Բացվել է աշխարհում առաջին հյուրանոցը՝ «պատված» 24 կարատանոց ոսկով. Ֆոտոշարք
Դիտել նաև
Ինչո՞ւ կտրուկ թանկացավ ոսկու գինը միջազգային շուկայում
Արամ Սարգսյանը ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակչում 9:0 հաշվով հաղթելով Թուրքիայի ներկայացուցչին
«Ռոսիա մոլի»՝ ոսկի վաճառող տասնյակ աշխատակիցներ կարող են գործազուրկ դառնալ
Ոսկու գինը բարձրանում, իսկ դոլարը փլուզվում է երկրաչափական պրոգրեսիայով
Ոսկին այսօր նոր համաշխարհային ռեկորդ սահմանեց
Վիետնամում բացվել է աշխարհում առաջին հինգաստղանի հյուրանոցը, որի ներքին հարդարման համար օգտագործվել է 24 կարատանոց ոսկի: Այս մասին հաղորդում է Лента.ру-ն:
Dolce Hanoi Golden Lake հյուրանոցի 25 հարկանի շենքը տեղակայված է Հանոյի կենտրոնում. դրա արտաքին հարդարման համար օգտագործվել է ոսկեզօծված շինանյութ: Հինգ հազար քառակուսի մետր զբաղեցնող հյուրանոցի շինարարությունը տևել է տասը տարի:
Հյուրանոցի կայսերական ոճի 342 համարների կահույքը և ներքին հարդարանքում նույնպես օգտագործվել է ոսկի: Հյուրանոցում հյուրընկալվելու մեկ օրվա արժեքը սկսվում է 250 դոլարից:
Zham.am

