ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

«Չեմ կարծում, որ Տիգրան Ավինյանը բերանը փակ կնստի և կնայի, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն «թաղում» իրեն՝ որպես քաղաքական գործիչ»․ Գագիկ Համբարյան

«Նիկոլ Փաշինյանի գործելաոճն այս երկու տարիների ընթացքում ապացուցեց մեկ բան՝ ինքը միշտ փորձում է խուսափել պատասխանատվությունից, դա ոչ մեկի համար արդեն նորություն չէ։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում ՀՀ-ում, ամբողջությամբ բացահայտում է Նիկոլ Փաշինյանի իրական դեմքը հասարակության լայն շերտերի համար»,- 168am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

«Եթե մինչ այս Փաշինյանի գործելաոճն ինքն ու իր թիմակիցները որոշ չափով քողարկում էին՝ այս կամ այն պատճառաբանություններով, ապա հիմա, երբ կորոնավիրուսն ահագնացող տեմպերով տարածվում է ամբողջ երկրով մեկ, ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ գործող իշխանություններն ամբողջությամբ տապալել են իրենց, այսպես ասած՝ հակաճգնաժամային քաղաքականությունը։ Արդեն հասարակության լայն շերտերն ուղղակիորեն առնչվեցին Նիկոլ Փաշինյանի բնավորության այդ գծի հետ, երբ ինքը վախկոտ գործչին բնորոշ քաղաքականություն է դրսևորում և փորձում է ամեն ինչում մեղադրել ժողովրդին այն դեպքում, երբ բոլոր նորմալ քաղաքական գործիչներին դա բնորոշ չէ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ պատահական չէր, որ Նիկոլ Փաշինյանը պարետ նշանակեց իր տեղակալին։

«Բոլոր երկրներում ամբողջ պատասխանատվությունը կրում է երկրի ղեկավարը, իսկ մեզ մոտ պարետատան ղեկավար նշանակվեց Տիգրան Ավինյանը։ Սա ինչի՞ համար ինքն արեց, որպեսզի վաղը-մյուս օրն ամբողջ տապալված գործընթացի համար ինքը մեղադրի պարետատան ղեկավարին և այլ նախարարների, բայց ոչ իրեն։

Նիկոլ Փաշինյանը շատ կանխատեսելի պրիմիտիվ է․ ինքը մտածում է, թե բարդ քայլեր է անում և դրանով հասարակությանն ինչ-որ բաներ փորձում ապացուցել, այնինչ իր քայլերն աննկարագրելի պրիմիտիվ են, և բոլորն էլ հասկանում են դա։ Եթե պարետատունն արձանագրում է հաջողություններ, պարոն Փաշինյանը դրանք իրեն է վերագրում, որովհետև ինքն է երկրի վարչապետը, և չնայած այն հանգամանքին, որ կա պարետատուն, ինքը մեզ լայվախեղդ արեց։ Իսկ երբ պարետատունը ձախողվում է, ինքը հիմա շատ հանգիստ կարող է ամբողջ պատասխանատվությունն Ավինյանի և մի քանի նախարարների վրա բարդել և ասել՝ ես ի՞նչ մեղավոր եմ, իրեն եմ նշանակել պարետատան ղեկավար, և ինքն է ամբողջությամբ ձախողել։ Բայց այլ խնդիր կա՝ ինքը հաշվի չի առել մի հանգամանք, որ պարետատան ղեկավարը կարող է խոսել և բավականին մեծ խնդիրներ ստեղծել Նիկոլ Փաշինյանի համար՝ չցանկանալով դառնալ Նիկոլ Փաշինյանի քավության նոխազը»,- ասաց նա։

Ճշտող հարցին՝ արդյո՞ք Տիգրան Ավինյանը կխոսի, նա պատասխանեց․

«Եթե գործը հասնի այն մակարդակին, թե ով է մեղավոր Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի և ամբողջ հակաճգնաժամային պայքարի տապալման համար, իհարկե, չեմ կարծում, որ երիտասարդ Տիգրան Ավինյանը բերանը փակ կնստի և կնայի, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն իրեն «թաղում»՝ որպես քաղաքական գործիչ։ Ես չեմ բացառում դա, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ վաղուց լրատվամիջոցներով տեղեկություններ են հրապարակվում, որ Նիկոլ Փաշինյանի և Տիգրան Ավինյանի հարաբերությունները սրված են։ Ես չեմ կարծում, որ Տիգրան Ավինյանը թույլ տա, որ իրեն դարձնեն քավության նոխազ և ամբողջ ժողովրդի առաջ դարձնեն միակ մեղավորը։ Կորոնավիրուսի տարածման տեմպերն ու մահացությունները խայտառակ մեծ ցուցանիշ են կազմում՝ հաշվի առնելով մեր բնակչության թվաքանակը, սա աղետ է մեզ համար և ևս մեկ ապացույց է, որ իշխանությունները բացարձակ չեն տիրապետում իրավիճակին։ Կառավարության բոլոր ծրագրերը տապալված են»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>