Վարչապետի հրապարակած լուսանկարը այսօրվա չէ, քանի որ այսօր նշյալ ժամին Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել. ամոթ է մի՛ արեք. քահանա
Դիտել նաև
Փաշինյանի քարոզարշավի «հյուրասիրություններն» իրականում ՔՊ-ն է կազմակերպում
Փաշինյանը ունի պլան Բ. «Քրգործերի մատերիալները տրցակով իրենց են սպասում»
Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
Թրամփը ուղիղ աջակցել է Փաշինյանին այնպես, ինչպես կաջակցեր ԱՄՆ որևէ սենատորի կամ նահանգապետի․ միջազգայնագետ
Խմածության պատճառով վարորդական իրավունքից զրկվածներն առանց քննության կկարողանան վերականգնել այն
Սիրելի՛ հավատացյալներ,
այսօր ՀՀ Վարչապետ տիար Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հայտնվեց մի լուսանկար, որում ցուցադրված էր իբրև թե այսօր Սաղմոսավանքում տեղի ունեցած հարսանիքից մեկ դրվագ է։ Այս լուսանկարը այսօրվա չէ, քանի որ այսօր նշյալ ժամին Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել։
Տեղեկացնեմ նաև, որ հարսանիքներ ընդհանրապես թույլ չի տրվում, բացառությամբ աննախադեպ իրավիճակների, որոնց դեպքում անհնար է հետաձգել հարսանիքը։ Ավելին եկեղեցու ներսում ծեսը կատարվում է մեկ քահանայի, հարսի, փեսայի, քավորի ներկայությամբ և ոչ ավելին՝ պահպանելով պարետատան կողմից սահմանված կարգը։
Հետևաբար նկար ուղարկողը ոչ միայն խեղում է ճշմարտությունը, այլև խաբում է Վարչապետին և մեզ ամենքիս։
Ամոթ է մի՛ արեք։
Տեր Օշին քահանա Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից


