Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Արդեն շատ ուշ է տոտալ սահմանափակումների գնալու համար. Արտավազդ Սահակյան

Հայաստանում կորոնավիրուսի վերելքի շրջանը դեռ շարունակվում է, պիկին դեռ չենք հասել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հայտնի պլաստիկ վիրաբույժ, ՀՀ գլխավոր միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը` նշելով, որ ներկա վիճակում վարակվելուց խուսափելու միակ եղանակը մնում է հնարավորինս շատ ինքնամեկուսանալը:

«Կորոնավիրուսի վարակվածության նման բարձր թվերը ցույց են տալիս, որ անարդյունավետ են եղել կիրառված միջոցառումները: Հիմա էլ պետք չէ միմյանց մեղադրել, պետք է այնպես անել, որ վարակի տարածումը կանգնեցնենք, ոչ թե առավոտից իրիկուն մեղավորի փնտրենք: Ես տեսնում եմ, որ մթնոլորտը շատ լարված է, որը միայն վնասում է: Հիմա պետք է օգնել, ամեն ինչով օգնել աշխատող բժիշկներին»,- ասաց նա:

Բժշկի կարծիքով, պետք է ստեղծել վարչապետին կից խորհուրդ, անհապաղ խստացնել հակահամաճարակային միջոցառումները, ավելացնել արհեստական շնչառության ապարատների քանակը:

«Մահճակալների քանակը այնքան կարեւոր չէ, որքան արհեստական շնչառության ապարատների քանակը: Պետք է ամեն ինչով ապահովել պոլիկլինիկաների գործունեությունը, քանի որ պոլիկլինիկաներում միշտ շփվել են թեթեւ հիվանդների հետ, իսկ հիմա այդ մարդկանց վրա շատ ծանր պատասխանատվություն է դրվել, քանի որ վարակվածների հիմնական մասը գտնվելու է տանը»,- ասաց նա:

Հաջորդ քայլը, որն ըստ Սահակյանի պետք է արվի, պետք է ավելացնել Հայաստանում գործող լաբորատորիաների քանակը, թեստավորումներ անցկացնել, այս նպատակով պետք է օգտագործել ԵՊԲՀ ներուժը:

«Պետք է նաեւ մարզային կենտրոններում ունենալ լաբորատորիաներ, որոնք կկարողանան մեկ օրվա ընթացքում պատասխան տալ, որովհետեւ դու կարող ես այսօր թեստավորել, վաղը նա նորից վարակվի, այ այսպիսի վիճակ է: Բայց սա չի կարելի կապել քաղաքական խնդիրների հետ, սա մի վիճակ է, որը սպառնում է բոլորիս, եւ սա առողջապահական մեծ համաճարակային խնդիր է»,- ասաց նա:

Բժշկի խոսքով` արդեն շատ ուշ է տոտալ սահմանափակումների գնալու համար, միայն կարելի որոշ չափով միջմարզային սահմանափակումներ անել, հաշվի առնելով բռնկման օջախները:

«Եթե գնանք տոտալ սահմանափակումների, տնտեսությանը շատ մեծ հարված կհասցնենք: Վիրուսը շատ վտանգավոր է, պետք է մարդիկ շատ զգույշ լինեն, պահպանեն իրենց հարազատներին, աջակցեն առողջապահության համակարգին: Երեկ ընկերոջս եղբայրն է մահացել, ընտանիքն էլ ահավոր տանջանքների գնով ողջ է մնացել: Այնպես, որ բոլոր նրանք ովքեր ասում են, որ չկա այդ վիրուսը, նրանք մեր ազգի թշնամին են, առնվազն»,- ասաց նա:

Արտավազդ Սահակյանի կարծիքով պետք է մեծ ուշադրություն դարձնել սահմանամերձ շրջաններին, ամենամեծ ռիսկն այնտեղ է. «Տավուշ, Լոռի եւ Սյունիք, այնտեղ հիմնականում բնակչությունը տարեց է եւ խոցելի հատվածը այնտեղ մեծ է եւ, ի վերջո, երկիր պահողը նրանք են, պետք չէ միայն ուշադրություն դարձնել մայրաքաղաքին»:

ՀՀ գլխավոր միկրովիրաբույժը հավելեց, որ մենք պետք է օգտագործենք մյուս երկրների փորձը, պետք է կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավել Ոստիկանությանը եւ ԱԱԾ-ին, այլ ոչ թե հիմնական ծանրությունը թողնել բժիշկների վրա:

«Օրենքին չենթարկվելու համար պետք է խիստ պատիժ սահմանել»,- ասաց նա:

NEWS.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>