Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

«Մտնում եք, լայքում եք, ասվում ա, պիտի արվի»․ Ինչպես են Սերժ Սարգսյանի համար «լայքեր» կորզում (Տեսանյութ)

Օրերս փաստացի ապացույցներ հրապարակվեցին, որ ՀՀԿ-ն օգտագործելով վարչական լծակները՝ համատարած կերպով ստիպում է հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների տնօրեններին մարդկանց ցուցակագրել ու իշխող կուսակցության համար ձայներ ապահովել։ Դրանով, սակայն, ՀՀԿ-ն չի սահմանափակվում․ կեղծիքների է դիմում նաև սոցիալական ցանցերում։

Ֆեյքերից, փողով ստատուսներ գրողներից, սուտի ընդդիմադիրներից բացի նաև «լայք» դնողների խմբեր է պահում, որոնց, հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների տնօրենների նման, ստիպում են «լայքել» այս կամ այն ՀՀԿ-ականի գրառումը՝ ընդհանուր ֆոն ստեղծելով, թե իշխող կուսակցությանն ատողներն իրականում այդքան էլ շատ չեն։ Ընդ որում՝ «լայք» դնող այդ խմբերը ԲՈՒՀ-երի ուսխորհուրդների շրջանակներում են կազմակերպվում: Ուսանողներին ՖԲ փակ խմբերում են ընդգրկում և «ինստրուկտաժ» անում:


«7օր»-ին հաջողվել է ՀՀԿ-ի վրա աշխատող Մանկավարժական ինստիտուտի փակ խմբից մի գրառում արձանագրել (այն մեզ են ուղարկել այդ փակ խմբում զոռով ընդգրկված ուսանողները), որում Լալա Սահակյան անունով օգտատերը այդ խմբի մասնակիցներին հրահանգում է մտնել և «լայքեր» դնել ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի գրառումների տակ։
«Երեխեք մտնում եք բոլորդ անխտիր Կարեն Ավագյանի էջ ու վերջին 2 գրառումները լայքում եք ու չասեք, որ մենք դրա հետ կապ չունենք, ասվումա, պիտի արվի, ցուցակովա, արագ արեք ու պլյուսները դրեք մտնեմ ստուգեմ»,- ուղղագրական ու կետրադրական սխալներով գրառմամբ խիստ հրահանգում է Լալա Սահակյանը և կից հրապարակում Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջի հղումը։

Հրամանը ստանալուց հետո մյուս օգտատերերը հերթով մտնում են Կարեն Ավագյանի էջ, հավանում նրա վերջին 2 գրառումները, իսկ փակ խմբում պլյուսները դնում, որ իրենց անվան դիմաց էլ պլյուսը ստանան՝ որպես հնազանդ կամակատարի։

Հավելենք նաև, որ Կարեն Ավագյանը վերջին այդ 2 գրառումներով մեջբերել էր Սերժ Սարգսյանի խոսքերը, որոնք, ինչպես նրա մյուս բոլոր մտքերը, իրականությունից կիլոմետրերով հեռու են և հաստատ չեն կարող հավանության արժանանալ օգտատերերի կողմից։ Բայց արի ու տես, որ «ֆեյք» գելլափների հեղինակների ստեղծած փակ էջերում հրահանգներ տալու և ստիպողաբար լայքեր կորզելու արդյունքում՝ Սերժ Սարգսյանի այդ խոսքերն ստացել են 240-ից և 190-ից ավելի հավանումներ ու այդ թիվը գնալով ավելանում է։

Փաստորեն, իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի խոսքերին հավատարիմ, ոչ միայն բուն ընտրատեղամասերում է թիվ խփում, այլ նաև՝ վիրտուալ աշխարհում, ու այդ եղանակով ապահովում իր կեղծ անվտանգությունն ու առաջընթացը։


Հ․Գ․ Վերոնշյալ գրառումից ժամեր անց նույն Լալա Սահակյանն է՛լ ավելի խիստ տոնով ու կրկին ուղղագրական և կետադրական սխալներով հերթական գրառումն է կատարել՝ նշելով․ «Էրեխեք նորից եմ ասում մտնում եք կարեն ավագյանի էջ ու վերջին արդեն 3 գրառումները լայքում եք․․․ ով արել ա էլ + մի դրեք ձեր ցուցակն արդեն սարքել եմ մնացած 22 հոգուն եմ սպասում եմ․․ արագ անում եք ու + եք դնում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>