Ադեկվադ. Արտակարգ դրության սահմանափակումներն օգտագործում է որպես քաղաքական զսպաշապիկ
Իշխանությունների փորձը՝ սահմանափակել հանրության կամարտահայտման միջոցները, և խաղաղ հավաքների ազատությունը ոչ այլ ինչ է, քան քաղաքական զսպաշապիկի կիրառում ու երեսպաշտության դրսևորում։ Իրենց ժողովրդավար հռչակած ապիկարները, լիովին տապալելով հակաճգնաժամային ծրագիրը, կիրառում են երկակի ստանդարտներ, խախտելով իրենց իսկ հռչակած արժեքները՝ և առաջին հերթին, ազատ և խաղաղ հավաքների անցկացման իրավունքը ։
Այս ամենն արվում է համավարակի դեմ պայքարի կեղծ պատրվակի ներքո, ինչը թույլ չի տալիս ենթադրել, որ իշխանությունները օբյեկտիվ և հիմնավորված գործողություններ են կիրառում։ Վերջիններիս միջոցները անհամաչափ են, և որևէ կասկած արդեն չկա, որ արտակարգ դրության երկարաձգման պատճառը ոչ մի աղերս չունի համավարակի դեմ պայքարի հետ, այլ հետապնդում է զուտ ներքաղաքական նպատակներ։ Իշխանությունը լիովին տապալել է հակաճգնաժամային ծրագիրը, իսկ արտակարգ դրության սահմանափակումներն օգտագործում է որպես քաղաքական զսպաշապիկ՝ ընդդիմախոսների նկատմամբ։
«Ադեկվադ» կուսակցություն