Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման Երևանի կառավարումը ՔՊ-ի կողմից իրականացվում է 9%-ի սահմաններում (տեսանյութ) 9%-ոց Ավինյանը հերթական անգամ մեղադրեց ու վիրավորեց քաղաքացիներին (տեսանյութ)
13
Ըստ Financial Times-ի՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները փակուղու մեջ են մտել Հորմուզի նեղուցի պատճառով Ընդդիմադիր դաշտի միակ խնդիրը պետք է լինի ինքն իրեն չպարտվելը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հայաստանում կայացավ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը (տեսանյութ) Օրբանը պարտություն է կրել Հունգարիայի խորհրդարանական ընտրություներում Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. պատրաստեք փչովի նավակները, սուզանավերն ու լաստանավերը Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Պատերազմ Արցախում
Ըստ Financial Times-ի՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները փակուղու մեջ են մտել Հորմուզի նեղուցի պատճառով Ընդդիմադիր դաշտի միակ խնդիրը պետք է լինի ինքն իրեն չպարտվելը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման Մի տարի չանցած նոր վերանորոգված Գյումրի-Արմավիր ճանապարհին հայտնվել են բազմաթիվ փոսեր Հայաստանում կայացավ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը (տեսանյութ) «Ես չեմ ուզում Հռոմի պապ, ով քննադատում է ԱՄՆ նախագահին»․ Թրամփ Օրբանը պարտություն է կրել Հունգարիայի խորհրդարանական ընտրություներում Երևանի կառավարումը ՔՊ-ի կողմից իրականացվում է 9%-ի սահմաններում (տեսանյութ) 9%-ոց Ավինյանը հերթական անգամ մեղադրեց ու վիրավորեց քաղաքացիներին (տեսանյութ) Ժամանակն է, որ Փաշինյան Նիկոլն Ավինյան Տիգրանին շնորհի ծովակալի կոչում Հերթական հակասահմանադրական քայլին ականատես եղանք իշխող քաղաքական ուժի կողմից. Գարեգին Երկրորդ Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. պատրաստեք փչովի նավակները, սուզանավերն ու լաստանավերը Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն աջակցություն են ստացել «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի շրջանակներում (տեսանյութ) Հայաստանում կայացավ բնույթով բացառիկ՝ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պոնչիկ-պեռաշկի ուտողի «կառավարած» երկրում կրիմինալ ռազբորկաները չեն դադարում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ուղերձը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հնարավոր «կոռուպցիոն ռիսկով» «ՔՊ-ի Պողոսյանի» նոր սուպերմարկետի բացման մասին խոսքի վրա Փաշինյանը պահանջեց «սուս» մնալ Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք Ողբերգական վթարի ֆոնին Փաշինյանն ազդարարում է, որ ավտոբուսի սիգնալն ինքն է տալիս Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ

Հայտարարում ենք ազգային համաձայնության կառավարության ձևավորման շուրջ խորհրդակցություններ սկսելու անհրաժեշտության և այդ գործընթացին մասնակցելու պատրաստակամության մասին․ «Ազգային օրակարգ»

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը արձանագրում է, որ գործող իշխանությունները, որոնք 2018 թ․ դեկտեմբերի խորհրդարանական ընտրություններին ստացել էին ընտրությանը մասնակցած ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնության վստահության մանդատը, իրենց կառավարման մեկ ու կես տարիների արդյունքում, այսօր Հայաստանը բերել են իր խորությամբ աննախադեպ ճգնաժամի։ Այս մասին ասվում է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ, որը ներկայացնում ենք ստորև․

«Մասնավորապես, իշխանության գործադիր և օրենսդիր թևերում բացարձակ մեծամասնություն ունեցող քաղաքական ուժը տապալել է երկրի առջև ծառացած խնդիրների կառավարման իր պարտականությունները մի քանի առանցքային ուղղություններով՝

ա) թեև համավարակը համաշխարհային մարտահրավեր է, ակնհայտ ձախողել է համավարակի տարածման կանխարգելմանը, դրա առողջապահական և սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացմանը ուղղված անհրաժեշտ քայլերի ծրագրումը և իրականացումը, ինչի արդյունքում Հայաստանի բնակչությունը արդեն իսկ կանգնել է իր էությամբ համընդգրկուն և հետագա կորուստների ծանրության տեսակետից դեռևս անկանխատեսելի մարտահրավերի առջև,

