Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան
24
ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Պատերազմ Արցախում
Ջահերով երթից առաջ այրվեց թուրքական դրոշը Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Մայրաքաղաքում «անկանխատեսելի» խցանումներ են (տեսանյութ) Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին Ֆլորա Բիչախչյանը կներկայացնի Հայաստսնը «Նոր ալիք 2026»-ում Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից Կասկադն ավարտուն տեսքի բերելու համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն 1.5 տարի առաջվա միջադեպով բերման ենթարկեցին զոհվածի մորը (տեսանյութ) Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ)

Մոտենում ենք 90-ականների ոստիկանական համակարգին, և համակարգի ազնիվներն են դեռևս զսպում իշխանությունների անօրինականությունները. գնդապետ

Ազգային անվտանգության ծառայությունն ու Ոստիկանությունը պետության հենարաններն  են։ Գերատեսչությունները, լուրջ կառույցները կազմաքանդելու գործընթաց է սկսվել։  ԱԱԾ-ն իր բազմաֆունկցիոնալ, շատ դեպքերում մեզ համար ոչ տեսանելի, բայց պետության համար չափազանց  կարևոր գործառույթ է  իրականացվում։  Այսօր այնտեղ նշանակվել  է ինչ որ մեկը, ով որևէ ճանապարհ չի անցել»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը՝ անդրադառնալով ուժային կառույցներում տեղի ունեցած կադրային փոփոխություններին։ 

Գնդապետի խոսքով՝ այսպիսի վերաբերմունքով իշխանությունն  անարգում է այն պրոֆեսիոնալներին, ովքեր  տասնյակ տարիներ ի վեր երկարամյա անբասիր ծառայությամբ հասել են որոշակի աստիճանի։ 

«Նրանց մեջ չկար՞ պրոֆեսիոնալ մեկը, ով կարող էր այդ աշխատանքը կատարել, իհարկե, կար։  Սա  ևս մեկ անգամ ապացուցում է, որ հոգևարքի մեջ գտնվող իշխանությունը փորձում է ստեղծել իր համար նախըտրելի, իր կամքը կատարող ուժային կառույցներ։ Ինչ վերաբերվում է ոստիկանությանը, ապա համակարգը շատ լավ գիտեմ։ Ոստիկանության համակարգը երկու տարի է, ջարդվում է։ Ինչպես տարիներ առաջ, այսօր էլ համակարգում կան ազնիվ, իրենց ծառայությանը նվիրված ոստիկաններ։ Հենց այդպիսի ոստիկանների ներկայությունն է ինչ-որ չափով  զսպաշապիկ, որ համակարգը չփլուզվի։  Այն անօրինականությունները, որին այսօր իշխանությունը մղում է ոստիկանությանը,  նրանք են կարողանում ինչ-որ չափով զսպել։ Ոստիկանությունը շատ զգայուն կառույց է։ Ղեկավարության փոփոխություններն իր հետ բերում  է նաև  այլ պաշտոնյաների փոփոխությունների, ինչը ավելորդ անգամ  համակարգը գցում է ցնցումների մեջ։ Ոստիկանները սպասպման մեջ են, չգիտեն, թե ինչ պիտի անեն։ Ոստիկանությունը  կառավարվող հիմնարկ է, կա պետ, տրվում  են հանձնարարականներ։ Նախ պետք է պարզել, թե նախորդն ինչ սխալ էր թույլ տվել։ Փաստացի Ոստիկանության պետ փոխվեց, և նրա տեղակալները, ողջ կառույցն ու հասարակությունը չիմացան, թե որն էր Ոոտիկանապետի սխալը»,-նշում է Շիրինյանը։ 

Նա ընգծում է, որ այսօր իշխանությունն ուզում է ունենալ իր կամքը կատարող ոստիկաններ։

«Իրենց պետք է այնպիսի համակարգ, որ արվամոլները մտնեն ոստիկանության բաժին ծեծեն ոստիկանին։ Եթե իրեն ծեծում են և ծեծողն անպատիժ է մնում, այդ ոստիկանը ինչպես  կարող է պայքարել հանցավորության դեմ։  Ծեծված, կոտրված ոստիկան ու անպատիժ մնացած հանցագործ. սա  է իրենց պետք։ Այնպիսի համակարգ են ուզում, որ ինչ-որ Վարդգես Գասպարիներ ծառայողական պարտականությունը կատարող ոստիկանին ասեն համբալ, և այդ ոստիկանը չկարողանա  պատասխանել։  Հանցավորության դեմ պայքարող, մարտնչող ոստիկան պիտի ունենանք, բայց այսօր քաղաքական իշխանությունները ուժային կառույցների ծառայողներին թողել են անպաշտպան, նրանց ոսկյա սկուտեղի վրա մատուցում են զոհասեղան»,- ասում է գնդապետը։

Դիտարկմանը, որ Արման Սարգսյանին շատերը  համարում էին թույլ ոստիկանապետ, Շիրինյանը պատասխանեց․

«Առաջին հերթին պետք է լինել պրոֆեսիոնալ, լավ մասնագետ, ճանապարհ անցած, կազմակերպիչ։ Պետք է  լինել համարձակ, կարողանալ ճիշտ ժամանակին վճռորոշ որոշումներ ընդունել։ Ուժեղ-թույլ ոստիկանի մասին պատկերացումը այսօր  խեղաթյուրվել է։ Իրենց թվում է, ուժեղ ոստիկանը բռի ոստիկանն է, այնինչ  բռի ոստիկանը չի կարող ուժեղ լինել։ Արդեն քանի անգամ է, տեսնում ենք, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները դիմակ չդնելու համար մարդկանց  տապալում գետնին։ Ոստիկանն ունի լծակներ, օրենքը տվել է այդ հնարավորությունը, և նա պետք է կարողանա մաքսիմալ զուսպ լինեն և պրոֆեսիոնալ աշխատել։  Բայց այսօր տեսնում ենք, ինչպես են անհամաչափ ուժ կիրառում։ Այստեղ մեկ այլ խնդիր էլ կա, ոստիկանության համակարգի ծառայողները շատ նյարդային են դարձել և  լավ օրից չէ, որ այդ վիճակում են հայտնվել։ Ամեն օր իրենց համար ինչ-որ բան փոխվում է, գալիս է նոր ոստիկանապետ, նոր հանձնարարականներ են տրվում։ Ասֆալտին փռել, պատերին ծեփել, ոստիկանությունն էլ մի քանի քարի արանքում է, չգիտի ինչպես վարվել։ Մենք մոտենում ենք 90-ականների ոստիկանական համարգին, երբ վախենում էին իրենց տներից դուրս գալ, համազգեստ հագնել։ Շատ պրոֆեսիոնալներ արդեն համակարգից հեռանում են։ Երբ խոսում ենք պրոֆեսիոնալների մասին, եկեք չմտածենք, որ նրանք բարձր պաշտոններ զբաղեցնողներն են, ոչ, օպերներ ունենք, ովքեր երկարամյա անբասիր ծառայություն են անցել, բայց արդեն իրենց նյարդերը չեն դիմանում, թողնում են համակարգը»։

Այն դիտարկմանը, որ հասարակությունը սկսել է ուժային կառույցներին անլուրջ ընկալել, անգամ օրերս ականտես եղանք, թե ինչպես էին ոստիկանի և ԱԱԾ աշխատակցի հագուստով պար բեմադրել հարսանիքի ժամանակ, գնդապետը պատասխանեց․

«Դա  խեղկատակություն է։ Նախկինում մենք ոստիկանի համազգեստով պարային խումբ ունեինք,  տոնական օրերին նրանք բեմ  էին դուրս գալիս և պարում էին։ Բայց այդպես խեղաթյուրել համազգեստը, չի կարելի։ Իմ սիրտը շատ է ցավում, մենք այսպիսի ոստիկանություն չենք թողել։ Ամեն ինչ անում են, որ այդ կուռ, ուժեղ բռունցք դարձած համակարգը կազմաքանդեն, և ինչ-որ կերպ դա նրանց հաջողվում է։ Այս փոփոխություններով փորձում են իրենց կամակատար ոստիկանության ձևել, բայց չեն կարող, քանի որ մեր համակարգում կան շատ արժանի ոստիկաններ, ովքեր երբեք չեն դառնա կամակատար»։ 

Խոսելով նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանի մասին, Շիրյանն ասաց, որ  չի  ճանաչում, հետը չի աշխատել։  

Մանրամասները՝ Yerkir.am-ում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>