Քայլականներն իրենց արտակարգ են զգում արտակարգ դրության պայմաններում - հանրահավաքներն արգելված են, հանրաքվեն՝ կիսաչեղարկված, ում ուզում, երբ ուզում՝ տեղորոշում են
Դիտել նաև
Ռուբեն Վարդանյանին կարտահանձնե՞ն Ուկրաինա
Ստալինյան քարտեզի ուրվագիծ տեղադրելը բանակի քաղաքականացման վառ դրսևորում է. Մելիքյան
Խուզարկում են Փաշինյանին դավաճան անվանած քաղաքացու տունը. փաստաբան
Եթե հայ քաղաքացիների պաշտպանությունը ՀՀ օմբուդսմենի մանդատի մեջ չի մտնում, ապա ո՞ւմ մանդատն է սա. Ռուբեն Վարդանյան
Ռուբեն Ռուբինյանը սպառնացել էր իրեն պսակադրող քահանային
Ինչպես և սպասվում էր՝ քաղաքական իշխանությունը մտադիր է երկարացնել արտակարգ դրությունը։ Քայլականներն իրենց արտակարգ են զգում արտակարգ դրության պայմաններում - հանրահավաքներն արգելված են, հանրաքվեն՝ կիսաչեղարկված, ում ուզում, երբ ուզում՝ տեղորոշում են, և այլն։
Վաղը լինելու է կառավարութան արտահերթ նիստ, ապա՝ Ազգային ժողովի հատուկ նիստ՝ արտակարգ դրությունը երկարացնելու համար։
Կառավարությունը դեռ չի հրապարակել «հունիս-հուլիս եթերաշրջանում» արտակարգ դրության նոր կանոնները, և մենք չգիտենք՝ արդյո՞ք ուժի մեջ է մնալու խաղաղ հավաքների տոտալ արգելքը, մինչդեռ այդ արգելքը վաղուց արդեն անհամաչափ է և անիրավաչափ։
Մի բան ինձ պարզ է. պետք է ամեն ինչ անել այդ տոտալ արգելքը վերացնելու համար, և անձամբ ես այլևս չեմ պատրաստվում բավարարվել հրապարակային խոսք ասելով ու բարձրաձայնելով։
Քաղաքացուն պետք է վերադարձնել խաղաղ հավաքների ազատությունը և վերջ։
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

