Ի՞նչ է սպասվում Նիկոլ Փաշինյանին Մոսկվայում
Դիտել նաև
Տիրադավներից Փաշինյանին հավատարիմ են մնացել բացառապես Կճոյանը եւ Արցախի թեմի առաջնորդը
Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց (տեսանյութ)
Փաշինյանը փորձում է սիրաշահել Հակոբ Արշակյանին
Հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է ԱՄԷ
«Իրավունք» թերթը գրում է. «Արդեն հայտնի է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին Մոսկվայում մասնակցելու է Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված զորահանդեսին:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պատճառով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը հետաձգվեց, եւ մայիսի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Հաղթանակի օրվան նվիրված տոնական շքերթը կկայանա հունիսի 24-ին:
«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն` իշխանության վերին օղակներում բավական լարված են սպասում այդ օրվան, քանի որ դեռ ոչ մեկի համար հայտնի չէ, թե ինչ է սպասվում Փաշինյանին ՌԴ-ում: Ամեն դեպքում, մքայլականներին զգուշացվել է, որ այս շրջանում զուսպ մնան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

