«Թևանյանի «գործը» պայթելու է դատարանում»,-Մանուկ Սուքիասյան Նիկոլը՝ բոլշևիկ, մոնղոլ-թաթարական վարքագիծ, Քոչարյան-ատյացություն. Տիգրան Քոչարյան «Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակը. հայկական թիմը կխաղա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում
28
Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Պատերազմ Արցախում
Որ լարերի վրա է խաղում «հայտնի անձնավորությունը», ինչու ունի համակիրներ և ինչու է... դատապարտված ձախողման Հռչակագիրը «սարի Գոքոր» չի, որ հետը ոնց ուզեք վարվեք. Էդուարդ Շարմազանով ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱԽՃԱՆԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ «Հրապարակ». COP17-ը նույն COP-ը չէ, ինչն անցկացվեց Բաքվում «Խլուրդներ»–ի որս, կաշառքի մեղադրանքներ և զոքանչների ունեցվածքի ստուգում․Փաշինյանի նոր սպառնալիքները Մոսկվայում չեն հավատում Փաշինյանի հավաստիացումներին Փաշինյանը բարեփոխումների պատրվակով փորձում է գրավել հայկական եկեղեցին․ Ամստերդամ «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստում քննվելու է Չախալյանի և Իգոր Սարգսյանի խափանման միջոցների հարցը 4 հարազատ կորցրած արցախցի կինը տուն չի կարողանում ձեռք բերել. բաց նամակ՝ ՀՀ իշխանությանը Կառավարությունը Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպչից չի կարողանում հետ ստանալ վերադարձի ենթակա 1.3 մլն դոլարը. «Ազատություն» «Թևանյանի «գործը» պայթելու է դատարանում»,-Մանուկ Սուքիասյան «Որպեսզի սոցիալական խնդիրները չվերածվեն կազմակերպված շարժման, պրոֆիլակտիկ ձևով ռուսամետ ընդդիմության ղեկավարությունը չեզոքացվում է». քաղտեխնոլոգ Տիգրանաշենը վերցնելով՝ Ադրբեջանը կախվելու է Երևանի վրա. Հովհաննես Իշխանյան Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշումը կբողոքարկվի. պաշտպան ԵՄ տնտեսության առավելությունները վերանում են. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Նիկոլը՝ բոլշևիկ, մոնղոլ-թաթարական վարքագիծ, Քոչարյան-ատյացություն. Տիգրան Քոչարյան Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին Բռնաճնշումների նոր փուլն սկսվեց մայիսի 22-ից, Անդրանիկ Թևանյանի ձերբակալությամբ Տնտեսական աճի աստիճանական դանդաղում. արտահանումը նվազում է, ներմուծումը՝ աճում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ «Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակը. հայկական թիմը կխաղա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները Մեծ հաշվով Փաշինյանը փող է փնտրում, փող, որը կապահովի իր իշխանության գոյությունը «Ուժեղ Հայաստանը» խստորեն դատապարտել է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդումները Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր «Սպառնապետը»... Ահավոր սպառնում եմ. Փաշինյանը`իրավապահներին է հիմա էլ սպառնում հեռացնել Հայաստանը ռիսկի է դիմում. ՌԴ ԱԳՆ 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ «Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք)

Մեր տեսակետները վերջին շրջանում էապես տարբեր են եղել. Թեհմինա Վարդանյանը՝ կուսակցությունից դուրս գալու մասին

Այս պահին, որևէ այլ կուսակցությանն անդամակցելու պլաններ չունեմ և կարծում եմ՝ դեռ երկար ժամանակ չեմ ունենա։ Այս մասին news.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ անդրադառնալով «Հանրապետություն» կուսակցությունից դուրս գալու իր որոշմանը։

«Սա կարծում եմ՝ վաղուց արդեն սպասված որոշում էր, որովհետև սկսել էինք որոշակի տեսակետներ չկիսել տարբեր հարցերի շուրջ և այսպես ավելի ազնիվ էր, թե կուսակցության, թե իմ և թե ժողովրդի հանդեպ։ Կուսակցությունից դուրս գալու որոշումը կայացրել եմ ես, երեկ խոսել եմ թե կուսակցության ղեկավարի՝ Արամ Սարգսյանի հետ, թե կուսակցական ընկերներիս հետ, տեղյակ եմ պահել և դուրս եմ եկել կուսակցությունից։ Ուզում եմ նշել, որ որևէ խնդրահարույց բան չկա, մենք սիրով հրաժեշտ ենք տվել միմյանց, շարունակելու ենք շփվել և որոշակիորեն համագործակցել, բայց այլևս ես «Հանրապետություն» կուսակցության անդամ չեմ հանդիսանում»,-ասաց նա։

Վարդանյանի խոսքով՝ որքան էլ, որ իր և մասնավորապես կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի տեսակետները տարբեր հարցերի շուրջ տարբեր են եղել, Սարգսյանը երբեք չի նախատել իրեն իր հայտնած դիրքորոշման համար. «Այո մեր տեսակետները վերջին շրջանում էապես տարբեր են եղել, բայց այնպես չէ, որ ինձ նկատողություն են արել դրա համար կամ ասել են, որ չէ, դու չպետք է քննադատես իշխանություններին։ Որոշումը բացառապես եղել է իմը»։

Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ այլևս որևէ կաշկանդվածություն չունեք, արդյոք մինչ այս կաշկանդված եք եղե՞լ ինչ որ հարցերում՝ հարցին Վարդանյանը պատասխանեց. «Կաշկանդվածություն, ըստ էության չի եղել, որովհետև նորից եմ կրկնում, որևէ մեկը ինձ չի նախատել իմ խոսքի կամ գրառման հետ կապված, բայց ներքին կաշկանդվածություն, այնուամենայնիվ եղել է, որովհետև կա կուսակցություն , որին անդամակցել եմ և կուսակցության դիրքորոշումը որոշակի տարբերվել է իմ դիրքորոշումից։ Այլևս ես բացարձակ ազատ եմ և անկաշկանդ։ Ներքին կաշկանդվածությունը եղել է կուսակցության հանդեպ հարգանքից ելնելով, որոշակի վերապահումներ ունենալով, հաշվի առնելով նաև, որ Արամ Սարգսյանն իմ քավորն է, այստեղ ընտանեկան խնդիր էլ կա, անձնական հարաբերություններ էլ կան։ Ես մշտապես հարգանքով եմ վերաբերվել և շարունակելու եմ հարգանքով վերաբերվել, թե պարոն Սարգսյանի դիրքորոշմանը, թե կուսակցության դիրքորոշմանը»։

Հիշեցնենք, որ երեկ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը, ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ դուրս է գալիս «Հանրապետություն» կուսակցությունից, բայց շարունակելու է աշխատանքը Երևանի ավագանու կազմում և, ինչպես միշտ, աշխատելու է հանուն Երևանի ու երևանցու:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>