Մի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի ուղերձը ԿԸՀ–ն վերադարձրեց դատախազության միջնորդությունը. Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի Երեմ Սարգսյանին Գ. Ծառուկյանի գործով որպես վկա հարցաքննության հրավիրելով իշխանությունն այլևս չի էլ փորձում թաքցնել իր իրական նպատակը, Իվետա Տոնոյան
22
Քաղբանտարկյալներին զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն» Փաշինյանի բռնատիրական ռեժիմը 2 ամսով երկարացրեց քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքը «Նիկոլը մազից է կախված. պատային վիճակի մեջ են գցել». Երվանդ Բոզոյան Փաշինյանի «քննիչները» Ծառուկյանի փաստաբանին կամայականորեն հեռացրել են վարույթից Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին ՊԵԿ քննչական վարչությունում է Միասին պայքարենք հանուն արդարության Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 22-ին «ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ. Անդրանիկ Թևանյանը պահանջում է բաց դատավորություն... Պատերազմ Արցախում
Մի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի ուղերձը Զինծառայողի մահվան առաջին պատասխանատուն ՊՆ-ն է․ իրավապաշտպան Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից բռնագրավված ու իշխանության կողմից սատկացրած առյուծի հերձման ակտը Քաղբանտարկյալներին զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն» Ողջ շաբաթ օդում փոշու քանակը կրկին գերազանցել է թուլատրելիի սահմանը Ճամբարակի զորամասում մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր. Տիգրան Աբրահամյան ԿԸՀ–ն վերադարձրեց դատախազության միջնորդությունը. Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի Ինչպե՞ս են Փաշինյանի «պահած» բանակում մահվան հասցրել տան միակ տղային Վախկոտ փոքրիկ խմբակը գնաց հերթական ապօրինություններին. Մարիաննա Ղահրամանյան Երեմ Սարգսյանին Գ. Ծառուկյանի գործով որպես վկա հարցաքննության հրավիրելով իշխանությունն այլևս չի էլ փորձում թաքցնել իր իրական նպատակը, Իվետա Տոնոյան Սա քաղաքական քինախնդրություն է, փորձում են Նարեկ Կարապետյանին մեկուսացնել. Գոհար Մելոյան Փաշինյանի բռնատիրական ռեժիմը 2 ամսով երկարացրեց քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքը Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Ռուս-Հայկական համալսարանի լրագրություն բաժնում էր սովորում Սա քաղաքական թատրոն է՝ ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի՝ ԱԺ-ում գործունեության դեմ. Ա. Վարդևանյան «Ծառուկյան, Ծառուկյան». ԲՀԿ առաջնորդին վանկարկումներով ճանապարհեցին աջակիցները «Նիկոլը մազից է կախված. պատային վիճակի մեջ են գցել». Երվանդ Բոզոյան Փաշինյանի «քննիչները» Ծառուկյանի փաստաբանին կամայականորեն հեռացրել են վարույթից «Արարատ-Արմենիան» հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը՝ քննչական մարմինների ապօրինության մասին Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան Քաղաքական պատճառներով հետապնդվողների պաշտպանության և ընդդիմադիր պլատֆորմ ստեղծելու ծրագիր կա ՌԴ երկու քաղաքներում ևս երկու Wildberries կենտրոններ են այրվում Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանին բերեցին քննչական մարմին Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին ՊԵԿ քննչական վարչությունում է Սպասում ենք Դատարանի որոշմանը Միասին պայքարենք հանուն արդարության Գագիկ Ծառուկյանին հետ տարան կալանավայր, այս անգամ` առանց ձեռնաշղթաների Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Պապիկյանի ու Փաշինյանի «պահած» բանակում էլի զինծառայող է մահացել

Կորոնավիրուսի դեմ պայքարի փաշինյանական մոդելը. գյադեք էս կողմ, գյադեք էն կողմ

Երկրները տարբեր մոդելներ էին մշակում Կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի, երկրների մեծ մասը մշակեցին կարանտինային մոդելը, տներում փակվում, գործի չեն գնում, պետությունը փոխհատուցում է մարդկանց ֆինանսական կորուստները, ապա հետզհետե սահմանափակումները մեղմացնում են։ Մի մասը մշակեց հնարավորինս շատ տեստեր անելու մոդելը, որ բացահայտեն բոլոր վարակակիրներին ու կանխեն հիվանդության տարածումը։

Երեք ամսվա ընթացքում մոդելները սկսեցին արդյունքներ տալ, համաճարակը գնալով նվազեց, էն երկրներում, ուր կառավարությունները առավել խիստ ու հետևողական են ու շարունակում են կանխարգելիչ միջոցառումները, հիվանդությունը վերացավ։ Օրինակ, Հոնկոնգում համաճարակը վերացել է, սակայն նրանք չեն թուլանում, երկիր մտնող բոլոր անձանցից կորոնավիրուսի տեստ են վերցնում, որ կրկին չբռնկվի համաճարակը։

Մի քանի երկրներ այլ մոդելներ մշակեցին, որ կարանտին չէր մտցնում, սակայն կարգ էր սահմանում որ քաղաքացիները 1,5-2 մետր հեռավորություն պահպանեն, մյուս կողմից շարունակում աշխատեցնել տնտեսությունը, այսինքն բաց էին բոլոր հիմնարկները, տրանսպորտն ու ռեստորանները։ Այն համոզումը կար, որ եթե նույնիսկ շատ թվով մարդիկ վարակվեն, կստեղծվի հանրային իմունիտետային պատնեշ և այսպիսով կհաղթահարվի հիվանդությունը։ Այս մոդելի ջատագովն էր Շվեդիան, որ սկզբից հպարտանում էր իր մոդելով, ապա խոստովանում, որ ձախողվել է, քանի որ վարկավածների 10 տոկոսը մահացավ, իսկ իմունիտետ ձեռք բերեց ընդամենը 7 տոկոսը։

