Այո, ամբողջ կառավարությունը պետք է փոխվի. Արման Աբովյանը հայտնեց ակտիվ հանդիպումների մասին. Տեսանյութ
Սա քաղաքականության հետ ոչ մի աղերս չունի, սա ակնհայտ լկտիություն և մանիպուլացիայի փորձ է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ խոսելով համացանցում տարածված այն տեղեկությունների և սքրինշոթերի մասին, ըստ որոնց՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տարիներ առաջ տեղի է ունեցել խմբակային բռնաբարության գործով դատավճիռ:
«Եթե անդրադառնանք տարածված նյութերին, ապա շատ պարզ է, որ այդ գործը շինծու էր և պարոն Ծառուկյանը արդարացվել էր դատարանի կողմից, չգիտես՝ ինչու դրա մասին չեն խոսում: Գոյություն ունի նվազագույն բարոյականության շեմ և չի կարելի քաղաքականությունը խառնել անձնականի հետ: Դե, եթե խառնեցին՝ ի՞նչ ասեմ»,- ասաց նա:
Աբովյանը կոչ արեց նման հայտարարությունների փոխարեն երկրի զարգացման հարցերով զբաղվել: Դիտարկմանը, թե առաջին անգամ չէ, որ այս պատմությունը առաջ է բերվում, ի՞նչ պետք է անել, որ այն այլևս չկրկնվի, պատգամավորը պատասխանեց՝ բարոյական սահման է պետք: «Եթե իշխանությունը ունակ չէ այս պարագայում ադեկվադ ընկալել վտանգները և արձագանքել դրանց, ապա ինչ գործ ունեն նրանք իշխանության գլխին»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am

