Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
21
Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Պատերազմ Արցախում
Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ

Աշխատանքային օրենսգիրքում խնդրահարույց փոփոխությունները շարունակվում են

Ազգային ժողովի պատգամավորներ Լենա Նազարյանի, Վաղարշակ Հակոբյանի և Արուսյակ Ջուլհակյանի օրենսդրական նախաձեռնությամբ շրջանառության է դրվել ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումների նախագիծ:

Նախագծին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://www.parliament.am/drafts.php?sel=introduction&lang=arm, կետ 90: Ի դեպ, նախագծի փաթեթում, երևի տեխնիկական պատճառով, հիմնավորման մեջ ներառված ակնկալվող արդյունքներ բաժինը ամբողջական չէ: Հնարավոր չէր այդ մասին լիարժեք կարծիք կազմել:

Միանգամից ասեմ՝ լրացումների համար փաթեթավորված նպատակը դրական է և սպասված: Ընդհանուր առմամբ, դրված նպատակը վերաբերում է նախադպրոցական տարիքի երեխա խնամող աշխատողների համար աշխատանքային և ծնողական պարտականությունները զուգահեռ իրականացնելու հնարավորությունների ապահովմանը:

Սակայն նորից նույնն է՝ առաջարկվող նախագծով չի լուծվում նպատակադրված խնդիրը: Ավելին՝ սրանով լրացուցիչ անորոշություններ են ներմուծվում առկա օրենսդրական կարգավորումներում, որոնք իրավակիրառական պրակտիկայում առաջացնելու են իրական նոր հիմքեր՝ աշխատանքային վեճերի համար:

Նախագծով մասնավորապես առաջարկվում է.

  1. Նախադպրոցական տարիքի երեխա խնամող աշխատողի պահանջով, որն աշխատում է ոչ պետական հատվածում, գործատուն պարտավոր է նրա օրական աշխատաժամանակը կրճատել: Նախագծի հեղինակներն այսպիսով ենթադրում են, որ այդ աշխատողը կկարողանա ժամը 18.00-ից շուտ ավարտել աշխատանքը և իր երեխային տուն տանել՝ մինչև նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատանքային օրվա ավարտը՝ 17.30-ը:

Նման կարգավորման դեպքում նախ՝ անորոշ է մնում այս հիմքով ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմի անցած աշխատողների վարձատրության հարցը՝ պահպանվելու է՞, թե՞ համամասնորեն կրճատվելու է: Երկու պարագան էլ խնդրահարույց են: Եթե պահպանվելու է, ապա ստացվում է, որ պետական ու համայնքային իշխանությունների սոցիալական պարտավորության և աշխատողի ծնողական պարտավորության կատարման բեռն անբողջությամբ և անհամաչափ դրվում է գործատուի վրա: Սա աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքների ու պարտավորությունների հավասարակշռման հիմնական սկզբունքի խախտում է՝ իր բոլոր հնարավոր բացասական հետևանքներով: Իսկ եթե այս դեպքում համամասնորեն կրճատվելու է աշխատողի վարձատրությունը, ապա պետք է փաստենք, որ նման հնարավորություն արդեն իսկ առկա է ՀՀ աշխատանքային օրենսգրքով՝ գործատուն և աշխատողը փոխադարձ համաձայնությամբ որոշում են աշխատանքային ռեժիմը և նույն կերպ էլ կարող են ցանկացած պարագայում փոխել այն, ասենք՝ կրճատել: Հետևաբար, նախագծով առաջարկվող լրացումն այս դեպքում դառնում է ոչ թե առկա խնդրի լուծում, այլ տարընկալման և աշխատանքային վեճ ծնող:

  1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և դրանց ենթակա կազմակերպություններում աշխատողների համար, որոնք խնամում են նախադպրոցական տարիքի աշխատողներ, նախագծով առաջարկվում է այլ կարգավորում: Մասնավորապես, նախատեսվում է՝ այս աշխատողների դիմումի և տեղեկանքի հիման վրա նրանց աշխատանքային օրն ավարտվում է 18.00-ից մեկ ժամ շուտ: Այս դեպքում պահպանվում է այդ աշխատողների վարձատրությունը: Այսպիսով, նախագծի հեղինակները ենթադրում են, որ այս աշխատողները ևս կկարողանան իրենց աշխատանքն ավարտել ժամը 18.00-ից մեկ ժամ շուտ և իրենց երեխաներին տուն տանել՝ մինչև նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատանքային օրվա ավարտը: Նաև՝ կպահպանեն իրենց վարձատրությունը:

