Խորհրդարանական վերջին ընտրություննե՞ր, թե՞ վերջին խորհրդարանական ընտրություններ «Արհեստական բարոյականություն» կամ ո՞նց է ավելի ճիշտ բնութագրել Հայատանում ձևավորված մթնոլորտը Արմեն Աշոտյանի սկանդալային բացահայտումը. Փաշինյանի սահմանադրական ծուղակը․ ի՞նչ է թաքնված նոր նախագծի հետևում
ՄԵՂԱԴՐԱՆՔԻՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՄՆԱՑԵԼ, ԲԱՅՑ ԿԱԼԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՈՐԾԵԼ Այս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ Հայաստանն ինքը պետք է որոշի՝ շարունակելո՞ւ է մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին. Գլխավոր քարտուղար Ինձ կալանավորելու լուրից ուրախացողներին հիասթափություն է սպասում. ոչ մի բանի չեք հասնելու. Դավիթ Համբարձումյան Ի՞նչ է սպասվում Պուտին-Փաշինյան հանդիպումից. ապոկալիպսի՞ս Համայնքային ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման. քաղբանտարկյալների թիվն ավելանում ու ավելանում է Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգությանը և Հայաստանում ռուսական ռազմաբազային վերաբերող հարցեր. Պեսկով Դատախազն այդպես էլ չգտավ պետական գաղտնիքը. ինչո՞ւ դատը շարունակվում ԴՌՆՓԱԿ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները՝ Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի թիմակիցները ԴՌՆՓԱԿ դատարանի մոտ են Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի դեմ սուտ և հորինովի «մեղադրանքով» դռնփակ «դատական» նիստն է Պատերազմ Արցախում
Խորհրդարանական վերջին ընտրություննե՞ր, թե՞ վերջին խորհրդարանական ընտրություններ Դավիթ Համբարձումյանի գործը լուծվել է ընդամենը 40 օրում, այսինքն՝ միջինից 14 անգամ ավելի արագ. Մելիքյան Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալ Նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին մեղադրանք է ներկայացվել ՆԳՆ-ից մանրամասներ են հայտնում Երևանում «Range Rover»-ի հրդեհից ՄԵՂԱԴՐԱՆՔԻՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՄՆԱՑԵԼ, ԲԱՅՑ ԿԱԼԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՈՐԾԵԼ «Արհեստական բարոյականություն» կամ ո՞նց է ավելի ճիշտ բնութագրել Հայատանում ձևավորված մթնոլորտը Այս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ Արմեն Աշոտյանի սկանդալային բացահայտումը. Փաշինյանի սահմանադրական ծուղակը․ ի՞նչ է թաքնված նոր նախագծի հետևում Իշխանությունը հարցը լուծեց դատարանի միջոցով. Աբրահամյանը՝ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Հայաստանն ինքը պետք է որոշի՝ շարունակելո՞ւ է մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին. Գլխավոր քարտուղար Երեւանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել նրա 4 դասընկերները Ադրբեջանի ոստիկանությունը վրացի ուխտավորներին թույլ չի տվել մտնել Կուրմուխի Սուրբ Գևորգ եկեղեցի Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների հիշատակության տոնն է Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Հետո՞, քաչալ Պետո…». Տիգրան Հակոբյանը շփոթել է անձնական և աշխատանքային էջերը. ՀՌՀ սկանդալի հետքերով․ «Ժողովուրդ» Ինձ կալանավորելու լուրից ուրախացողներին հիասթափություն է սպասում. ոչ մի բանի չեք հասնելու. Դավիթ Համբարձումյան Փաշինյանը դարակազմիկ հերթական սուտն է հորինել Ավինյանը չի ցանկացել անգամ լսել Կատվալյանին․ ենթադրյալ կոռուպցիոն «գործարքում» լինելու պատճառով ազատել է թաղապետին «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» 46 իրավապաշտպան կազմակերպություն կոչ է արել մերժել Ադրբեջանի՝ ԵԱՀԿ-ն նախագահելու հայտը Ի՞նչ է սպասվում Պուտին-Փաշինյան հանդիպումից. ապոկալիպսի՞ս Արդարությունը ոնց որ մահամերձ է. Ռոբերտ Քոչարյան Նախագծի սկիզբը ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական. սա Վարդան Պողոսյանն է ասել. ես ավելացնելու բան չունեմ. Սերժ Սարգսյան Ռոբերտ Քոչարյանին թույլատրվեց էլեկտրոնային տարբերակով ծանոթանալ գործի նյութերին Համայնքային ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման. քաղբանտարկյալների թիվն ավելանում ու ավելանում է 18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ 14–15 տարեկանների համար. Գալստյան Միջազգային ուշադրության կիզակետում է հայտնվում Հայաստանը՝ որպես 60.000 ընտրողի ձայն գողացած. Իվետա Տոնոյան Սկում ենք. արդյունաբերության անկման խորացում, ծառայությունների աճի դանդաղում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«Նաիրի» ԲԿ-ն մահճակալային ֆոնդից 10 տոկոս տրամադրել է կորոնավիրուսով հիվանդների, սակայն նախարարությունը հրահանգ չի տալիս

