Թուրքիան վերաբացել է Նախիջևանի և Իրանի հետ սահմանային անցակետերը. Տեսանյութ
Դիտել նաև
Ադրբեջանի ԶՈւ-ն զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» միությունը հայտարարություն է տարածել ՀՀ սահմանին կուտակումների վերաբերյալ
Երկու օր է Նախիջևանի կողմից, մեղմ ասած, լավ լուրեր չեն գալիս իսկ մենք նստած ծառի տակ, նկարում ենք նապաստակ
Նախիջևանում անցկացվել են մարտավարական վարժանքներ՝ մարտական կրակի արձակմամբ
Նախիջանում ադրբեջանցիները մաքսային տերմինալ են կառուցել․ փորձելու են Անգեղակոթ-Շաղատ հատվածով ստանալ ճանապարհ․ Հակոբյան. Տեսանյութ
Թուրքիան բեռնափոխադրումների համար վերաբացել է Իրանին սահմանակից «Գյուրբուլաք» և Նախիջևանին սահմանակից «Դիլուջու» անցակետերը։ Այս լուրը ուրախացրել է բեռնատարների վարորդներին։
Երկար ժամանակ Նախիջևան անցնելու սպասումով սահմանային անցակետի մոտ հավաքված վարորդները ուրախությունից շուրջպար են բռնել։
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ բեռնատարների վարորդները թուրքական սահմանային անցակետ մուտք գործելիս պարտադիր ջերմաչափվելու են։ Առանց դիմակի վարորդների մուտքը Թուրքիա կարգելվի։
Նշենք, որ Թուրիքան կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով փետրվարի 23-ից փակել էր Իրանին սահմանակից Դուղուբեյազըթ նահանգի «Գյուրբուլաք», ապա Նախիջևանին սահմանակից Իգդիր նահանգի «Դիլուջու» անցակետերը: Այդ պատճառով անցակետերում բեռնատար մեքենաների շարասյուն էր գոյացել: