Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Փաշինյանն իր ապաշնորh կառավարման համար մեղքը փորձում է բարդել իր կողմից «սիրելի» ժողովուրդի վրա. Տեսանյութ

Փաշինյանի վիճակն այսօր իսկապես շատ ծանր է. կորոնավիրուսը լիարժեքորեն բացահայտեց նրա ապաշնորհությունը պետական կառավարման հարցում: Եթե այլ ոլորտներում դեռ կարելի էր մանիպուլյացիաների դիմել, ապա այս հարցում ամեն ինչ ներկայացված է թվերով: Օրինակ` վարակվածների քանակով այսօր Հայաստանը հարևան Վրաստանից ավել է ավելի քան մոտ 1300 տոկոսով:

Սակայն այս ամենը միայն թվեր չեն: Այստեղ կան նաև մարդկային կյանքեր: Հայաստանում Փաշինյանի ապաշնորհ կառավարման պատճառով մենք ունենք ներկա պահին վիրուսից 170 մահացածներ: Դա ավելի քան 13 անգամ ավելի շատ է, քան հարևան Վրաստանում և ավելի քան երկու անգամ ավելի շատ է, քան հարևան Ադրբեջանում:

Հասկանալի է, որ այս ցուցանիշների համար գլխավոր պատասխանատուն հենց կառավարությունն է`  Փաշինյանի գլխավորությամբ:

Սակայն Փաշինյանի «լայվից» պարզվեց, որ նա այդպես չի մտածում:

Նա խոստովանում է, որ ապաշնորհ է կառավարել, սակայն միաժամանակ նշում, որ դրա մեղավորը ոչ միայն ինքն է, այլև` ժողովուրդը:

Նրա բացատրության դեմագոգիկ տրամաբանությունը հետևյալն է: Քանի որ ինքը՝ Փաշինյանն եկել է իշխանության ժողովուրդի աջակցությամբ, ապա նրա ցանկացած սխալ դա նաև ժողովուրդի սխալը պիտի համարել: Եվ հակառակը, եթե ժողովուրդը ինչ որ հարցում սխալվում է, ապա դրա մեղքի բաժինն ունի նաև ինքը՝ Փաշինյանը: Այս վերջին բանաձևման մեջ նա փորձում է իրեն «միաձուլել» ժողովուրդի  հետ, որպեսզի փորձի իր մեղքերը գոնե  բաժանել ժողովուրդի հետ:

Եթե այսօր նացիստական Գերմանիայի պրոպագանդայի նախարար Գեբելսը ողջ լիներ, ապա նա Փաշինյանին հաստատ կշնորհեր իր անվամբ դեմագոգիայի բարձրագույն շքանշանը:

Քանզի, եթե հետևեինք Փաշինյանի տրամաբանությանը, ապա այլ երկրների ղեկավարների բոլոր սխալները պիտի համարվեին նաև տվյալ երկրների ժողովուրդների սխալները, եթե իհարկե այդ ղեկավարները ընտրված լինեին ժողովուրդի կողմից:

Այդ դեպքում ցանկացած երկրի ղեկավար կարող էր իր սխալները պատճառաբանել ժողովուրդի հատկություններով:

Օրինակ, եթե Զելենսկին մի ինչ- որ հիմար քայլ է կատարում, ապա դրա մեղավորը պիտի համարեր նաև ուկրայնացիներին, քանզի Զելենսկին, ըստ Փաշինյանի տրամաբանությամբ, «ուկրայնացիների ծոցից է դուրս եկել»: Սակայն Զելենսկին  Փաշինյանի այդ երևակայությունն չունի, որպեսզի կարողանար դեմագոգիայի իր մաստեր կլասը ցույց տար:

Նույնը կարելի ասել Պորոշենկոյի մասին: Հայտնի է, որ իր կառավարման 5 տարիների ընթացքում նա միլիոնատերից դարձավ միլիարդատեր: Բայց դրա համար, ըստ Փաշինյանի,  միայն իրեն չի կարելի մեղադրել, քանզի Պորոշենկոն ընտրված էր ժողովուրդի կողմից և դա նշանակում է, որ Պորոշենկոյի մեղքերը նաև ժողովուրդի մեղքերը պիտի համարվեն:Եվ այս ամենը Փաշինյանն ասում է ամենալուրջ դեմքով, առանց ամաչելու:

Փաշինյանն շատ լավ գիտի, թե ինչու է փորձում խաբել ժողովուրդին և այդ իսկ պատճառով հույս ունի, որ հանրության մեջ մնացած կլինի մի ինչ -որ անմեղսունակ մաս, ով կհասկանա Փաշինյանի ներկայիս «տրամաբանությունը»:

Պարզ է մեկ բան, որ անկախ նրանից, թե մեր հանրության մեջ քանի տոկոս են կազմում այդ անմեղսունակները, հաստատ հանրության գիտակից հատվածի համար, վիրավորական է ունենալ այսպիսի երկրի ղեկավար, ով  փորձում է իր «սիրելի» ժողովուրդի, գոնե մի մասին հիմարի տեղ դնել:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>