«Նաիրի» բշկական կենտրոնը պատրաստ է ընդունել կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին, Aysor.am-ի հետ զրույցում ասաց բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին։

«Մենք մայիսի սկզբին հրաման ենք ստացել Առողջապահության նախարարությունից, որ մեր մահճակալային ֆոնդից 10 տոկոս տրամադրենք կորոնավիրուսով հիվանդներին, որը մենք կատարել ենք, անհրաժեշտ բոլոր պարագաներն ու մեկուսարաններն ունենք և վերակենդանացման բաժանմունքում, և հարկի վրա, որովհետև մենք մի հարկ լրիվ տրամադրել ենք այդ հիվանդների համար 10 տոկոս ու մի բան էլ ավելի»,-ասաց Գնունին։

Հարցին՝ իրենք դիմե՞լ են հիմա նախարարությանը, որ պատրաստ են ընդունել կորոնավիրուսով հիվանդների, ԲԿ-ի գործադիր տնօրենը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ մենք պետք է դիմենք, գիտեք, դա գլխավոր տնօրենի ստրատեգիկ որոշումը պետք է լինի, ես գործադիր տնօրենն եմ, կատարող եմ։ Ընդհանրապես, գիտեք ինչպես է, երբ որ կորոնավիրուսով հիվանդը հայտնվում է ոչ «քովիդային» հիվանդանոցում ու հաստատվում է իր մոտ կորոնավիրուսի առկայությունը, այդ դեպքում կա պահանջ, որ կորոնավիրուսով հիվանդը պետք է բուժվի մասնագիտացված կորոնավիրուսային հիվանդանոցում, դա հրաման է, ոչ ոք իրավունք չունի կորոնավիրուսով հիվանդին պահել իր մոտ»։

Անատոլի Գնունին նշեց, թե հիվանդը, երբ գալիս է ու իրենց է դիմում ու ունի թոքաբորբ, բարձր ջերմություն, խեղդվում է, պարզ է, որ բժշկական իրենց պարտականությունն է, որ հիվանդին օգնություն ցուցաբերեն։

«Մենք իրեն հոսպիտալիզացիայի ենք ենթարկում կորոնավիրուսի կասկածով, ընդհանրապես, յուրաքանչյուր հիվանդ, որ մտնում է հիվանդանոց, մենք մոտենում ենք իրենց ոնց որ պոտենցիալ կորոնավիրուսով հիվանդի, կատարում ենք հետազոտություններ, բայց ՊՇՌ թեստը գալիս է մի քանի օր հետո։ ՊՇՌ թեստը ստանալով՝ մենք հաստատում ենք կորոնավիրուս ու այդ պահից մենք իրեն պետք է ուղարկենք, որովհետև իրավունք չունենք իրեն պահելու մեր մոտ, այդ հրահանգը մեզ նախարարությունը չի տվել, ոչ մեկ չի տվել, հակառակը, ասում են, որ իրավունք չունեք պահել, անպայման պետք է ուղարկեք»,-ասաց Անատոլի Գնունին։

«Նաիրի» ԲԿ-ի գործադիր տնօրենն ընդգծեց՝ իրենք դեռ շատ վաղուց էին պատրաստ կորոնավիրուսով հիվանդների ընդունել։

«Դեռ էդ հրամանը չկար, մենք արդեն իսկ պատրաստ էինք, որովհետև մենք գնահատում ենք աշխարհում տիրող իրավիճակը ու նախօրոք պատրաստվել էինք։ Առողջապահության նախարարությունից հատուկ հանձնաժողով եկավ, որը նայեց, մենք իրենց ընդունարանից տարանք ու ամեն ինչ ցույց տվեցինք, միակ թերությունն այն էր, որ մենք առանձին մուտքի տեղ չունեինք, հիմա ի՞նչ անենք, մեր շենքն էլ առանձին մուտքի տեղ չունի, մենք հո՞ չենք կարող պատը ջարդել, մուտք բացել»,-ասաց նա։

Անատոլի Գնունին նշեց՝ պաշտոնապես պատրաստ լինելն ու պաշտոնապես ընդունելը տարբեր բաներ են։

«Հիմա մեր երկիրը պատրաստ է պատերազմի, բայց դա չի նշանակում, որ սահմանի վրա կռիվ է գնում, մենք էլ պատրաստ ենք, բա չասե՞նք, որ պատրաստ ենք, շատ վաղուցվանից ենք պատրաստ»,-հավելեց «Նաիրի» ԲԿ-ի գործադիր տնօրենը։

Հայաստանում այս պահին կորոնավիրուսով հիվանդների ստացիոնար բուժումն իրականացնում է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը, «Սուրբ Աստվածամայր» ծննդատունը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն, Վնասվածքաբանության ու օրթոպեդիայի գիտական կենտրոնը, Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը, Վանաձորի և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցները, Արտաշատի ԲԿ-ն: Կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին մոտակա մի քանի օրերին կմիանան Սպիտակի ԲԿ-ն (100 մահճակալ), Վեդու ԲԿ-ն (100 մահճակալ) և Մարտունու ԲԿ-ի մեկ բաժանմունք (35-40 մահճակալ):

 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>