Հունիսի 4-ի դրությամբ Արմավիրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 717 դեպք․ մարզպետ
Դիտել նաև
Այն, ինչ չկարողացան անել մոնղոլ-թաթարները, կարողացավ անել Նիկոլ Փաշինյանը
Դուք եք այս մթնոլորտի ու անմեղության կանխավարկածի մահվան հեղինակը․ Բենիամին Մաթևոսյանը՝ ՔՊ-ականներին
Լավրովը Երևանում վերահաստատեց՝ Փաշինյանն է Պրահայում հանձնել Արցախը
«Ձեզ ո՞վ է ասել, որ Վարդան Ղուկասյանին բանտարկելով իր խմբակցությունն իր ձեռքից կտանեք». Բենիամին Մաթևոսյան
2008 թվականի մարտի 1-ին Հայաստանը փրկվեց թուրքական կցորդի վերածելուց․ Բենիամին Մաթևոսյան
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, տեղեկացնում եմ ձեզ, որ հունիսի 4-ի դրությամբ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 717 դեպք: Ունենք 287 առողջացած և 835 ինքնամեկուսացած:
Մեծ ցավով տեղեկացնեմ նաև, որ կորոնավիրուսի համավարակի տարածման այս ողջ ժամանակահատվածում մարզում ունեցել ենք մահվան 12 դեպք:
Հարգելիներս, անկախ այն հանգամանքից, որ ՀՀ կառավարությունը որոշ ոլորտներում ամբողջությամբ թույլատրել է գործունեություն ծավալել, դարձյալ կոչ եմ անում և խնդրում բոլորիդ՝ հաշվի առնել պահի լրջությունը և շարունակել հետևել անձնական հիգիենայի սահմանված կանոններին ու կանխարգելիչ միջոցառումներին՝ դրսևորելով սոցիալական բարձր պատասխանատվություն:
Առո՛ղջ եղեք»։

