Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Արամ Զավենիչի սիրտը Ավինյանի աթոռն է ուզում

Ինչպես և կենդանական աշխարհում մարդկանց նույնպես կարելի է բաժանել ըստ իրենց ֆունկցիաների: Օրինակ`  մարդկանց մեջ էլ կան իրենց գայլերը, առյուծները, աղվեսները, առնետները: Երբ ասում են, թե այս մարդն իր տեսակով աղվես է, պարզ է,  թե ինչ են նկատի ունենում: Եթե մոտենանք այս տեսանկյունից, մեր քաղաքական դաշտում նույնպես կան իրենց աղվեսներն, առնետներն, գայլերն ու առյուծները:

Եվ հատկապես այդ սորտավորումը նկատելի է դառնում ճգնաժամերի ընթացքում: Ճգնաժամերի ընթացքում են, սովորաբար,  առնետները փախչում խորտակվող նավից, աղվեսները փորձում սիրաշահել միանգամից մի քանի կենտրոնների  և այլն:

Այս օրերին, օրինակ, շատ բժիշկներ  կամ բժշկական խալաթ կրողներ հանդես են գալիս հետևյալ գաղափարով,- «կորոնավիրուսի տարածման հիմնական մեղավորն Հայաստանում Արսեն Թորոսյանն է, իսկ ահա խեղճ վարչապետը ինչ կարող էր անել, որ չի արել: Չէ որ նա մասնագետ չէ, պարզապես նրան սխալ են զեկուցում և դրա պատճառով է, որ երկիրը հայտնվել է հումանիտար աղետի մեջ»: Այդ մարդկանց իրականում հումանիտար աղետն չի հետաքրքրում, նրանք պարզապես օգտվելով իրավիճակից  փորձում են «հուշել» Փաշինյանին, որ եթե Թորոսյանի տեղը նրանք նախարարի պաշտոնում լինեին, ապա երկիրը կխուսափեր այդ աղետից:

Ցավոք նման «բժիշկների» պակաս երկրում չկա: Քանզի Հայաստանն միշտ էլ տարբերվել է քծնողների մեծաքանակ բանակով: Հավանաբար այստեղ գործում է պատմական ավանդույթը և երկար ժամանակ պետականության բացակայության գործոնը:

Այդ «բժիշկները» չեն հասկանում, թե ինչպես է ձևավորվում Փաշինյանի կադրային քաղաքականությունն և այդ իմաստով նրանց քծնելու մղումը ինչ- որ իմաստով հասկանալի է:

Սակայն,  երբ նման ձևով սկսում է քծնել այս կամ այն քաղաքական գործիչը, ապա այստեղ պարզ երևում է, որ նա ոչ միայն շարքային քծնող է, այլև դատարկ գործիչ: Քանզի չի հասկանում, որ իր դատարկությունը, հատկապես,  ճգնաժամի պայմաններում իշխանության համար չի կարող օգտակար լինել:

Օրինակ, երեկ Արամ Զավենիչը նման քծնանքով հանդես եկավ, երբ հրաժարականների պահանջից սկսեց պաշտպանել Նիկոլ Փաշինյանին և Արսեն Թորոսյանին`  մոռանալով տալ Ավինյանի անունը:

«... Ոմանք կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը փորձում են օգտագործել սեփական շահերի համար, ինչպես, որ վերջին 20 տարին են վարվել ցանկացած խնդրում...»-, իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշում է ոչ անհայտ Արամ Զավենիչը:

«...Մենք իտալացիներից ոչ ավելի առաջադեմ ենք, ոչ պարտաճանաչ, ոչ էլ ավելի լավը, ու որ Թորոսյանի ու Նիկոլի փոխարեն ուրիշը լիներ, միևնույնն էր, նույնն էր լինելու։ Էն տեսակը, ում համար կարևորը 10 կգ ելակն է, որ 24 ժամում կփչանա չվաճառվելու պարագայում, իսկ տարածքի ախտահանելն իր համար կարևոր չէ, այդ տեսակը հենց թեթև տաքություն է ունենում՝ շտապօգնություն է կանչում և, Աստված չանի՝ շտապօգնությունն ուշանա, բացում է բողոքի գիրքը, անիծում բոլորին ու ամենքին...»,- շարունակում է իր միտքն սույն գործիչը:

Իր այս գրառման միջոցով Արամ Զավենիչը փաստացի բոլոր մեղքերի համար մեղադրում է շարքային քաղաքացուն, սակայն ոչ Փաշինյանին ու Թորոսյանին:

Իհարկե Արամ Զավենիչի այս քծնանքի մեջ ոչ մի տարօրինակ բան չկար, եթե չհաշվենք մի շատ նուրբ հանգամանք:

Բանն այն է, որ հանրության մեջ և քաղաքական դաշտում սովորաբար կամ Նիկոլի հրաժարականն են պահանջում, կամ Արսեն Թորոսյանի, կամ էլ միանգամից երեքի՝ Փաշինյանի, Ավինյանի և Թորոսյանի  հրաժարականը:

Այլ ձևի պահանջներ չկան, սակայն Արամ Զավենիչը իր գրառման միջոցով պաշտպանեց Նիկոլին և Արսենին, սակայն ոչ Ավինյանին: Ինչը դիվանագիտական լեզվով նշանակեց հետևյալը`  Փաշինյանն ու Թորոսյանը լավ են աշխատում  իրենց փոխարինել չի կարելի, իսկ ահա Ավինյանին փոխարինելը գերադասելի կլիներ: Արամ Զավենիչի սույն մեսիջի իմաստը հետևյալն էր, որ  ինքը`  Զավենիչը,  ատամներով կպաշտպանի Փաշինյանին, սակայն նա ցանկանում է Ավինյանի աթոռն դրա դիմաց: Դրանով իսկ Արամ Զավենիչը կկարողանա հասնել իր երազանքին`  հայտնվել Փաշինյանի ձախ գրպանում:

Մի բան, որ նրան չի հաջողվում հեղափոխությունից հետո:

Արամ Զավենիչի տեսակը, եթե համեմատենք կենդանական աշխարի հետ, նման է բորենու կերպարին, երբ օգտվելով ծանր իրավիճակից, նա փորձում է հոշոտել թույլ օղակին:

Պետք է նշել, որ սույն գործիչը այսօր չի դարձել քաղաքական բորենի: Նա միշտ է եղել այդպես`  աշխատելով սպարապետի եղբոր պաշտոնում:

Սակայն մի հետաքրքիր զուգահեռ նույնպես կարելի է անցկացնել: Իր  քաղաքական բորենիի կերպարում նա միշտ հանգուցային կետերում միշտ սխալվել է: Ում կողքին, որ նա կանգնել է  ձախորդություն է բերել այդ ուժին:

Դատեք ինքներդ, երբ իրեն հեռացրին վարչապետի պաշտոնից, 2003-ին նա կանգնեց Ստեփան Դեմիրջյանի կողքը  վերջինիս համար ոչ մի օգուտ չտալով:

2008-ին նա աջակցեց Տեր-Պետրոսյանին, նույնպես անարդյունք:

2012-ին Ծառուկյանի պատճառով հեռացավ Տեր-Պետրոսյանից և հայտնվեց քաղաքական անդունդի մեջ, որտեղ իրեն բարև տալն էր նույնիսկ ամոթ:

2017-ին «Ելք» դաշինքում գտավ իր տեղը, սակայն մեկ տարի անց  չպաշտպանեց Փաշինյանի հեղափոխությունը և արդյունքում կրկին հայտնվեց լեյտենանտ Շմիդտի որդու կարգավիճակում: Նույն թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում նրան նույնիսկ քցեց Էդմոն Մարուքյանը, քանզի հասկանում էր Զավենիչի անպիտան լինելը: Դրանից հետո և մինչ այսօր Զավենիչը հետևողականորեն փորձում է քծնել Փաշինյանին, որպեսզի մի ինչ- որ բան ստանա, իր կյանքը լրիվ անիմաստ չդառնալու համար:  Քծնանքի հարցում նա օգտագործում է իրեն և մի տղամարդ ատամնատեխնիկի  ովքեր առավոտից երեկո հարձակվում  են Փաշինյանի հակառակորդների վրա`  հույս ունենալով, որ մի օր «առաջնորդը» կնկատի այդ ջանքերը:

Թվում է,  թե կորոնավիրուսը այն փրկօղակն է դարձել այս բորենու համար, որպեսզի նա կարողանա իրականացնել իր վաղեմի երազանքը, սակայն մի փոքրիկ դրվագ նա հաշվի չի առնում:

Ինչպես նշեցինք  նա բոլոր շրջադարձային կետերում  կատարել է սխալ ընտրություն միաժամանակ անհաջողություն բերել իր ավագ քաղաքական գործընկերոջը:

Կենցաղային լեզվով ասաց նա ոչ միայն քաղաքական բորենու, այլև անհաջողակի համբավ ունի: Եվ ում որ աջակցում է, նրան պարտություն է բերում: Փաշինյանն իհարկե իր կառավարման այս երկու տարվա փուլում ամեն ինչ արդեն ձախողել է, սակայն դժվար թե ուզենա իր թիմի մեջ ընդգրկել այս անհաջողակին, քանզի դա կարող է վատ ազդանշանի դեր կատարել իր մնացած թիմակիցների համար:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>