Վրաստանաբնակ հայերը Հայաստանին նվիրաբերել են 27 շնչառական սարքեր
Վրաստանաբնակ մեր մի քանի հայրենակիցներ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանին նվիրաբերեցին 27 շնչառական սարքեր։ Այս մասին ասվում է Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։
Դեսպանությունը կազմակերպել է շնչառական սարքերի տեղափոխումը Հայաստան։
«Շնորհակալություն ենք հայտնում նախաձեռնության հեղինակներին և ֆինանսական աջակցություն ցուցաբերողներին»,– ասվում է գրառման մեջ։