Հուլիսի սկզբին Հայաստանում կսկսվի ԱԿ-103 Կալաշնիկով ինքնաձիգերի արտադրությունը. Ռուսաստանում հաստատել են
Հուլիսի սկզբին Հայաստանում կսկսվի АК-103 Կալաշնիկով ինքնաձիգերի արտադրությունը, տրամադրված լիցենզիան ունի 10 տարվա ժամկետ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության խոսնակ Մարիա Վորոբյովային։
«Արտադրական ծավալը Հայաստանում կարող է հասնել տարեկան 50 հազարի, իսկ տրամադրված լիցենզիան ունի 10 տարվա ժամկետ ։
Հաղորդման համաձայն՝ Հայաստանում արտադրությունն իրականացվելու է երկու փուլով։ Սկզբնական շրջանում դա լինելու է հավաքում․ Ռուսաստանից դետալները բերվելու են, Հայաստանում հավաքվելու են ամբողջական զենքերը, իսկ երկրորդ փուլը ենթադրում է ռուսական տեխնոլոգիաների տրամադրում՝ դետալների մի մասը Հայաստանում արտադրելու համար։
Աղբյուր՝ arka.am