Փաշինյանին կճանապարհենք իր իսկ բառերով՝ դուք չե՛ք տիրապետում իրավիճակին. «Հայրենիք» կուսակցության անդամ. Տեսանյութ
Դիտել նաև
Փաշինյանի գրկից վերջերս իջած մարդը չի կարող շարժմանը պահանջներ ներկայացնել. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ)
Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ»
Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված (տեսանյութ)
Աննա Հակոբյանը շատ փոքր մարդ է, որ ասի՝ իմ որդին հանուն ինչի է զոհվել. Ալիսա Գևորգյան
«Մենք Նիկոլ Փաշինյանին կճանապարհենք իր իսկ խոսքերով, որոնք նա ասաց Սերժ Սարգսյանին հայտնի հանդիպմանը՝ դուք չեք տիրապետում իրավիճակին»,-այս մասին 24TV-ի եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Ռոբերտ Հարությունյանը:
«Մեր քաղաքացիներն այսօրվա դրությամբ լավ չեն ապրում, նրանք հատկապես համավարակի այս պայմաններում ունեն բավականին լուրջ խնդիրներ՝ թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական»,- նշել է Հարությունյանը:
Բանախոսի պնդմամբ այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ այս պահին էլ կոնսուլտացիաներ կան, և առաջիկայում այդ մասին հրապարակային կխոսեն:
Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև իշխանության հակաքայլերին, Արթուր Վանեցյանի շուրջ զարգացումներին և առաջիկա անելիքներին:
Մանրամասները՝ տեսանյութում:

