Ձիո՞ւ, թե՞ ձիով քայլ․ ո՞ր տարբերակը կընտրի Փաշինյանը
Դիտել նաև
Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տարոն Չախոյանի
Թևանյան․ «Փաշինյանը հավասարության նշան է դնում արցախցիների իրավունքների և ադրբեջանցիների բնակեցման միջև»
Անդրանիկ Թևանյանին «դավաճան» պիտակավորելը քաղաքական շոու է․ Նիկոլի իշխանության հերթական թիրախավորումը
Անդրանիկ Թեւանյանը ձերբակալվեց. այսօր կքննվի նրա խափանման միջոցի հարցը
Անդրանիկ Թևանյանը ԿԸՀ-ում է․ հանձնաժողովը քննում է նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցը. Տեսանյութ
Իշխանափոխության դեմ հանդես եկողների գլխավոր փաստրակն է՝ «Коней на переправе не меняют»։
Այս խոսքերին իշխանափոխության կողմնակիցները հակադրում են «Коней на переправе не меняют, но загнанных лошадей пристреливают» ձևակերպմամբ։
Հակադիր ճամբարների ընդհանուր հայտարարը, փաստորեն, այն է, որ իշխանությունը նույնացվում է ձիու հետ։
Հիմա եկեք հասկանանք, թե ինչ կարող է անել «ձին»։
Եթե իշխանությունը որոշի շարունակել ներքաղաքական ու հասարակական պառակտումը, ապա դա կլինի ձիու քայլ, այսինքն՝ անհեռատես ու չհաշվարկած քաղաքականություն՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի ու Հայաստաի համար ծանր հետևանքներով։
Իսկ եթե հասարակական–քաղաքական լայն կոնսոլիդացիայի միջոցով հնարավոր լինի հասնել հակաճգնաժամային կառավարության ձևավորմանը, որը նաև անձնական երաշխիքներ կտա Փաշինյանին ու իր ընտանիքին, ապա դա, շախմատային լեզվով ասած, կդառնա «ход конём»՝ ձիու քայլ, որին, ի դեպ, կարող է մասնակցել Փաշինյանը՝ զերծ պահելով մեր երկիրը ցնցումներից, համաճարակի ճիրաններից ու վերահաս պատերազմից։
Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

