էս 20 տարվա մեջ ո՜նց եղավ, որ ուսուցիչներն ու տնօրեններն էսքան ընկան
Որ փոքր էի, համոզված էի, որ մեր ուսուցիչները, հատկապես դասղեկը, վերերկրային ինչ-որ էակներ են: Տնօրենը լրիվ ուրիշ երևույթ էր. ինքն ինչ-որ մեկն էր, որ հաստատ մարդ չէր, հաստատ հաց չէր ուտում, սուրճ չէր խմում, այլ շատ խորհրդավոր ու խաղաղ դեմքով շրջում էր դպրոցի միջացնքներում, ու մենք էլ, որ իրեն տեսնում էինք, մեզ ավելի զգաստ էինք պահում: Մինչև հիմա, ճիշտն ասած, շատ դրականորեն եմ հիշում էդ մարդուն իր խաղաղության համար:
Ասածս ինչ է, էս 20 տարվա մեջ ո՜նց եղավ, որ ուսուցիչներն ու տնօրեններն էսքան ընկան, էսքան անարգվեցին, ինչու հանկարծ ստացվեց էնպես, որ պատահական ոչ մեկ չի դառնում էլ տնօրեն, ում նայում ես՝ ինչ-որ պինդ թիկունք ունեն վերևներում, դրա համար էլ էս օրին ենք:
Հե՜յ գիտի Խորենացի, դեռ քանի դար առաջ ես էս տեսակի ողբը լացել....
Մարիամ Մուղդուսյանի ֆեյսբուքյան էջից

