ՀՀԿ-ի ավագանու նախկին անդամ Միքայել Պողոսյանի ֆաշիստական կոչին ի պատասխան
ՀՀԿ-ի ավագանու նախկին անդամ Միքայել Պողոսյանի ֆաշիստական կոչին ի պատասխան
Նրա ֆաշիստական հայտարարությունը ամոթալի և դատապարտելի է, քանի որ առաջին հերթին հերիք չի ,որ նա իր հաջողությունների մեծ մասին հասել է հենց իր մատնանշած«անցյալի ուժերի» օրոք` 2007թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2015թ.` ժողովրդական արտիստի կոչման,երկրորդն էլ ո՞վ է իրավունք տվել սույն դերասանին մեջ բերել իբր 4% իշխանությանը չընդունող մարդկանց հասցեին գնահատականը և պատերազմ հայտարարել երկրի ընդդիմադիր կեցվածք ունեցող մարդկանց,նրանց անվանազրկել և վատաբանել:
Սույն պարոնը երևի մոռացել է, թե ոնց էր իր ասելով պատահականությամբ հայտնվել ՀՀԿ ցուցակում և ընտրվել, թե ոնց էր գովում ժամանակին ՀՀԿ վերնախավին իսկ այսօր պետպատվերի շրջանակներում լծվել է ժողովրդին բաժանելու, մերոնք ձերոնքի կիսելու ,ատելություն տարածելու և երևակայական պատերազմներ վկայակոչելու անիմաստ և անպատվաբեր գործին:
Կգա ժամանակը և ղեկին կմոտենան այն մարդիկ ու՞մ կընտրի ժողովուրդը: Դուք թույլ տաք, թե չտաք պարոն դերասան:
Նույնիսկ մեկ մարդը մեր երկրում իրավունք ունի պայքարելու և այլ կարծիք ունենալու և ձեր ստոր մեկնաբանությունը դասվում է մարդու հիմնարար ազատությունների և իրավունքի դեմ արված հրապարակային կոչ:
Մտածեք վաղը ոնց եք պատասխան տալու այսօրվա ձեր խոսքերի համար:
Կարող եք նաև ասել,որ պատահական եք գրել ձեր իսկ սովորության համաձայն:
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից