Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ»
4
Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պատերազմ Արցախում
Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. Փաստաբանը մանրամասնում է Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Փաշինյանն Արևմուտքին բացի հակառnւuականnւթյnւնից որևէ առաջարկելու բան չունի. Մամիջանյան Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Փաշինյանը, իր խոսքից դատելով, գոհունակություն, հրճվանք և ցնծություն է ապրել՝ տեսնելով Գագիկ Խաչատրյանին )կտտանքների ենթարկելու կադրերը ՀՀ–ից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու պատրաստակամության մասին Պուտինի հայտարարությունը ուղերձ էր Փաշինյանին. քաղտեխնոլոգ ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ» Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում ՌԴ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի իշխանության շրջանի մուլտիսեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել նաևՀրազդանի ցեմենտի գործարանը Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239. «Ժողովուրդ» «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան «Հրապարակ»․ ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը Թուրքերն եկել են, որ տեսնեն, թե հայերին մորթելուց հետո, ինչ տնտեսություն են զավթելու Եթե Հայաստանը վիզաներ մտցնի, դա կլինի քայլ հենց Երևանի դեմ. Զախարովա Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Դատավորը տեսնում է՝ մարդն անգիտակից պառկած է, ասում է, չէ, մարդը կարող է վազելով փախնի. Արա Ղազարյան Վեհափառ հայրապետի և եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին Հստակ է, որ Պուտինը երեկ հայտարարեց Հայատանում իշխանափոխության ռուսական վերջնախաղի մեկնարկը. Բալյան Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են Հայաստանի համար «Ռուսական երկաթուղիների՝ իբր «տոքսիկ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ. Օվերչուկ Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ

Պետք է մտցնել պարետային ժամ. Արշակ Սադոյանը դիմում է վարչապետին

Հարգելի Վարչապետ, հարգելի Կառավարության անդամներ, իշխանության ներկայացուցիչներ.

Հանրային խորհրդում վերջերս կազմակերպված քննարկումններն էլ հստակ ցույց տվեցին, որ այս արտակարգ, իսկապես շատ ծանր իրավիճակում հույսը չի կարելի միայն դնել մարդկանց ինքնագիտակցան, պատասխանատվության ներքին զգացման վրա: Անհրաժեշ է շատ ավելի պարտադրող քայլերի դիմել:

Այսօր իշխանական կառույցները ուղղակի պարտավոր են մի կողմ թողնելով համոզելու, համակրանք շահելու փորձերը` նորից վերադառնալ շատ ավելի խիստ կանոններին: Պայմաններ ստեղծեն, որ հնարավորինս նվազեցվի անմիջական շփման անհրաժեշտությունը, վարակի առկայությունը ժամանակին ախտորոշվի և վարակվածներն էլ, անկախ նրանից, հեշտ են տանում հիվանդությունը թե ոչ մեկուսացվեն առողջներից:

Կոլեկտիվ իմունիտետի անհիմն պնդումները պետք է մի կողմ թողնվեն: Ասիմտոմ, քիչ ծանր հիվանդին ուղղարկել տուն, դա կոպիտ սխալ էր, դա նշանակում է լռելյան համաձայնվել, որ տնեցիներն էլ, հաճախ բարեկամներն էլ, հարևաններն էլ վարակվեն: Դիմակ կրելով, ձեռնոցներ հագնելով էլ այժմ հարավոր չի լինի կասեցնել համավարակի տարածումը: Բոլոր դեպքերում վարակակիրները, վարակ տարածողները պետք է մեկուսացվեն՝ թեկուզ դժվարին, թեկուզ ծանր պայմաններով: Այդ ինչ օրի ենք արդեն հասել, որ մարդիկ հերթ են կանգնում հոսպիտալացման համար:

Զբաղեցրեք համերգասրահները, մարզահրապարակներում վրաններ դրեք: Մի կողմ դնելով հպարտությունը օգնություն խնդրեք բարեկամ երկրներից: Խնդրեք մահճակալներ, դեղեր սարքավորումներ և նրանք սիրով Ձեզ կտան, որ վարակի մի օջախ էլ գոնե սկսի ընդամենը ծխալ:

Շարունակել այս ճանապարհով գնալ, դա նշանակում է հիվանդացնել ողջ բնակչությանը՝ մահերի համապատասխան քանակով: Մարդկային կապիտալն է ամենաարժեքավորը: Տնտեսական, և բոլոր այլ հարցերը ամբողջությամբ պետք է դրանից ստորադասվեն: Չի կարելի ողջ ժողովրդին տանել դժողքի միջով և փորձել միայն մի մասին փրկել:

Ի վերջո իշխանությունն է ուղղորդողը: Նա է պատասխանատւ և ստեղծված իրավիճակի, և կորուստների համար: Եւ շատ ցավալի կլինի, որ այս հրաշք հեղափոխությունը տխուր վախճան ունենա:

Ելքի ճանապարհներ այսօր էլ դեռ կան: Պետք է միայն վճռական քայլեր ձեռնարկել: Պետք է մտցնել պարետային ժամ: Երկու, երեք շաբաթով նորից պետք է արգելել հասարական տրանսպարտի, սրճարանների, ռեստորանների, խաղատների, հանգստի կազմակերման այլ վայրերի, որոշ առևտրի կետերի աշխատանքը, հավաքները, զանգվածային միջոցատումները: Նորից է պետք տեղաշարժման ավելի խիստ կանոններ է սահմանել: Հստակ մշակված ուղեցույցներով պարտադրել, որ հեռավար գործունեության կազմակերպման հնարավորություն ունեցող բոլոր կազմակերպությունները, բանկերը, գրասենյակները, հիմնարկերը՝ այդ թվում պետական և տեղական իշխանության բոլոր մարմինները հիմնականում անցնեն տանից կատարվող աշխատանքներին: Հնարավոր բոլոր նպաստավոր պայմանները պետք է ստեղծել, որ կրճատվի կանխիկ դրամաշրջառությունը, մարդիկ հիմնականում կարողանան օգտվել էլեկտրոնային փոստի ծառայությունից:

Սակայն այդ բոլորից բացի և ամենակարևորը՝ ստեղծված այս ծանր պայմաններում, հպարտությունը մի կողմ դնելով օգնություն է պետք խնդրել և անպայման, բավարար չափով այն մեզ կտրամադրվի:

Հարգելի իշխանության ներկայացուցիչներ.

Որպես Հանրային խորհրդի՝ Համազգային խնդիրների ուսումնասիրման աշխատանքային խմբի անդամներ մենք օրեր առաջ արդեն Ձեզ էինք ուղղարկել այս ուղղվածությամբ մշակված մեր առաջարկությունների փաթեթը (հիշեցման համար այն նորից եմ կցում այս դիմումին):

Այսօր չի կարելի հուսալքվել: Ամեն ինչ դեռ այդքան էլ անհույս չէ, ելքի ճանապարհներ դեռ կան: Իրոք կարելի է խուսափել սպասվող այդ դժողքից: Դուք պարտավոր եք, և այս անգամ գոնե հույս ունեմ, որ ավելի վճռական կլինեք, կընդունեք Ձեր սխալները, ավելի ուշադիր կլինեք, հաշվի կառնեք այլոց կարծիքները նույնպես:

Մենք բոլորս էլ մեր մեղքի բաժինը ունենք: Եւ անկախ ամեն ինչից, նորից եմ հայտնում մեր խմբի պատրաստակամությունը, համատեղելով ջանքերը Ձեզ հետ, հնարավորինս աջակցել, որ այս ճգնաժամը ինչքան կարելի է շուտ հաղթահարվի:

Հարգանքով

ՀՀ Հանրային խորհրդի անդամ՝ Արշակ Սադոյան

6.6.2020

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>