Առաջարկվող այս կարգավորումը ևս խնդրահարույց է հետևյալ առումներով՝

ա. ձևավորվում է խտրական մոտեցում աշխատանքային հարաբերություններում՝ պետական հատվածի աշխատողները նույն հիքով անցնում են ոչ լրիվ աշխատաժամանակի և օրենքի պահանջով պահպանվում է նրանց վարձատրությունը, իսկ ոչ պետական հատվածի աշխատողների համար վարձատրությունը կարող է չպահպանվել,

բ. ընդհանուր առմամբ չի լուծվում հիմնական նպատակը՝ միայն աշխատանքային օրը մեկ ժամ շուտ ավարտելու դեպքում, միևնույն է աշխատողը չի կարողանալու պատշաճ կազմակերպել իր երեխայի՝ նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախելու գործընթացը, որի պատճառն ակնհայտ է՝ իր աշխատանքի և նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատանքի սկիզբը, որպես կանոն, նույն ժամին է՝ 9.00-ին,

գ. որևէ կերպ չի լուծվում նախադպրոցական տարիքի երեխա խնամող և հերթափոխով աշխատողների խնդիրը, քանի որ նրանց օրական աշխատաժամանակը կարող է ամբողջությամբ չհամընկնել՝ 9.00-18.00 ժամանակահատվածի հետ,

դ. կիրառական տեսանկյունից բավարար չափով որոշակի չի՝ այս իրավունքից օգտվելու համար ի՞նչ տեղեկանք պետք է աշխատողը ներկայացնի գործատուին, որի պահանջը նախատեսված է նախագծով:

  1. Նախագիծն ունի խմբագրման կարիք, օրինակ՝ 2-րդ հոդվածով առաջարկվող հղումը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին ճիշտ չի:

Հատկանշական է նաև, որ նախագծով դրված խնդրի լուծումն առաջնային վերաբերում է ոչ թե աշխատանքային հարաբերությունների կարգավորմանը, այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնական պարտականնությունների լիարժեք կատարմանը: Ըստ որի՝ պետք է այս մարմիններն ապահովեն համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար այնպիսի ճկուն աշխատանքային ռեժիմ, որ դրանք լիարժեք հասանելի լինեն նաև աշխատող ծնողների համար: Ի դեպ, այս և աշխատանքը ծնողական պարտականություններին զուգահեռ կատարելուն վերաբերող այլ լուծումներ տասնամյակներ շարունակ գործադրվում են բազմաթիվ երկրներում և արձանագրել են իրական արդյունքներ:

Ամփոփելով՝ այս նախագծի պարագայում ևս օրակարգային է դառնում «մի՛ վնասիր» հորդորը:

Նորից հիշեցնեմ՝ իշխանափոխությունից հետո, պոպուլիստական շարժառիթներով շրջանառությունից հանվեց ՀՀ աշխատանքային օրենսգրքի մեծածավալ փոփոխությունների նախագիծը, որը մշակվել էր իրավակիրառական պրակտիկայի բազմակողմանի վերլուծության հիման վրա: Այդ նախագիծը նպատակ ուներ լուծելու աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում վեր հանված բազմաթիվ խնդիրներ, ինչպես նաև ապահովելու այս ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային մի շարք պարտավորությունների կատարումը:

Ի դեպ, աշխատանքային օրենսդրության համակարգային բարեփոխումներին նվիրված առաջարկների ամբողջական փաթեթ ևս ներկայացրել ենք հանրային քննարկման՝ դեռևս 2019 թվականի հուլիսին, որն այդպես էլ մնաց անարձագանք պատկան մարմինների կողմից (էլեկտրոնային տարբերակը հասու է՝ https://www.arfd.am/library/12652/ հղումով):

Իսկ այս ընթացքում պարբերաբար բարձրաձայնել ու հետագայում ևս շարունակելու ենք բարձրաձայնել աշխատողների իրավունքների պաշտպանությանը վերաբերող առարկայական հիմնախնդիրները, որոնք այդպես էլ մնում են չլուծված:

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի

ծրագրերի համակարգող

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>