բ) հասարակությունից թաքցրել և փաստացի տապալել է Արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման շուրջ առկա բանակցային գործընթացը՝ վերադարձնելով բանակցությունները Մադրիդյան սկզբունքների նախնական հանգրվանին, երբ ըստ որևէ կերպ չհերքված տեղեկությունների, քննարկվում է հարցի փուլային կարգավորման այն տարբերակը, որի պարագայում որպես առաջին քայլ ակնկալվում է Արցախի ազատագրված տարածքների զիջումը, Արցախի հետագա անորոշ միջանկյալ կարգավիճակի դիմաց,

գ) հենքային վնաս է պատճառել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական վարկանիշին, ինչի արդյունքում Հայաստանը էապես վատթարացրել է հարաբերությունները հիմնական աշխարհաքաղաքական կենտրոնների, և մասնավորապես ՀՀ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ, և դարձել է շատ ավելի խոցելի՝ տարածաշրջանային սպառնալիքների նկատմամբ,

դ) անկարող է եղել կազմակերպել օրեցօր ահագնացող հանցավորության դեմ արդյունավետ պայքար, դրա փոխարեն իրականացրել է իմիտացիոն բնույթի թատերականացված միջոցառումներ, որոնք ուղղակիորեն վարկաբեկել և արժեզրկել են իրավապահ համակարգը։ Հետևողականորեն թուլացվել է նաև բոլոր ուժային կառույցների ինստիտուցիոնալ ներուժը՝ երկիրը դնելով լրջագույն վտանգների առջև,

ե) շարունակաբար կազմաքանդել է պետական կառավարման ողջ համակարգը, լուծարելով գործող հաստատությունները, իսկ այլ կառույցներից էլ դուրս մղելով բարձորակ մասնագետներին և կարևորագույն ոլորտների կառավարումը վստահելով անփորձ քաղաքական դրածոներին։

Ստեղծված իրավիճակի հաղթահարման համար գործող կառավարության հրաժարականը հասունացած, բացարձակ անհրաժեշտ, սակայն արդեն ոչ բավարար պայման է։ Ճգնաժամի խորությունը և ազգային անվտանգության ահագնացած սպառանալիքները պահանջում են հիմնական քաղաքական ուժերի լայն ներգրավվածությամբ, համատեղ պատասխանատվությամբ և սահմանադրական բոլոր նորմերի պահպանմամբ ձևավորել Ազգային համաձայնության անցումային կառավարություն, որը ծրագրային հիմքի վրա ընդունակ կլինի իրականացնել սթափ և հաշվարկված հակաճգնաժամային կառավարում, ապահովել առկա մարտահրավերներին համարժեք երկրի ներքին և արտաքին անվտանգությունը անցումային շրջանում, և համաձայնեցված ողջամիտ ժամկետներում կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ բարեփոխված ընտրական օրենսգրքի հիման վրա։

Վերոնշյալ համատեքստում «Ազգային Օրակարգ» կուսակցությունը հայտարարում է շահագրգիռ քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և անհատ գործիչների կողմից Ազգային համաձայնության կառավարության ձևավորման շուրջ խորհրդակցություններ սկսելու անհրաժեշտության մասին, և հայտնում է իր պատրաստակամությունը մասնակցելու այդ գործընթացին։

Միաժամանակ խստորեն կարևորում ենք, որ նախատեսվող քաղաքական գործընթացները տեղի ունենան մասնակից կողմերի միջև բացառապես համաձայնեցված ծրագրային նպատակների և անելիքների շուրջ, լինեն թափանցիկ և հստակ հայ հանրության համար, զերծ մնան ցանկացած անդրկուլիսային պայմանավորվածություններից և օտարերկրյա ազդեցություններից, և անվերապահ ընթանան Սահմանադրության տառին և ոգուն համապատասխան։

Վստահ ենք, որ հայ ժողովուրդը ունի բավարար ներուժ այս բախտորոշ ժամանակաշրջանում հաղթահարելու Հայաստանի կողմից առերեսվող դժվարին մարտահրավերները, դուրս գալու այս ծանրագույն իրավիճակից, միավորվելու մեր ընդհանուր ազգային շահերի շուրջ, և կերտելու արդար, ազատ և անվտանգ ազգային պետություն»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>