Այս մարդու ամեն մի շունչը սուտ է։ Միլիարդավոր գումարների հատկացումներին զուգահեռ ֆուտբոլի դաշտում արհեստական խոտածածկը բացակայում է (տեսանյութ) Օտարացումը՝ այսօրվա Հայաստանի նոր «Սահմանադրություն». Վահե Հովհաննիսյան
2
Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ընդդիմությունը խորհրդարանական լսումներ է նախաձեռնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ (ուղիղ) Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Պրահայում ՀՀ արած հայտարարություններից հետո ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին. Պուտին Մենք Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչեցինք Ռուսաստանի ղեկավարության հայտարարություններից հետո. Փաշինյան «Էջմիածին» ԲԿ-ի փոխտնօրենը, որտեղ հապշտապ հետազոտվեց և կրկին ՔԿՀ ուղարկվեց 18-ամյա Դավիթը, Վաղարշապատի ավագանու ՔՊ-ական անդամ է (տեսանյութ) Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը Միլիարդներ են ծախսվում, բայց Երևանը մնում է կեղտոտ․ Սոնա Աղեկյան Պատերազմ Արցախում
Այս մարդու ամեն մի շունչը սուտ է։ Հնչեց ամենակարևոր, բայց դիվանագիտական փաթեթավորմամբ ուղերձը. Քաղաքագետ Ողբերգական դեպք Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավոր Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Շարունակվում է Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստը Իբր ասֆալտապատում, իրականում՝ օդի աղտոտվածություն (տեսանյութ) Բազմաթիվ շենքերի նկուղներ չեն համապատասխանում անվտանգության նվազագույն պահանջներին (տեսանյութ) Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Միլիարդավոր գումարների հատկացումներին զուգահեռ ֆուտբոլի դաշտում արհեստական խոտածածկը բացակայում է (տեսանյութ) Մեծամորի ատոմակայանը ապրիլի 1-ից հինգ ամիս ժամկետով հանվել է շահագործումից Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները «Թրամփի երթուղու» վերաբերյալ համաձայնագիրը խախտել է հավասարակշռությունը Հարավային Կովկասում. Օվերչուկ Ընտրություններին մասնակցելու համար պարտադիր է օգտահաշիվ ստանալու դիմում․ ԿԸՀ Իրենց պատճառով ենք կորցրել Արցախը. Սամվել Շահրամանյանը՝ Փաշինյանի հայտարարությունը «զառանցանք» կոչեց Օտարացումը՝ այսօրվա Հայաստանի նոր «Սահմանադրություն». Վահե Հովհաննիսյան Բյուջեով ոչ թե կամուրջ են նորոգել, այլ նկար են կախել՝ «կամուրջ» գրությամբ (տեսանյութ) Եվրոպացիները հին երգ կերգեն՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի ընտրություններին միջամտելու մասին․ Կրեմլ Ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցն է. քաղաքական գործիչներն այցելում են Եռաբլուր Ընդդիմությունը խորհրդարանական լսումներ է նախաձեռնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ (ուղիղ) Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ» Եթե հարցականի տակ հայտնվի ռուսական ընկերությունների ներկայությունը Հայաստանում, նույնը կլինի ՌԴ-ում. Օվերչուկ Ներման հանձնաժողովի անդամ է նշանակվել տիրադավ Գեւորգ Սարոյանը Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. կա զոհ Հերթը հասել է ՔԿՀ-ի հոգևորականներին 600 հազար դրամանոց խորհրդատվություն Ստեփանավանի քաղաքապետի համար. փաստաթուղթ 18–ամյա Դավիթի համար փաստաբանները հրատապ դիմում կներկայացնեն գլխավոր դատախազին. նաեւ Վերաքննիչ են դիմելու Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ

Վարչապետը փաստեց, որ Գագիկ Ծառուկյանի ելույթը միանգամայն ճշմարտություն էր. Շաքե Իսայան. Տեսանյութ

168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն է

Տիկին Իսայան, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն օրերս հայտարարեց, թե իշխանության անդամների 100 տոկոսը պետք է փոխվի, քանի որ բոլոր ոլորտները ձախողված են: 100 տոկոս փոփոխությունը ենթադրում է նաև վարչապետի հրաժարական, ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանը խուսափում այդ պահանջը ձևակերպելուց:

– Խուսափելու որևէ հարց չկա, պարոն Ծառուկյանը հստակ հայտարարեց, ի դեպ, հիմնավորումները շատ փաստարկված էին, որևէ երկրորդ կարծիք չկա, և ոլորտ առ ոլորտ հստակ ասվեց՝ ինչ կերպով են ձախողվել իշխանությունները: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականին կամ մյուս հետևանքներին, ապա Գագիկ Ծառուկյանն իր ելույթի վերջում համախմբման կոչ արեց, և հանդիպումների, քննարկումների մեկնարկը տրվեց:

– Ամեն դեպքում հստակեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը ևս դրված է:

– Պարոն Ծառուկյանը հայտարարել է այն, ինչ հայտարարել է: Հուսով եմ՝ առաջիկայում դուք հնարավորություն կունենաք անձամբ իրենից ճշտելու, բայց ինչպես ասացի՝ համախմբման կոչ է հայտարարված բոլոր առողջ ուժերին, որոնց հետ քննարկումների մեկնարկը տրված է: Երբ քննարկումներն ավարտվեն՝ մենք դարձյալ հանդես կգանք հայտարարությամբ:

– Իշխանությունն անմիջապես արձագանքեց Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը. Նախ մեջբերեմ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլի Մակունցի գրառումից մի հատված. «Վարչապետի՝ կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքի վրա բոլոր խաղադրույքները դնելը և կառավարող ուժի դեմ համավարակի պայմաններում կոնսոլիդացիայի կոչ անելը՝ քաղաքական ու անձնական մղումներին հագուրդ տալու նպատակով, նույնն է, ինչ պատերազմական վիճակում դավադիր գործողություններ ձեռնարկելը պետության դեմ»: Ինչպե՞ս կհակադարձեք իշխանական խմբակցության ղեկավարին:

– Իրականում ոչ միայն տիկին Մակունցի, այլև իշխանական խմբակցության մյուս ներկայացուցիչների, կառավարության ներկայացուցիչների, մարզպետների, փոխմարզպետների, օգնականների, խորհրդականների արձագանքները մեկ բանի մասին են վկայում, որ պարոն Ծառուկյանն ինչ ասել է՝ հստակ ճիշտ է ասել, քանի որ արձագանքներից որևէ մեկը բովանդակային չէր: Ես շատ լավ հիշում եմ յուրաքանչյուրի արձագանքը, որոնց մեջ հստակ շանտաժ և սպառնալիք էր պարունակվում, և որևէ մեկը չկարողացավ ասել, որ՝ պարոն Ծառուկյան, Դուք իրավացի չեք, մենք տնտեսական հեղափոխություն իրականացրել ենք, մենք ներդրումները բերել ենք, որևէ մեկը չկարողացավ ասել, որ, երբ ասում եք՝ համավարակի դեմ պայքարը ձախողել ենք, այդպես չէ: Պարոն Ծառուկյանի հայտարարությունից մեկ օր անց վարչապետը փաստացի հայտարարեց, որ մենք դժոխային իրավիճակում ենք, դրանով իսկ փաստելով, որ պարոն Ծառուկյանի ելույթը միանգամայն ճշմարտություն էր:

– Այս համավարակի պայմաններում համախմբելու փոխարեն՝ դնում եք հրաժարականի պահանջ, որքանո՞վ է դա ճիշտ:

– Հակառակը՝ պարոն Ծառուկյանը հայտարարել է համախմբման կոչ՝ ի տարբերություն իշխանությունների:

– Համախմբում՝ ընդդեմ իշխանությունների:

– Ես չեմ լսել, որ այսօրվա իշխանությունները հայտարարեն, որ պետք է համախմբվենք: Դրա փոխարեն՝ ես լսել եմ պարոն Ծառուկյանի ելույթը, որտեղ հստակ ասվում էր՝ ոչ թե համախմբվենք ընդդեմ իշխանությունների, այլ համախմբվենք հանուն մեր երկրի: Մեզ համար ՀՀ-ն Նիկոլ Փաշինյանը չէ, մեր հայրենիքն է, մեր պետությունը, և մենք բոլորս պարտադրված ենք գնալ համախմբման և ձեռքներս ծալած չենք կարող նստել:

– Մի կողմից՝ համախմբման կոչ է արվում, բայց մյուս կողմից՝ իշխանության ներկայացուցիչների փոփոխության պահանջ է դրվում:

Բնական է, եթե հստակ արձանագրում ենք, որ ոլորտային ձախողումներ են եղել… նախ՝ մի փոքրիկ հիշեցում անեմ, որ, երբ կառավարության կազմը ներկայացվեց, պարոն Ծառուկյանն այդ ժամանակ հայտարարեց, որ այս կառավարության կազմը չի կարող իրականացնել ի սկզբանե հայտարարված ծրագրերը. 97 տոկոսը չի համապատասխանում: Այսինքն՝ նոր չէ պարոն Ծառուկյանն այս մասին ասում:

Ես, իհարկե, չեմ հասկանում՝ ինչո՞ւ են մեր իշխանական գործընկերներն այս 1.5 տարին լռել և միայն այսօր են արձագանքում պարոն Ծառուկյանին, այն էլ՝ ոչ բովանդակային, այլ՝ շանտաժի և սպառնալիքի լեզվով, բայց պարոն Ծառուկյանը դա ասել է տարիներ առաջ և ասում է հիմա: Նորից եմ կրկնում՝ դրա մասին վարչապետն ինքն է հայտարարում, որ դժոխային իրավիճակում ենք: Հիմա ո՞րն է խնդիրը, պարոն Ծառուկյանի ասածի՞ց են նեղվել իշխանականները: Ես աշխարհում չգիտեմ այնպիսի երկիր, որտեղ ընդդիմությունը ողջունում է իշխանության արածները, այն էլ՝ խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի ղեկավարը:

– Բայց այս համավարակի պայմաններում, երբ Դուք էլ եք ասում, որ բոլոր ոլորտները ձախողել են, պետք չէ՞ր կանգնել իշխանության կողքին, ծրագրեր ներկայացնել, այլ ոչ թե՝ դնել նրանց հրաժարականի պահանջը:

– Ես ուզում եմ հիշեցնել, որ, երբ համավարակը դեռ մեր երկրում չէր, մեր խմբակցության իմ գործընկերները սկսեցին բարձրաձայնել, որ աշխարհից ազդակ է գալիս, արդեն իսկ մեր հարևան երկրներից մեկում կա վիրուսի օջախ, բայց մենք ի՞նչ ենք անում՝ քարոզարշավ ենք իրականացնում: Պարոն Ծառուկյանը մարտի 4-ին ԱԺ-ում՝ ճեպազրույցներից մեկի ընթացքում ասաց, թե ինչ քայլեր պետք է արվեն, որ կարողանանք հնարավորինս մեղմ տարբերակով գնալ:

Մարտի 25-ին մենք ունեցել ենք հրատապ քաղխորհրդի նիստ, որտեղ հրավիրել ենք փորձագետների, մասնագետների, առաջարկները խմբավորել ենք և 27 առաջարկ ներկայացրել ենք կառավարությանը: Դրանից մեկ շաբաթ անց 7 առաջարկ ենք ներկայացրել, դրանից մի քանի օր անց ևս 3 փաթեթային առաջարկ ենք ներկայացրել: Եվ, այո՛, շարունակել ենք քննադատել այն ոչ ճիշտ աշխատանքները, որ կատարվում են: Ի դեպ, այդ առաջարկներն էլ ներկայացրել ենք՝ կառավարության և իշխող ուժի գծած սցենարից ելնելով: Գուցե ինքներս առհասարակ այդ սցենարն իրատեսական չենք համարել, բայց ի սկզբանե դրա մասին չենք հայտարարել, ասել ենք, որ՝ այ, այս քայլերը որ անեք, հնարավոր է՝ ունենանք արդյունք, բայց այսօր տեսնում ենք ինչ՝ պլան Ա-ն վարչապետի մակարդակով ընդունում են, որ ձախողել ենք, պլան Բ էլ չունեն, սա է խնդիրը:

– Հստակեցնենք՝ դուք առաջարկներ ներկայացրել եք, իշխանությունները չեն ընդունել և հիմա ասում են՝ մեզ սատար կանգնելու փոխարեն՝ մեր հրաժարականն եք պահանջում:

– Հետևյալը կասեմ՝ եթե իրապես երկիրը պատերազմական իրավիճակում է, այդ ինչպե՞ս է լինում, որ պարոն Ծառուկյանի ելույթից օրեր անց իրենց բուն գործունեությունը թողած՝ նրա ելույթին են արձագանքում:

– Միգուցե Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի միջև կնքված հուշագիրն է պատճառը, այսինքն՝ ձեզ համարում են, այսպես ասած՝ դաշնակից ուժ:

– Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության մասին ենք մենք խոսում: Մենք մեր երկրում թշնամիներ չունենք և հստակ ասել ենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջնորդվում է բացառապես իր օրակարգով: Բայց եթե տեսնում ենք, որ երկիրը գնում է կործանման, և դա միայն մենք չենք ասում, ասում է վարչապետը, և պարոն Ծառուկյանի հայտարարությունից հետո բոլորն այդպես հարձակում են գործում, ինձ համար անհասկանալի է:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>