Հայաստանը այն հազվագյուտ երկիրն է, որ մոդել չունի կամ էլ ունի մի մոդել՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական շահը և առողջական վիճակը։
Այսպես, Փաշինյանը մարտի սկզբում, երբ տարբեր երկրներում համաճարակը կյանքեր էր հնձում, հայտարարում էր՝ Կորոնավիրուսը շատ ավելի պակաս սարսափելի է, քան h1n1 գրիպը, թե կորոնավիրուսը ում շունն է ու բազմամարդ հանրահավանքներ անում, որ ՍԴ դատավորներին հանելու հանրաքվեն անցկացնի, բայց մեկ էլ հասավ, որ համաճարակը այնպես է տարածվում, որ հանրաքվե չի կարող անել, և արտակարգ դրություն մտցրեց, քանի որ միակ ձևը հանրաքվեն հետաձգելու արտակարգ դրություն մտցնելն էր։

Ապրիլի 20֊ին, երբ արդեն 24 հոգի մահացել էր կորոնավիրուսից, Փաշինյանի խելքը ՍԴ֊ն էր, ասում էր. «Հեսա Սահմանադրական դատարանի հերթը կգա՝ կորոնավիրուսային դատարանի, որոնք փրկվեցին, այսինքն՝ ժամանակ են շահում կորոնավիրուսի շնորհիվ»։

Բայց քանի որ ինչպես տեսանք, խնդիրը միայն հանրաքվեն հետաձգելն էր, խիստ միջոցառումներ չարվեցին, և համաճարակը չնվազեց ինչպես այլ երկրներում կարանտինի շնորհիվ էր նվազում։ Այսուհանդերձ, կայուն էր, օրական վարկավածների թիվը չէր անցնում 150֊ից։ Եվ երբ անհրաժեշտ էր խստացումներ մտցնելով նվազեցնել վարակի տարածումը, վարչապետի ժլատությունը բռնեց, առանց էն էլ չկամորեն, կարծես լավություն անելով չնչին փոխհատուցումներ էր տալիս, տալիս, հետ ուզում, թե իրար մեջ բաժանեք, խոստանում կոմունալների պարտքերը հետաձգել, հետո խոտումը դրժում՝ թե վճարեք, ու մարդկանց անլույս ու անգազ թողնում, ու որպեսզի էլ ոչ մի կոպեկ չբաժանի, մայիսի 4֊ին բացեց հիմնարկները և համաճարակը թափով բռնկվեց։

Եվ այն պահին, երբ օրական մահերը աճում էին, Փաշինյանը զբաղված էր քաղաքական հակառակորդների վրա քրեական գործեր սարքելով, ՍԴ֊ի հանրաքվեն չեղարկելու օրենք հանելով ու մոգոնելով ՍԴ դատավորներին հեռացնելու այլ տարբերակներ։ Բայց եթե դու համաճարակը չես նկատում, համաճարակն է քեզ նկատում, ու մեկ էլ Փաշինյանն ամբողջ ընտնիքով վարակվեց, հասկացավ, որ կորոնավիրուս կա, ու կատաղած սկսեց մեղադրել ժողովրդին՝ ՖԲ պատին մարդկանց լուսանկարներ դնելով՝ տեսեք, թե ովքեր են մեղավոր, որ ինքն ու ընտանիքը վարակվել են, ու ամբոխի թիրախ դարձրեց նրանց, սկսեց հարկադրել քաղաքացիներին, որ դիմակներ կրեն ու տարածություն պահեն, և էն աստիճան իրեն կորցրեց, որ դիմակ չկրելու համար ասֆալտին փռել տվեց մարդուն։ ինչո՞ւ այդպես դաժան, քանր որ ամեն անդիմակ մարդու մեջ իր ընտնիքը վարակողի էր տեսնում։

Հետո, ընտնիքով սկսում են հիվանդությունից լավանալ, ու Փաշինյանը որոշում է, որ ճիշտը վարկավելն է, ասում է, թե ինչքան շատ մարդ վարկվի, էնքան շուտ պրոբլեմը կլուծվի։ Այսօր արդեն հայտարարեց, թե ընտանիքի անդամների տեստերի պատասխանը բացասական է և դուխով գնաց Նորքի ինֆենկցիոն հիվանդանոց մտահոգություն ցուցադրելու։

Եթե Փաշինյանի ընտանիքի անդամներից մեկը հիվանդությունը ծանր տաներ, նրա կատաղության սահմանները ավելի էին լայնանալու, դրուժիննիկները ոստիկաններին հետևները գցած բնակարաններ էին ներխուժելու և պարկետին փռեին բոլոր նրանց, ովքեր տանը դիմակ չեն կրում։

Հայկական համաճարակային մոդելն է՝ գյադեք էս կողմ, գյադեք էն կողմ, գյադեք կորոնավիրուսն ում շունն է, էկեք հանրահավաքի։ Վայ չէ, գյադեք վարկավեցի, էս ի՞նչ բերիք գլխիս, էս ո՞վ էր՝ դո՞ւ, դե լուսանկարդ դնեմ, գյադեք խայտառակ արեք սրանց, գյադեք չէ, կորոնավիրուս կա, դիմակ դրեք, թե չէ ասֆալտին կփռեմ։ Վայ գյադեք, տեսաք՝ ինչ թեթև տարանք, բոլորս բուժվել ենք, կարաք բոլորդ վարակվեք։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>