Ամեն ինչ՝ հանուն վերընտրվելու...
Արոնյանին ու Աբրահամին նախընտրական քարոզչության համար օգտագործեցիք... Նույնիսկ Հենոյի լուսանկարը...
Եռամսյակը դեռ չավարտված առաջին եռամսյակի տնտեսական վարդագույն ցուցանիշները ընտրություններից առաջ հրապարակեցիք...
Եվրոպական ժողովրդական կուսակցության առաջնորդի սատարման կոչը ապահովեցիք...
Եվրամիության հետ նոր համաձայնագրի նախաստորագրումը քարոզարշավի ընթացքում գլուխ բերեցիք...
Ընտրությունների հենց նախօրեին ռուսաստանահայ գործարարների մասնակցությամբ Ներդրողների ակումբը ստեղծեցիք...
Նույնիսկ «Իսկանդերի« կիրառման մասին ակնարկեցիք...
էդ դպրոցների տնօրենների հետ պատմության մասին էլ չեմ խոսում...
Ու մի տրամաբանական հարց է ծագում՝ եթե էդքան հնարամիտ եք, ինչու եք ձեր այդ անսպառ հնարամտությունը եւ էներգիան միայն նախընտրական ժամանակաշրջանում դրսեւորում... Կարե՞լ է չէ դրանք ուղղել գործազրկության, աղքատության, արտագաղթի կրճատման բարի գործին... Ինչու է այդ էներգիան ու հնարամտությունը ընտրություններից անմիջապես հետո իսպառ չքանում...

