Բանանցը նոր գլխավոր մարզիչ ունի
«Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել է Արամ Ոսկանյանը,- հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Արամ Ոսկանյանի մարզչական շտաբում կընդգրկվեն իր օգնական Մանուկ Սարգսյանն ու դարպասապահների մարզիչ Տիգրան Ասլանյանը, ինչպես նաև ևս երկու մարզիչ «Բանանցի» համակարգից:
Փոխադարձ համաձայնությամբ խզվել է «Բանանցի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի հետ պայմանագիրը:
Արամ Ոսկանյանը 2015 թվականին մի քանի ամսով գլխավորել է «Բանանցը», ապա եղել է Տիտո Ռամալյոյի օգնականը: Մինչև «Բանանց» վերադառնալն Արամ Ոսկանյանն «Ալաշկերտի» գլխավոր մարզիչն էր:
Այսօր «Բանանցը» Ոսկանյանի գլխավորությամբ մարզվել է: