Նիկոլական դատավորները շուտով կսկսեն հոգևորականներ օծել կամ կարգալույծ անել Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Չվախենալ բարոյական ընտրության առաջ դնելուց
6
Առաջիկա ընտրություններին ո՞ւմ օգտին կքվեարկեն երիտասարդները. Ստեփան Դանիելյան-Միքայել Մելքումյան Ալեն Սիմոնյանի արկածները Ռուսաստանում (տեսանյութ) Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին Լավ է, որ Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվել է, բայց վատ է, որ նա դատվում է շինծու գործով. Անդրանիկ Թևանյան Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց (տեսանյութ) Վաղարշապատի իշխանության «հիբրիդային» այցը Ռուսաստան Խոշոր վթար կառավարության շենքի դիմաց «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում երիտասարդների հետ հանդիպմանը քննարկվեցին երկրի տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր (տեսանյութ) Փաշինյանն ու ՔՊ-ն կարող են ցնծալ. իրենց «Զայեդ» մրցանակային «եղբայր» Ալիևի դատարանը Արցախի նախկին ղեկավարներին դատապարտեց Փաշինյանը գնում է Գորբաչովի ճանապարհով՝ հանձնելով Հայաստանի շահերը, փորձելով հենարան գտնել երկրից դուրս, բայց նրանց ճակատագրներն էլ իրարից չեն տարբերվելու Պատերազմ Արցախում
Առաջիկա ընտրություններին ո՞ւմ օգտին կքվեարկեն երիտասարդները. Ստեփան Դանիելյան-Միքայել Մելքումյան Մաքսային արտոնություն ստացած ընկերություններն առատաձեռն նվիրատվություններ են արել «Իմ քայլին» ու ՔՊ-ին Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, ԱՄՆ փոխնախագահի տարածաշրջանային այցին ընդառաջ, համայնքային արշավ է սկսել Հարկային տեռոր է սկսվելու՝ բիզնեսմենների ջանից է դուրս գալու. Արա Վարդանյան Նոր որակի համախմբում․ հայտարարություն Եթե կարոտել եք 90-ականները, այցելեք Էջմիածին քաղաքի որոշ կանգառներ Ասֆալտամանուկների պահած Էջմիածինը (տեսանյութ) Նիկոլական դատավորները շուտով կսկսեն հոգևորականներ օծել կամ կարգալույծ անել Ալեն Սիմոնյանի արկածները Ռուսաստանում (տեսանյութ) Խցանված քաղաք և քաղաքի խցանված կառավարում (տեսանյութ) Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին Լավ է, որ Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվել է, բայց վատ է, որ նա դատվում է շինծու գործով. Անդրանիկ Թևանյան Միքայել Սրբազանը գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին Սրբազանը պետք է արդարացվի, իսկ նրան պատվերող դատողներն ու պատվիրատուն պետք է կանգնեն դատարանի առաջ Այո՛, մեր Մայր Եկեղեցին ուղղափառ է, ասել է թե՝ «ճիշտ դավանանք ունեցող», հակառակ պնդումը հերձված է ԱՄՆ-ից Հայաստան մեծ պատվիրակություն է ժամանել․ «Հրապարակ» Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց (տեսանյութ) Երևանում՝ տներից մեկի բակում, հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին Մահացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը Քաղաքացուն ծեծի ենթարկած ոստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Ալեն Սիմոնյան, քուա՜նշ․ ամո՜թ ձեզ (տեսանյութ) Ապշեցուցիչ զուգադիպություն է. դատավճիռը հրապարակվեց Փաշինյանի և Ալիևի՝ Էմիրություններում «Մարդկային եղբայրության համար» մրցանակ ստանալու հաջորդ օրն իսկ. «Լազարևյան ակումբ» Սոցփաթեթի շահառուների համար ապահովագրությունը դառնում է վճարովի այն էլ՝ ավելի թանկ. Արհմիություն Նախկին հոգևորականներ Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը դատական հայց են ներկայացրել Եկեղեցու դեմ Վաղարշապատի իշխանության «հիբրիդային» այցը Ռուսաստան Հակաեկեղեցական արշավի կազմակերպիչներն ու գործակիցները հերթական սուտն ու զրպարտությունն են տարածել. Հայր Ասողիկ Չվախենալ բարոյական ընտրության առաջ դնելուց Խոշոր վթար կառավարության շենքի դիմաց Մեկ կալանավորի սնունդը 1113 դրամ արժե, բայց տանից են բանտեր հաց տանում

