Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Երկրում ուժեղանում են ընդդիմադիր տրամադրությունները, Փաշինյանը կարող է հայտնվել նույն իրավիճակում, որում դրեց Սարգսյանին. «Взгляд»

Հայաստանի միանգամից երեք ուժային կառույցների՝ Գլխավոր շտաբի, Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության ղեկավարները հորինված պատճառներով հեռացվել են զբաղեցրած պաշտոններից. սրան Հայաստանի բնակչության մեծ մասը հավանություն չի տա: Այս մասին ռուսական «Վզգլյադ» պարբերականի հետ զրույցում ասել է քաղաքագետ Վլադիմիր Լեպյոխինը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կարանտինի կանոնների խախտման համար ուժային միանգամից երեք կառույցների ղեկավարներին պատժելու որոշումը:

Հայտնի է, որ Փաշինյանի որոշմամբ՝ զբաղեցրած պաշտոններից ազատվել են Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Ազգային անվտանգության ծառայության պետ Էդուարդ Մարտիրոսյանը և ոստիկանապետ Արման Սարգսյանը:

«Հայաստանի բնակիչների մեծ մասը հավանություն չի տա հրաժարականների վերջին շարքին, քանի որ այժմ հասարակության մեջ բավական լուրջ պառակտում կա: Վարչապետի վարկանիշն արդեն մի քանի ամիս ընկնում է, ինչը պայմանավորված է համավարակի ֆոնին Փաշինյանի չափազանց անփույթ քայլերով, ինչպես նաև նրա վարած ոչ արդյունավետ կադրային քաղաքականությամբ: Վարչապետը մեկ նախարարներ է նշանակում, մեկ էլ շատ արագ նրանց աշխատանքից ազատում»,-ասել է Լեպյոխինը՝ նկատելով, որ երկրում ընդդիմադիր տրամադրություններն ուժեղանում են նախկին նախագահ Սերժ Սարգսյանի շրջապատի այլընտրանքային էլիտար խմբերում:

Լեպյոխինի խոսքով՝ Սարգսյանի թիմի՝ երկու տարի առաջ իշխանությունը կորցրած նախարարները, ինչպես նաև Հանրապետական կուսակցության ակտիվիստները «ամենևին էլ չեն անհետացել» և ռևանշի են տրամադրված՝ հետևելով Փաշինյանի յուրաքանչյուր ձախողման:

«Առաջանում է ապարատային դավադրության, խմբերի կոնսոլիդացման սպառնալիք, որի արդյունքում գործող վարչապետը կարող է հայտնվել այն նույն իրավիճակում, որի մեջ նա դրեց Սարգսյանին: Ուստի՝ վերջին կադրային որոշումները բացատրվում են ոչ թե Գլխավոր շտաբի աշխատանքի վերաբերյալ դժգոհություններով, այլ հենց առկա լարվածությամբ: Կառավարությունում ավելանում է կադրային խառնաշփոթը, տնտեսությունում, ցավոք, չկան իրական հաջողություններ»,-նշել է քաղաքագետը:

Լեպյոխինը նաև նշել է, որ դեռ կես տարի առաջ փորձագետները դրական էին գնահատում ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունը՝ երկիրը գովելով Միության տնտեսական առավելությունների գրագետ կիրառման, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամի թելադրանքով չշարժվելու և նոր վարկերի բեռի տակ չընկնելու համար: Սակայն դրանից հետո, ըստ քաղաքագետի, գործն առաջ չի շարժվել և օրինակ՝ նախարարների ներկայիս կաբինետը մինչև հիմա տնտեսական ծրագիր չունի:

«Դեռևս չի մշակվել նոր օրակարգ: Կորոնավիրուսի պատճառով բացասական վեկտորը հանրությանն ավելի նյարդային է դարձրել: Անորոշության նման իրավիճակը բնորոշ է բազմաթիվ հետխորհրդային պետություններին, սակայն Հայաստանի դեպքում դա էլ ավելի է ընդգծված, քանի որ երկիրը կախված է Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի հետ հարաբերություններից»,-եզրափակել է Լեպյոխինը:

Աղբյուրը՝ Tert.am
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>