքներով՝

Սամվել Ֆարմանյան՝ Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ (2012-2017)»։

Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>