Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում
2
Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Պատերազմ Արցախում
ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ» Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ» Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ» Ռուսաստանից սկսել են վախենալ Ամառվա տապ, անջուր Երևան. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները Հուլիսի 4-ին՝ ճանապարհային սահմանափակումներ Երևանում Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Որքա՞ն կթանկանա բենզինը Հայաստանում Ռուսաստանի արգելքից հետո. Փորձագետ Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Դիմողների կողմից ներկայացված փաստարկներն առավել քան համոզիչ են․ Վարդևանյան Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան Իրանի գերագույն առաջնորդի սպանության կազմակերպիչներն ու կատարողները չեն խուսափի պատժից. Զոլկադր ԵՀ ղեկավարն Ալիևին անվանել է Հայաստանի հետ «պատմական խաղաղության համաձայնագրի» «նախաձեռնող» Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը. «Հետք» Արծրուն Հովհաննիսյանը Փաշինյանից պաշտոն է ստացել Փաշինյանը զանգահարել է ՌԴ վարչապետին Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կարող են նշանակվել ապրիլի 18-ին և մայիսի 2-ին ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը

Կորոնավիրուսային հեղափոխություն. Տեսանյութ

Նիկոլ Փաշինյանն այսօր գերակտիվ էր Ֆեյսբուքում։ Ինչպես միշտ։ Անգամ վարակվելու և ինքնամեկուսանալու պայմաններում։ Անգամ վարակված վիճակում կառավարության անդամների հետ շփվելիս։ Օրվա վերջում էլ ճեպազրույց ունեցավ և ասաց բաներ, որոնք տարակուսանք են առաջացնում կամ պարզապես սուտ են։

«Այն մարդիկ, ովքեր նախորդ տարի մահացել են բազմաթիվ այլ պատճառներից, այս տարի մահացել են կորոնավիրուսից»,–հայտարարել է Նիկոլ Փաշինյանը (տե՛ս կից տեսանյութը)։

Հարց է առաջանում՝ խոսքը նո՞ւյն մարդկանց մասին է։ Հեղափոխությունը «կրկնակի մահացածներ» հասկացությո՞ւն է մտցնում վիճակագրության մեջ։ Կխնդրեմ թարգմանել։

․ ․ ․

«2020–ի առաջին 6 ամիսների տվյալներով Հայաստանի Հանրապետությունում ավելի քիչ մահ է գրանցվել, քան 2019 թվականին։ Ավելին ասեմ՝ 2020թ․ մայիսին 320–ով պակաս մահ է գրանցվել Հայաստանի Հանրապետությունում (չի նշվում, թե ինչի համեմատ է 320–ով պակաս–Ա․Թ․)․․․ Ինչո՞ւ են այս տարի ավելի քիչ մահացել։ Որովհետև կորոնավիրուսի բերումով շատ ավելի մեծ թվով մարդիկ են ստացել առողջապահական ծառայություններ։ Կորոնավիրուսի բերումով նաև շատ մարդիկ հոսպիտալացվել են ու բուժվել են ոչ միայն կորոնավիրուսից, այլ նաև հարակից հիվանդություններից․․․ Հունիսի 1–ի դրությամբ 357 մահ պակաս ունենք, քան նախորդ տարի»,–ասել է վարչապետը։

Նրա այս հայտարարության մասով մի քանի դիտարկում՝

1․Այս տարվա 6 ամսվա տվյալներն օբյեկտիվորեն չեն կարող լինել, քանզի մենք 6–րդ ամսի մեջ ենք և հետևաբար՝ առաջին վեց ամսվա վիճակագրություն այս պահին բնության մեջ չի կարող գոյություն ունենալ։

Խոսքի մեջ գոնե մի փոքր օբյեկտիվ ճշմարտություն պետք է լինի, որ սուտն անցնի։ Հակառակ դեպքում ստանում ենք «թավշյա» վիճակագրություն։

2․Մահերի վիճակագրության ամենաթարմ տվյալը պաշտոնապես հրապարակված է միայն հունվար–մարտ ամսիների համար։ Ըստ այդմ՝ 2018–ի առաջին 3 ամիսներին, այսինքն՝ երբ դեռ հեղափոխություն չէր եղել, գրանցվել է 7128 մահ։

2019–ի հունվար–մարտին, այսինքն՝ երբ Փաշինյանն արդեն ուներ գրեթե 100–տոկոսանոց իշխանություն օրենսդիր, գործադիր և դատական համակարգերում, Հայաստանում մահացել է 7307 մարդ։ 2018–ի համեմատ 179–ով ավելի։

Այս տարվա առաջին երեք ամսում մահացել է 7289 մարդ։ Դա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 18–ով պակաս է, բայց մինչհեղափոխական Հայաստանի համեմատ 161–ով ավելի։

Կրկնեմ, սրանք պաշտոնական թվեր են։ Այլ թվեր չկան հրապարակված։ Թե որտեղի՞ց է վարչապետը վերցնում թվերն ու իր ուզած ձևով մեկնաբանում դրանք, միայն ինքը կիմանա։

3․Վարչապետի ասելով ստացվում է, որ կորոնավիրուսը դարձել է հնարավորություն մեր քաղաքացիների համար՝ այլ հարակից հիվանդություններից բուժվելու և քիչ մահանալու համար։

Կարո՞ղ ենք սա որպես գովազդ ընդունել՝ «Վարակվի՛ր և բուժվի՛ր» կարգախոսի շրջանակներում, թե՞ սա գրանցվող մահերի ողբերգական ցուցանիշները «սվաղելու» և թվային մանիպուլյացիաներով սեփական ապաշնորհությունը թաքցնելու անհաջող փորձ է։ Միգուցե երկուսը միասի՞ն։

Սա՞ է «Կորոնավիրուսային հեղափոխության» բուն էությունը։ Երբ մեղավոր է անպատասխանատու քաղաքացին, իսկ կառավարությունն ու վարչապետն էլ մեղավոր են այնքանով, որքանով այդ անպատասխանատու քաղաքացու ընտրությունն են։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>