ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցությունը հարցում է ուղարկել պարետ Տիգրան Ավինյանին
Դիտել նաև
ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է
Ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը
Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը
Աբովյան փողոցում ասֆալտապատման աշխատանքներից հետո նոր «ատրակցիոն» է բացվել
Անսպասելի անձրևը լվաց-տարավ Ավանի Սայաթ-Նովա թաղամասի ճանապարհները (տեսանյութ)
Հաշվի առնելով ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն դիմած բազմաթիվ քաղաքացիների մտահոգությունները՝ դիմում ենք Ձեզ, որպեսզի մեզ տրամադրեք մանրամասն տեղեկատվություն հետևյալ հարցադրումների վերաբերյալ.
- Համավարակի դեմ պայքարի գործընթացն իրականացնելու համար ՀՀ պետական բյուջեից որքա՞ն գումար է հատկացվել, միջազգային կառույցներից և կազմակերպություններից Հայաստանի Հանրապետությունը որքա՞ն ֆինանսական աջակցություն է ստացել, Կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված գանձապետական հաշվին որքա՞ն գումար է փոխանցվել և ի՞նչ նպատակներով է ծախսվել
- Որքան գումար է հատկացվե՞լ մեկուսացման համար նախատեսված հյուրանոցներին և մեկուսացման գործընթացի կազմակերպիչներից յուրաքանչյուրին՝ ամսական կտրվածքով:
3. Միջին հաշվարկով պետությունը որքա՞ն գումար է ծախսում կորոնավիրուսով վարակված յուրաքանչյուր պացիենտի բուժման համար:
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան»
խմբակցության քարտուղար՝ Արման Աբովյան

