Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում
2
Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Պատերազմ Արցախում
Որքա՞ն կթանկանա բենզինը Հայաստանում Ռուսաստանի արգելքից հետո. Փորձագետ Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Դիմողների կողմից ներկայացված փաստարկներն առավել քան համոզիչ են․ Վարդևանյան Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան Իրանի գերագույն առաջնորդի սպանության կազմակերպիչներն ու կատարողները չեն խուսափի պատժից. Զոլկադր ԵՀ ղեկավարն Ալիևին անվանել է Հայաստանի հետ «պատմական խաղաղության համաձայնագրի» «նախաձեռնող» Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը. «Հետք» Արծրուն Հովհաննիսյանը Փաշինյանից պաշտոն է ստացել Փաշինյանը զանգահարել է ՌԴ վարչապետին Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կարող են նշանակվել ապրիլի 18-ին և մայիսի 2-ին ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության

«Սրանց համար Արցախի ղեկավարը մարզպետ է, իսկ 5-րդ ալիքի փակումը՝ իրականացվող մեծ ծրագրի մի մասը». Հարությունյան. Տեսանյութ

5-րդ ալիք հեռուստատեսության հեռարձակումն Արցախում դադարեցնելն ունի քաղաքական ենթատեքստ։ Ես նման պնդում եմ անում՝ պարզապես համադրելով  առկա փաստերը։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց 5-րդ ալիք հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը՝ անդրադառնալով հունիսի 1-ից Ստեփանակերտում իրենց հեռուստաընկերության հեռարձակման դադարեցմանը։

«Ես շատ կուզեի հավատալ, որ խնդիրը տեխնիկական է, և մինչև Արցախի նախագահի խոսնակի հայտարարություն անելը ես նրա հետ այս հարցով խոսակցություն եմ ունեցել։ Ես հունիսի 1-2-ին արդեն զրուցել էի Արցախի տարբեր կառույցների ղեկավարների հետ, բայց նկատի ունենալով, որ գործ ունենք Արցախի հետ, պարզապես չէի ցանկանում հարցը քաղաքականացնել և «կրակից շագանակներ հանել»։ Այս լուրը պայթեց, երբ անկախ պատգամավորն այդ մասին գրառում արեց ու հայտնեց, որ մեզ Արցախում փակել են։ Ես հեռուստատեսությունում բավականին երկար եմ աշխատել և աշխատում եմ նաև այժմ, ուստի շատ լավ գիտեմ՝ ինչ ասել է՝ տեխնիկական խնդիր։ Հավաստիացնում եմ՝ չկա այդպիսի բան, և իմ այս ասածը գալիս է հաստատելու Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետևյալ նախադասությունը, թե ինչու Յուրի Խաչատուրովը կգնա Արցախում արգելափակված հեռուստաընկերությանը հարցազրույց կտա, իսկ իրենց հանձնաժողովին չի տա։ Ես հստակ այն համոզման եմ, որ պատվերն իջեցվել է Հայաստանի կողմից, որն էլ Արցախում կատարվել է։ Դե, Արցախ են գնացել, ինագուրացիա է եղել, հանդիպել են, շնորհավորել են, խոսել են, ձեռքի հետ էլ ասել են՝ արա, նա էլ արել է»,- ասաց  Հարությունյանը։

 

Ըստ մեր զրուցակցի՝  քայլեր են կատարվում, որոնց նպատակ է՝ հանրային տրամադրություններ շոշափել, ինչի մեկնարկը տրվել էր դեռևս Գյումրիում, երբ Արցախի  նախագահին անվանեցին մարզպետ։

«Աշխարհը որ շուռ գա, ինձ համար հստակ է՝ Արցախն ունի նախագահ, բայց այս մարդկանց համար նախագահ չէ, մարզպետ է։ Պատկերացրեք՝ որևէ մարզում հատուկ  գործողություն իրականացվի ԱԱԾ-ի կամ ոստիկանության միջոցով, այդ ժամանակ ի՞նչ է անելու մարզպետը, իհարկե՝ ոչինչ, բայց  իրավիճակն այլ է լինում, երբ դու նախագահ ես։ Այս ամեն ինչը, որը դեռևս սկսվել է Գյումրիից, բերում հանգեցնում է դրան։ Սա շատ մեծ ծրագիր է, որն իրականացվում է, և գուցե Փաշինյանն այս պարագայում ուղղակի գործիք է»,- ասաց Հարությունյանը։

Հարություն Հաությունյանի հետ խոսեցինք նաև «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմի մասին, որը 5-րդ ալիքով  հեռարձակվելուց  հետո արժանացավ իշխանական տարբեր ներկայացուցիչների քննադատություններին։

«Ես արել եմ մի ֆիլմ, որի դեպքում շատ ավելիից եմ տեղյակ, բայց ներկայացրել եմ շատ ավելի քիչ բան՝  հաշվի առնելով, որ գործ ունենք ռազմական գործի, անվտանգության խնդիրների և Արցախի հետ։ Ես կարծում եմ՝ ֆիլմը ստացվել է, իսկ թե ինչ ազդեցություն այն ունեցավ  Ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքների վրա, դա թողնում եմ հանրության դատին, սակայն ուզում եմ շեշտել, որ ֆիլմի պրեմիերայից հետո այն սվիններով ընդունվեց որոշ մարդկանց, հիմնականում՝ «Իմ քայլի» պատգամավորներից շատերի կողմից։ Իհարկե, եղել է նաև այդ նույն խմբակցության պատգամավոր, որը շնորհակալություն է հայտնել լավ ֆիլմի համար, բայց շատերը դա սվիններով ընդունեցին»,- ասաց Հարությունյանը՝ նշելով, որ այն մարդիկ, որոնք տարիներ շարունակ ասել են, որ ապրիլյան պատերազմը եղել է պայմանավորված, կամ շրջանառել են զենք  կամ դիզվառելիք չլինելու, բահով կռվելու մասին պատմություններ, որոշ ժամանակ անց ասացին այն, ինչը ես ցույց եմ տվել այդ ֆիլմում։

«Փաստ է, որ այն, ինչ այդ ֆիլմով մատուցել ենք հանրությանը, ցեմենտ-բետոն արված ճշմարտություն է, որը քանդման ենթակա չէ»,- ասաց Հարությունյանը։

«Հաղթանակի ապրիլ» ֆիլմի հեղինակի խոսքով՝ բավականին երկար ժամանակ փորձել է փնտրել, գտնել ու ցույց տալ նաև մեդալի հակառակ կողմը, սակայն տեսել  և լսել է ավելի լավ բաներ։

«Ավելի լավ բաներ եմ  տեսել, լսել ու գտել, որոնք ֆիլմում չեն արտացոլվել ու չեն արտացոլվել միայն խնդրանքով»,-  ասաց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այն դժգոհությանը, որ եղել են մարդիկ, որոնք համաձայնել են «Հաղթանակի ապրիլ» ֆիլմի համար հարցազրույց տալ, սակայն հրաժարվել են  գնալ օրենքի ուժով  ստեղծված քննիչ հանձնաժողով և պատասխանել հանձնաժողովականների հարցերին, ապա, ըստ Հարությունյանի, դրա պատճառը վստահության պակասն է։

«Այդ մարդիկ վստահել են ինձ, իմ անցած ճանապարհը, կենսագրությունը գիտեին, իսկ նման վստահություն չկար հանձնաժողովի նկատմամբ։ Ինչպե՞ս կարող է վստահություն լինել մի հանձնաժողովի նկատմամբ, որի անդամների մի մասը անընդհատ մանիպուլյացիաներ է արել ու վարկաբեկել բանակը։ Այդ հանձնաժողովում մարդ կա, որը Մանվել Գրիգորյանի տուշոնկաների հարցն է սարքել, ու հիմա բոլորը մնացել են այդ տուշոնկաների տակը, չեն կարողանում տակից դուրս գալ։ Չէ՞ որ բոլորս էլ գիտենք, որ Մանվել Գրիգորյանին այլ գործերի մեջ կարելի էր մեղադրել, բայց տուշոնկաների՞։ Այս հանձնաժողովում մարդիկ կան, որոնք պետք է տանեն քաղաքականություն ու անպայման ասեն՝ էսպես կամ էնպես է եղել, սա քաղաքականություն է, բայց քաղաքականությունը պետք չի խառնել բանակի գործերին, թեև մեզ մոտ ամեն ինչ խառնված է իրար, ընդհուպ՝ Ազգային անվտանգության ծառայությունը խառնված է մանկապարտեզի գործերին»,- ասաց  Հարությունյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>