Գյումրու սրտում Ռուսթավելի փողոցն են քանդում

Ստացվեց այնպես, որ մի քանի օր Ռուսթավելու փողոց չէի մտել, էսօր, մեռելի թափոր էր անցնում Ալեք Մանուկյանով, մտածեցի, 7-րդ դպրոցի արանքով մտնեմ, Շահումյանով դուրս գամ հրապարակ՝ չուշանամ, եկա մեկ էլ Ռուսթավելու խաչմերուկում տեսնեմ մի բուլդոզեր ու մի բեռնատար սալաքար են բարձում:

Պարզվեց Ռուսթավելու բոյով մեկ՝ Սայաթ Նովայից մինչեւ Շիրակացի էն երեւի ցարական ժամանակների սալաքարը, քանդել են լրիվ, (հետո տեսա միայն հրշեջ կայանի մոտ են թողել մի կտոր), էն նույն սալաքարը որին զբոսաշրջիկների ուշքն անցնում է նկարվելու համար: Բայց դե մարդ են, մտածեցի լուրջ գործ են անում, իջա հարցրեցի, թե ով է բրիգադիրը, բուլդոզերի խցիկում մի տարիքով մարդ մեքենավարի կողքը նստած, թշին խոշոր մի խալ՝ 12 մմ տրամագծով, հարցուփորձ եմ անում, ինչ խաբար է՞, քարերն ուրանե՞ն, չի խոսում, պարտիզան, բուշլատն էլ 43 թվի վայթե, ասում է ես քեզի լավ էլ գիտեմ, բայց ազգանունս չեմ ասի, դե ինձ դժվար է չիմանալ էս քամբխնոցում, բայց դա ինձ վաղուց չի հուզում, ասում եմ հոպար, էս վերջերս սաղդ ձեր ազգանունները մոռանում եք, ընչի ե՞ք քանդում էս փողոցը, թե բա, գազի պատվերն է, գազն ով է՝, դե՝ գազի գրասենյակի, շին թույլտվություն ունե՞ք, ու սեկրետ ընկավ, էլ չի խոսում, ո՞ւր եք տանում ես քարերը, էլի չի խոսում: Նկարեցի իհարկե, այդ բուռն շինարարությունը կամ քանդարարությունը, հեռվում սպասեցի, մինչեւ բեռնատարը բարձեցին ու շարժվեցին, ետուառաջ ընկա, վերջը պարզվեց տանում են Արփաչայի քյանարը՝ Սեւ բերդ նորոգ ամրոց, որ Բալասանյան ընտանիքին է պատկանում, դարպասների դեմը ավտոն պիբիպ տվեց, եկավ պահակը բացեց, ավտոն ներս առավ, մի էրկու թիքյա անուշ խորաթա էրեցինք, ես գնացի իմ գործերով:

Քարերը Սեւ բերդ տանել, մտցնելը օնլայն նկարեցի, իհարկե, որտեւ պարապ էի, եկա, տեսնեմ քաղաքապետի մամուլի խոսնակը գրել է, թե. «... բուլիժնիկները պահեստավորվում են Սև Բերդի տարածքում, ... երբ ուզենք կարող ենք տեսնել», բայց ես էդ քարերը արդեն տեսել եմ, գնամ նայեմ՝ ի՞նչ անեմ: Միաժամանակ չեմ կարծում, թե օրը ցերեկով կարող են փողոցի քարեղենը հավաքել, գողանալ տանել ... քաղաքապետի կալվածքը: Մանկապարտեզ հո չէ՞:

Մինչեւ քաղաքապետարանից պաշտոնական պարզաբանում ստանալը (երեւի կասեն, որ գողություն չի եղել, ուղղակի պահեստավորելու տեղ չի եղել, քաղաքապետը սիրահոժար իր ընտանիքին պատկանող տարածքն է տրամադրել պահեստավորելու համար ու տրամադրել է անվարձահատույց, կամ կասեն, որ Սեւ Բերդի կողքին քաղաքապատկան տարածք կա, այնտեղ են տանում, մասնավոր տարածք չէ, չեն բացատրի, թե ինչու այդ տարածը այլ մուտք չունի, քան քաղաքապետի մասնավոր սեփականության դարպասներն են, սերվիտուտը ե՞րբ են տվել, եթե այդ դարպասներով անցնող տարածքը սերվիտուտ է տվել՝ համայնքապատկան տարածք անցուցարձ անելու ճանապարհ այս դեպքում, արդյո՞ք միայն բեռնատարով կարող ենք անցնել դառնալ հոդ, թե՞ ոտով էլ, որ գնանք, նույն պահակը պիտի դարպասները բացի ասի, անցեք հարգելիս...) մի քանի հարց ավելի քան արժեքավոր են.

Ո՞վ է անում շինարարությունը՝ կապալառուն ով է, ի՞նչ մրցույթով է ընտրվել կապալառուն, եթե համայնքային պատվեր է, առայժմ քանդարարությունը, եթե քաղաքապետարանը չէ, ապա ո՞վ է պատվիրատուն, ի՞նչ իրավունք ունի մասնավոր պատվիրատուն քաղաքի փողոցը քանդել կամ վերակառուցել, եթե դրամաշնորհ է, որ քաղաքապետարանը բարենորոգի փողոցը, ապա այդ գումարը պիտի մտներ քաղաքի բյուջե եւ ծախսվեր քաղաքի բյուջեից ըստ դրամաշնորհային ծրագրի, ի՞նչ շինարարություն է իրականացվում վերջապես, ի՞նչ է լինելու հետո, ի՞նչ նախագիծ է գործարկվում Գյումրու սրտում Կումայրի արգելոցում, ուր որեւէ քարի դիպնելու համար պիտի ոչ միայն քաղաքապետի թույլտվությունն ունենալ, այլեւ մշակույթի նախարարության հատուկ թույլտվությունը, կա՞ն քաղաքապետի եւ մշնախի թույլտվությունները, արդյո՞ք Կումայրի արգելոց թանգարանի կենտրոնում մեկ կիլոմետրից ավելի ձգվող շինարարության նախագիծ կա, եթե կա՝ ուր է այն, դրվե՞լ է հանրային քննարկման, հանրությունն իրազեկվե՞լ է՝ ինչ են շինում, ե՞րբ, ինչքա՞ն կտեւի, ո՞ւմ փողերով: Հանրության արձագանքն ի՞նչ է այդ նախագծին, ո՞ւր է հանրային լսման արձանագրությունը, սղագրությունը: Եթե համայնքն է պատվիրատուն այս շինարարության, ապա հնգամյա զարգացման ծրագրի ո՞ր տողով է սա նախատեսվել, բյուջեն նման բան նախատեսե՞լ էր, թե՞ ոչ, արդյո՞ք 3000 անօթեւան ընտանիք ունեցող քաղաքի համար այս փողոցի քանդոցքը շատ հրատապ էր, գազի գարսենայակն ի՞նչ կապ ունի այս քանդոցքի հետ, ինչ են մտածում Գյումրու կանոնավոր ավագանու նիստերին գնացող 17 բարեխիղճ ավագանու անդամները այս պատմության մասին, ունե՞ն այս հարցերի պատասխանները, հրավիրում եմ ասուլիսի, երբ ուզեն: Այս եւ այլ հարցերը օրենքով կարգավորված են ու կատարված չեն: Ճիշտ այնպես, ինչպես անցյալ տարի առանց քաղաքապետի ու մշնախի թույլտվության ոստիկանությունը այս փողոցի հարող հատվածում, 1-2 հարկանի 100-150 տարեկան տների արանքում տնգցնում էր բազմահարկ ոստիկանատուն: Մինչեւ ղալմաղալ չեղավ, չդադարեցրին ու չվերանայեցին նախագիծը:

Եթե իսկապես կպարզվի, որ քաղաքապետարանը վերոհիշյալ օրենքով նախատեսված պայմանները չի ապահովել ու ինչ-որ զորավոր թաթիկ է կառավարում քաղաքային տնտեսությունը եւ հաղորդակցության ուղիները, քանդում է ինչ ուզում է, ոնց ուզում է, շինում է ինչ ուզում է, ուրեմն քաղաքապետն ու ավագանին իրենց տեղում չեն, նրանք ոչ թե քաղաքի իշխանություններն են, այլ քաղաքապետարանի եւ քանդոցք անողի դրածոները: Եթե կպարզվի, որ բոլոր վերոհիշյալ հարցերը, ինչպես օրենքն է պահանջում, կարգավորված են, հարց կմնա, թե ինչու էր էսօր հոպարը պարտիզան ու պիտի պարզվի թե ինչ կապ ունի Բալասանյանի մասնավոր ունեցվածքը այս սալաքարերի պահեստարան դառնալու հետ, ամեն ավտոյի մուտքի ու ելքի հետ բերած տարածը փաստագրվել է արդյոք, ինչպես եւ էլի մի 30 հարց: Թե հավես ունեցող է մնացել իհարկե:
Ձէր չկայացած ավագանու անդամ, Լեւոն Բարսեղյան

ՀԳ. Փորձեք պատկերացնել, որ ես իմ փողերով, առանց քաղաքապետի ու մշակույթի նախարարության թույլտվության շինարար եմ վարձում ու սկսում եմ քանդել Գյումրու կենտրոնական փողոցներից ամբողջ մեկ կիլոմետր, 8000 քառակուսի մետր, կամ 200 խորանարդ մետր սալաքարն էլ տեղափոխում եմ ախպորս բոստան, ասացեք խնդրեմ՝ քանի րոպեից ինձ կկալանավորեին:

Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>