Անպտղության դեմ պայքարի ծրագրի շահառուների ցանկը ընդլայնվեց` այսօր ընդունված կառավարության որոշման համաձայն. նախարար. Տեսանյութ
«Ինչպես և խոստացել էինք, անպտղության դեմ պայքարի ծրագրի շահառուների ցանկը ընդլայնվեց` այսօր ընդունված կառավարության որոշման համաձայն: Այն այսուհետ կընդգրկի 194 սահմանամերձ համայնք, նախկին 38 սահմանապահ համայնքի փոխարեն, որի արդյունքում հավելյալ մոտ 500 շահառու հնարավորություն կունենա օգտվել ծրագրից: Սակայն այս ամենի հետ մեկտեղ չպետք է մոռանանք բոլոր հակահամաճարակային կանոնների պահպանման մասին: Խոսքը վերաբերում է նաև այսպիսի և մնացած բոլոր տեսակի բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպություններին: Կանոնների պահպանման տեսանկյունից բժշկական կազմակերպությունները ամենաօրինակելին պետք է լինեն:
#ԿրիրԴիմակ #ՓրկիրԿյանքեր», - գրել է ՀՀ ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը:
Ինչպես և խոստացել էինք, անպտղության դեմ պայքարի ծրագրի շահառուների ցանկը ընդլայնվեց` այսօր ընդունված կառավարության...
Опубликовано Arsen Torosyan Четверг, 4 июня 2020 г.

