Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան
24
ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Պատերազմ Արցախում
Ջահերով երթից առաջ այրվեց թուրքական դրոշը Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Մայրաքաղաքում «անկանխատեսելի» խցանումներ են (տեսանյութ) Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին Ֆլորա Բիչախչյանը կներկայացնի Հայաստսնը «Նոր ալիք 2026»-ում Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից Կասկադն ավարտուն տեսքի բերելու համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն 1.5 տարի առաջվա միջադեպով բերման ենթարկեցին զոհվածի մորը (տեսանյութ) Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ)

Ուշագրավ զարգացումներ «օրենքով գող» Արսեն Մկրտչյանի գործով. ո՞վ է «քաշել» Փաշինյանին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ «օրենքով գող» Արսեն Մկրտչյանի` Արսեն Երեւանսկու նկատմամբ հարուցված քրեական գործով կալանավորվել է Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:

Նշենք, որ Գեղամասար խոշորացված համայնքն իր մեջ ներառում է Սոթք, Ազատ, Ավազան, Արեգունի, Արփունք, Գեղամաբակ, Գեղամասար, Դարանակ, Կախակն, Կութ, Կուտական, Նորաբակ, եւ Փոքր Մասրիկ գյուղերը:

Իսկ հիմա ամեն ինչի մասին սկզբից:

Ինչպես հայտնի է այս տարվա մայիսի 21-ին քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու հիմնավոր կասկածանքով, ԱԱԾ քննչական դեպարտամենտ էր բերման ենթարկվել, իսկ ավելի ուշ կալանավորվել «օրենքով գող» Արսեն Երեւանսկի մականունով Արսեն Մկրտչյանը:

Ըստ ԱԱԾ-ի՝ Արսեն Մկրտչյանը քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով՝ Բասար մականունով Արմեն Մելքոնյանի հետ կազմակերպել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ:

ԱԱԾ-ն տեղեկացրեց, որ դրանց մասնակցելու կասկածանքով բերման են ենթարկվել 8 անձ: Վերոնշյալ անձանց բնակարաններում եւ ավտոմեքենաներում կատարվել են ընդհանուր թվով 22 խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ, թմրամիջոց, ինչպես նաեւ քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ: Նախաքննական մարմնի կողմից բերման ենթարկված անձանցից 7-ը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության պայմաններում ձերբակալվել են, իսկ 3-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Նշենք, որ այս գործով «օրենքով գող» Արսեն Երեւանսկին չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, եւ օրերս նրան առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել են դատապարտյալների հիվանդանոց: Ու մինչ բժիշկները զբաղված են Արսեն Երեւանսկու առողջական խնդիրները լուծելով, սույն քրեական գործով ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել:

Համայնքի ղեկավարը՝ ճաղերի հետեւում

Մասնավորապես, կալանավորված անձանց մեջ է Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը: Իսկ ինչպե՞ս է նա ներքաշվել գողականների հավաքների մեջ, եւ, առհասարակ, ինչի՞ համար է կալանավորվել: Այսպիսով, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը ֆինանսական խնդիրներ է ունեցել կոնկրետ անձանց հետ: Ըստ մարզում տարածված լուրերի՝ Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը բազմաթիվ մարդկանց գումար է պարտք, եւ մարդիկ չեն կարողացել հետ ստանալ իրենց գումարները: Նրանք օգնության են կանչել գողականներին, որպեսզի իրենց հասանելիք գումարները ստանան:

Ահա այստեղ էլ գործը հասել է դիվանբաշուն. «օրենքով գող» Արսեն Երեւանսկին միջնորդավորված կամ ուղիղ եղանակով Հակոբ Ավետյանից պահանջել է վճարել մարդկանց գումարները, եւ այդ ողջ խոսակցությունները Ազգային անվտանգության ծառայության կողմից գաղտնալսվել են: Հենց այդ պատճառով էլ Ազգային անվտանգության ծառայությունը հենց գյուղապետարանի շենքից կալանավորել է Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանին: Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն՝ Հակոբ Ավետյանին ԱԱԾ-ն առաջարկել է պատմել ողջ եղելությունը` խոստանալով այդ դեպքում խրախուսել, սակայն Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը ցանկալի ցուցմունք չի տվել ԱԱԾ քնիչներին եւ դրա պատճառով մնացել է կալանքի տակ:

Օրինակելի պաշտոնյանպարտքերի մեջ

Բայց չմոռանանք ամենակարեւորի մասին. իսկ ինչո՞վ հայտնի դարձավ Գեղամասար համայնքի ղեկավարը, եւ հիմա որտե՞ղ է հայտնվել: Դեռես 2018 թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գնացել էր Գեղարքունիքի մարզ եւ Մարզպետարանի նիստերի դահլիճում մարզի համայնքների ղեկավարների ու մարզի այլ պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, որպես սեփական քրտինքով, զրոյից մինչեւ բարեկեցության հասնելու օրինակ, ներկայացրել էր Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանին:

«Երբ խոսք է գնում բարեկեցության հասնելու մասին, շատերը մտածում են, թե դրան կարելի է հասնել այն ժամանակ, երբ երկիրը դառնա բարեկեցիկ: Մինչդեռ մարդիկ պետք է իրենց աշխատանքով բարեկեցություն ապահովեն թե իրենց, թե երկրի համար: Ես ուզում եմ բերել Գեղամասար համայնքի ղեկավարի օրինակը: Նա բնակվում է Սոթք գյուղում, որտեղ համատարած աղքատություն է նկատվում, բոլոր տները գտնվում են անշուք վիճակում, իսկ, ահա, այնտեղ աչքի է զարնում մի շքեղ առանձնատուն, որի սեփականատերը բարեկեցության է հասել զրոյից՝ սեփական քրտինքով վաստակ ստեղծելով: Մենք պետք է, որպես պետություն, քաջալերենք նման մարդկանց աշխատանքը: Իսկ հիմա ուզում եմ, որ նա ներկայանա ձեզ եւ պատմի, թե ինչ ջանքերի գնով է ստեղծել իր վաստակը»,- նշել էր ՀՀ վարչապետի  պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Եվ, ահա, այս խոսքերից երկու տարի անց պարզվում է՝ համայնքի ղեկավարը, ըստ ուժայինների տեղեկությունների, պարտքերի մեջ է, չի վերադարձրել անգամ գյուղատնտեսական աշխատանք կատարած որոշ մարդկանց գումարները, «օրենքով գողերի» հետ ֆինանսական հարցերի շուրջ ներքին «ռազբորկաների» մեջ է եւ այլն: Ընդ որում, ուժայինները պարզել են, որ այս ամենը նոր չեն: Եվ հարց է առաջանում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ո՞վ է խաբել, ինչո՞ւ, ի՞նչ նկրտումներով են Գեղամասար համայնքի ղեկավարին ՀՀ վարչապետի մոտ մատուցել որպես օրինակելի պաշտոնյա` զրոյից արդյունքների հասած:

Թերեւս ԱԱԾ-ն այս հարցի պատասխանն էլ կգտնի, բայց արձանագրենք, որ քրեական ենթամշակույթի կոնկրետ դրսեւորումներով այժմ համայնքի ղեկավար կա կալանավորված»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>