Փաշինյանը չի թաքցնում, որ փորձում է նշանակումներ կատարել անձնական նվիրվածության սկզբունքով. Արծվիկ Մինասյան. Տեսանյութ
Նիկոլ Փաշինյանը փորձում է նշանակումներ կատարել անձնական նվիրվածության սկզբունքի համաձայն։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական գործիչ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով վերջին շրջանի աղմկահարույց պաշտոնանկություններին։
«Անտարամաբանական է , երբ բացատրություն չի տրվում, անբացատրելի է, երբ ամեն պաշտոնանկության նախորդում է բարձր գնահատականը համակարգի աշխատանքի վերաբերյալ եւ հետեւում է պաշտոնանկությունը։ Հետեւեաբար հարց՝ որո՞նք են այն չափորոշիչները, որոնցով պետք է ղեկավարվի ղեկավար կազմը գնահատելու համար այդ ծառայությունների աշխատանքը։ Եւ հետո Փաշինյանը չի թաքցնում, որ ինքը փորձում է նշանակումներ կատարել անձնական նվիրվածության սկզբունքի համաձայն ։ Կա եւս մեկ հարց՝ պրոֆեսիոնալիզմի սկզբունքը, որը որեւէ այլ սկզբունքի պետք է չստորադասվի»,- նշեց նա։
Օրերս ժամերի ընթացքում պաշտոնանկ էին արվել Ոստիկանապետը, ԳՇ պետը, ԱԱԾ տնօրենը։
Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում