Հայացք` «Մոնթե» դիրքից, վիրուսազերծ միջավայրից. ֆոտոշարք
Այսօր Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի հիշատակի օրը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է «Մոնթե» անվանակոչված դիրք:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Մոնթեն յուրաքանչյուր զինծառայողի հոգում է` որպես լեգենդ, որպես երդում, որպես պատգամ, որպես անավարտ կռիվ:





