Դուրս եկեք փողոց ու հարցրեք մարդկանց, որքա՞ն ժամանակ է մնացել Նիկոլին. պատասխանը մեկն է՝ շատ քիչ
Ուզում եմ մի ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ բան արձանագրենք։
Հայաստանի Հանրապետության դեմ այսօր պատերազմում է ոչ թե երկու թշնամի՝ Ադրբեջանն ու կորոնավիրուսը, այլ կա շատ ավելի սարսափելի ու նողկալի երրորդ թշնամին՝ Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական եթիմները, ովքեր շատ ավելի մեծ վնաս են հասցնում մեր պետությանը, քան առաջին երկու թշնամիները։
Եթե Ադրբեջանն ու կորոնավիրուսը հարձակվել են բացեիբաց, ապա Նիկոլ Փաշինյան թշնամին հարձակվել է ժողովրդի թիկունքից ու խփում է ամենաանսպասելի ձևով։ Նիկոլ Փաշինյան թշնամին իր առաքելությունն է համարում տապալել ժողովրդի պայքարը մյուս երկու թշնամիների դեմ։
Հաջողվո՞ւմ է արդյոք դա իրեն։ ՈՉ։
Գիտե՞ք՝ ինչու եմ վստահ։ Դուրս եկեք փողոց ու հարցրեք մարդկանց՝ որքա՞ն ժամանակ է մնացել Նիկոլին. պատասխանը մեկն է՝ շատ քիչ։ Եվ դրանում շուտով կհամոզվեն ԲՈԼՈՐԸ։
Նիկոլը հեռացվելու է, որովհետև դա է միակ տարբերակը՝ հեռացնելու նաև կորոնավիրուսն ու ադրբեջանական քաղցկեղը։
Առողջ եղեք։
Հասմիկ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

